Ռուսական բանակը բալիստիկ հրթիռներով ռմբակոծել է Կիևը. կան զոհեր
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Երևանի կենտրոնում ստուգում են մոտոցիկլետների և մոպեդների վարորդներինՈւսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքներըԻնձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները․ բլոգեր HayDalek-ը հայտնել է բլոգերությունը թողնելու մասին
Իրանի նոր պաշտպանության նախարարի նշանակումը՝ Թեհրանի ռազմավարական ուղերձը Վաշինգտոնին. Հենրիխ Դանիելյան
Մահացել է Ֆերնանդեսի հայրը․ Հունգարիայի դեմ խաղում Հայաստանի թիմը կղեկավարի ՄիքայելյանըՖրանսիայի մի շարք քաղաքներ ցուցարարների վերահսկողության տակ ենՕդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-22-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով
Բողոքի ակցիա և քայլերթ․ Ամուլսարը վտանգում է մարդկանց կյանքը, մի՛ շահագործեք հանքը (ուղիղ)
Արաքսիա Սվաջյանը հաստատվել է ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ-ի պաշտոնումՓոքր վերելակ և մասնագետների պակաս. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել թիվ 17 հատուկ դպրոցումՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջnցի իրացման դեպք են բացահայտել (տեսանյութ)Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահԹրամփը մեղադրել է Զելենսկուն պատերազմն ավարտելու ցանկություն չունենալու մեջ Խուդաթյանը ՏԿԵ ոլորտի աշխատակիցներին է հանձնել նախագահի հրամանագրերով շնորհված մեդալները Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 39 միլիոն դրամ. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել է
Բաքվում գերության մեջ հայտնված հայերը խոշտանգումների և դաժան վերաբերմունքի են արժանանում․ Աբրահամյան
Գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններինԱդրբեջանն այս տարի Հայաստան է արտահանել 23,45 միլիոն դոլարի ապրանքԱդրբեջանից եկած սպառնալիքներին հնարավոր է դիմադրել, դրանք չեզոքացնել և հաղթանակ գրանցել․ դա չեն գիտակցում Հայաստանում, այդ թվում՝ որոշ ազգային ուժեր․ ԳեղամյանԱզատազրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր. ԹադևոսյանՇուրջ 70 կգ թմրամիջnցների մաքսանենգnւթյանն օժանդակած անձինք կալանավորվել ենՓաշինյանն Անահիտ Ավանեսյանին 4 օրով գործուղում է Կորեա
Ծեծկռտուք՝ Երևանում․ «Կոբա» ռեստորանում ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության․ կա 2 վիրավոր
Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում
Մի վայրկյան պատկերացրեք, թե ընդհանրապես ի´նչ պայմաններում են ընթանում Բաքվի դատավարությունները, որոնց ընթացքում մեր հայրենակիցները կարողանում են արժանապատվորեն պաշտպանել թե´ իրենց, թե´ Հայաստանը․ Ծառուկյան
Մենք փաստացի սառը քաղաքացիական պատերազմի մեջ ենք. ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է պետական արարողակարգի ծառայության պետինՈչի´նչ և ոչ ոք չի կարող արդարացնել Արցախի հանձնումը. Մետաքսե ՀակոբյանՖրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հրաժարական է ներկայացրել. Մակրոնը չի ընդունել այնՀավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈւշագրավ էին հատկապես միանշանակ օրինակելի և հարգանքի արժանի իրանական պետական համակարգի՝ տարբեր սցենարների պարագայում գործելու մասին Արաղչիի բացահայտումները. իրանագետԱյսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Քաղաքականություն

Փաշինյանն իր լռությամբ փաստացի համաձայնվում է Ալիևի հետ՝ դառնալով նրա հանցակիցը. հայտարարություն

«Միասին» շարժման համակարգող խորհրդի հայտարարությունը.

