NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

Իրավական «բեսպրեդելը» և քրեական ենթամշակույթի դեմ ձախողված պայքար. ստանձնեք քաղաքական պատասխանատվություն՝ հրաժարական տվեք

ՀՀ պահեստազոր զինծառայողների նախաձեռնությունն անդրադարձել է վեջին աղմկահարույց սպանություններին՝ «Իրավական «բեսպրեդելը» և քրեական ենթամշակույթի դեմ ձախողված պայքարը» վերտառությամբ։

«Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած ողբերգական միջադեպը հերթական ահազանգն է այն մասին, որ հանրային անվտանգությունը շարունակում է մնալ խոցելի։ Օրը ցերեկով, բնակելի թաղամասում հնչած կրակոցները և մարտական զենքի կիրառմամբ տեղի ունեցած բախումները ցույց են տալիս, որ հասարակությունը ստիպված է իր առօրյան շարունակել վախի և անորոշության մտնոլորտում։
 
Հեղափոխական Հայաստանի ողբերգությունն այն է, որ իրավապահ համակարգի պատասխանատու պաշտոնյաներից ոչ ոք չի ստանձնում քաղաքական պատասխանատվություն և չի ներկայացնում հրաժարական, ինչը խորացնում է հանրության անվստահությունը և նպաստում իրավապահ համակարգի արդյունավետության անկմանը։
 
Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ձախողումը արտահայտվել է այն փաստով, որ իրավապահները՝ առանց որևէ այլընտրանքային գործիքներ ներդնելու, կազմաքանդել են հանցագործությունների կանխարգելման և պրոֆիլակտիկայի ինստիտուտը, որը տարիներ շարունակ հանդիսացել է օպերատիվ-հետախուզական գործունեության առանցքային բաղադրիչ։
 
Ընդ որում, քրեական ենթամշակույթի կանոններով՝ նմանօրինակ միջադեպերը, ըստ ամենայնի, կհամարվեին «բեսպրեդել», և քրիմինալի հետ առնչվող անձանց մտքով անգամ չէր անցնի օրը ցերեկով, բնակելի թաղամասում փոխհրաձգություն կազմակերպել՝ հետագայում «սպրոս»֊ից խուսափելու համար։
 
Իրավապահ մարմինների բուն առաքելությունից շեղվելը արտահայտվում է նաև իրենց մասնակցությամբ Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ իրականացվող հետապնդումներում, ինչպես նաև ընդդիմադիր գործիչների նկատմամբ կիրառվող անհամաչափ և ցուցադրական ուժի մեջ։ Բացի այդ, արձանագրվում են դեպքեր, երբ քաղաքացիների կողմից ներկայացված ահազանգերը՝ հանցագործությունների վերաբերյալ, մերժվում են՝ հանցագործության մասին հաղորդում ընդունելուց, ինչը հովանավորվում է համապատասխան գերատեսչությունների ղեկավարության կողմից։
 
ՀՀ պահեստազոր զինծառայողների նախաձեռնությունը հստակորեն դատապարտում է իրավապահ համակարգի ղեկավարության անմիտ և սխալ գործողությունները և պահանջում է, որ նրանք ստանձնեն քաղաքական պատասխանատվություն՝ ներկայացնելով հրաժարական՝ հետագայում անմեղ զոհերից խուսափելու համար»։