«Օրերս France 24-ին տված տխրահռչակ հարցազրույցում մարդկության դեմ հանցագործություն՝ Արցախի բնիկ հայ բնակչության հանդեպ ցեղասպանություն գործած Իլհամ Ալիևը, որը Ադրբեջանը կոռուպցիայի մեջ խրված բռնապետություն դարձրած վարչակազմի պարագլուխն է, Բաքվի ապօրինի դատավարությունների ընթացքում ցմահ բանտարկությունից մինչև 20 տարի ազատազրկման դատապարտված հայ պատանդներին, որոնք միջազգայնորեն ճանաչված ազգերի ինքնորոշման իրավունքը իրացրած և իրավական բոլոր ընթացակարգերով անկախ պետություն կառուցած Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ազգային-ազատագրական պայքարի տարբեր տարիների առաջնորդներն են, համեմատել է Երկրորդ աշխարհամարտից հետո Նյուրնբերգյան դատավարություններում դատապարտված նացիստ հանցագործների հետ և ՀՀ ներկայիս ղեկավարների կողմից որևէ պատասխանի չի արժանացել։

«Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժումը խոր մտահոգությամբ արձանագրում է, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ ՀՀ գործող վարչակազմն իր լռությամբ միջազգային հանրության առջև փաստացի համաձայնվում է Իլհամ Ալիևի հետ՝ դառնալով նրա հանցակիցը՝ լռելով և չբացահայտելով Արցախի հայ բնակչության դեմ գործված ցեղասպանությունը, հայ պատանդների խոշտանգումներն ու անարդար դատավճիռները, ողջ  Հայաստանի Հանրապետությունը հավասարեցնելով նացիստական Գերմանիայի հետ՝ դրանից բխող բոլոր ոչ միայն բարոյահոգեբանական, այլև իրավաքաղաքական ծանրագույն հետևանքներով։

«Միասին» շարժումը Իլհամ Ալիևին և միջազգային հանրությանը հիշեցնում է, որ հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանական ջարդերը 20-րդ դարում սկսվել են 1988-1990 թթ․ Սումգայիթի, Գանձակի, Բաքվի մարդկության դեմ հանցագործություններով, ապա շարունակվել 1991-94 թթ․ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմական ագրեսիայով Արցախի ինքնորոշվող խաղաղ բնակչության հանդեպ, որը ստիպված էր զենքով պաշտպանել հայրենիքում ապրելու իր անկապտելի իրավունքը։

Իրավական և քաղաքական տեսանկյունից առանցքային է միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի 2023 թ․ օգոստոսի 7-ին հրապարակված զեկույցը, որտեղ միարժեք արձանագրված է Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված շարունակական ցեղասպանությունը, 2020-2023 թթ․ ադրբեջանական ռազմական ագրեսիան ու ահաբեկչությունը, դաժան շրջափակումը, որը չկանխվեց, և 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո ավարտվեց Արցախի 150 հազար հայ բնակչության էթնիկ զտմամբ, Արցախի լիակատար հայաթափումով։ Այս զեկույցում նշվում է, որ բացի նախագահ Իլհամ Ալիեւից, հայերի դեմ հանցագործության համար միջազգային քրեական հետապնդման են ենթակա նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, պետական սահմանային ծառայության պետ Էլչին Գուլիեւը, պետական սահմանի պահպանության սահմանապահ ստորաբաժանման շտաբի պետ Աքշին Մեհերամովը, պետական սահմանապահ ծառայության արագ արձագանքման ուժերի արագ արձագանքման բրիգադի հրամանատար Միսիր Ալիեւը, ինչպես նաեւ միջազգային հարաբերությունների ուսումնասիրության կենտրոնի աշխատակից Ֆարիդ Շաֆիեւը։ Այսինքն՝ արդեն հստակ է, որ հանցագործն ապագայի ահից շտապում և ամենաբարձրն է գոռում՝ բռնել եմ «հանցագործների»՝ իրականացնելով հաշվեհարդար անմեղ հայ մարդկանց հանդեպ։

«Միասին» շարժումը հիշեցնում է նաև երեկ հրապարակված Amnesty International իրավապաշտպան կազմակերպության Արևելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Սթրաթերսի գնահատականը, որը, Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ մեղադրյալների գործի քննությունը Բաքվի ռազմական դատարանի կողմից համարում է անհամատեղելի արդար դատաքննության երաշխիքների հետ՝ որակելով որպես ֆարս և  վիրավորանք հանցագործությունների բոլոր զոհերի համար։

«Միասին» շարժումն արձանագրում է, որ Ի․Ալիևի վարչակազմի բոլոր գործողությունները փաստագրված են և՛ հայ ժողովրդի, և՛ միջազգային ատյանների կողմից։ Հայկական Նյուրնբերգի ահից սպառնալիքներ հնչեցնելը չի փրկելու։ Հայ գերիները պետք է ազատ արձակվեն, և ինչպես Լուիս Մորենո Օկամպոն է բանաձևել․ «Արցախի ժողովրդին պաշտպանելը պայքար է հանուն քաղաքակրթության»։