«Արարատ-Արմենիան» հաղթահարել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլըԻրան-ԱՄՆ լարվածությունը սրվում է․ Թեհրանը հայտնում է նոր հարվածների մասինԼիլիթ Աղեկյանի թիմը դատավճիռը համարում է խոսքի ազատության սահմանափակումՄատենադարանը և շվեյցարական կառույցները քննարկել են համագործակցության նոր ծրագրերԻրանը հարվածներ է հասցրել ԱՄՆ ռազմական օբյեկտներինՓոխվարչապետը կարևորել է հայ-ֆրանսիական ռազմավարական գործընկերության խորացումըՈղբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմինՎեհափառը կարևորել է սփյուռքահայ երիտասարդների ազգային ինքնության ամրապնդումըՎերին Լարսում սահմանային ծանրաբեռնվածություն է․ բեռնատարների հերթ է գոյացելՆեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանըՊՆ-ում քննարկվել է ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունըՅամալը նշել է, թե Մբապեի, Դեմբելեի և Օլիսեի որ հմտությունները կցանկանար ունենալԱլիևի «գաղութատիրության» մասին հայտարարությունները՝ քննադատության թիրախում․ ԴավթյանԻրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվելՔուվեյթի ՀՕՊ-ը հակազդում է օդային թիրախներինՆախկին մերձդնեստրային լրագրողին արգելվել է մուտք գործել ՀայաստանԾառուկյանի կողքին՝ որպես սկզբունք, բայց «Դեմոկրատական այլընտրանքի» օրակարգով․ ՍուրենյանցԲաքվում ապօրինաբար պավող Դավիթ Իշխանյանի որդին՝ ԵԽ-ում․ Բաքվի դատավարությունը Հայաստանի դեմ է19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում ԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Թանդիլյանը ահազանգում է հայ գերիների վիճակի մասին․ «Նրանք շարունակում են պայքարել ապրելու համար»Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից. նա էներգետիկ չի օգտագործելՋրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կանՌուսաստանը և ԱՄՆ-ը կարող են ընդլայնել համագործակցությունը տիեզերական ծրագրերումԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» ԱՄՆ-ն Հորմուզով անցնող բեռների արժեքի 20 տոկոսը կգանձի ․ Դոնալդ Թրամփ Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Սյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնում Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումըՇՄՆ-ն զգուշացնում է․ զերծ մնացեք բնություն բաց թողնված եղջերուներին կերակրելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելուԱղվերանում 8 ժամ գազ չի լինի «Դիլի»-ի մի քանի արտադրատեսակներ կրկին կարտադրվենԾառուկյանին պատկանող բիզնեսների գործունեությանը խոչընդոտելը բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում է և չունի որևէ իրավական և տնտեսական հիմնավորում․ ԱռաքելյանՀայաստանի բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչը կաշխատի լեգենդար «Չիկագո Բուլս»-ումՀաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆՀայտնաբերվել է 528 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԲաքվում պահվող հայ գերիների հարցով համաժողով է ընթանում ԲրյուսելումԻնչպե՞ս կանխել ջրազրկումը շոգ եղանակինՀայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազելՎերանորոգվել և վերաբացվել է Ստամբուլի հայկական եկեղեցին Մուշի բաժնում աշխատող ոստիկանն աշխատում է նաև գիշերային ակումբո՞ւմ. Արիանա Հովսեփյանը դիմել է ՆԳ նախարարինԻրանի խորհրդարան է ներկայացվել Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ նոր օրինագիծ2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ (տեսանյութ)«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ
Քաղցրաշենում մահացածը Տաթև Ֆախուրյանն է, ով ակտիվ զբաղվում էր ֆուտբոլով
Քաղաքականություն

Հայ ժողովրդի փրկությունը ազգային ոգու և գործնական խաղաղասիրության համատեղումն է․ Զուրաբյան

Այսօր ելույթ ունեցա Արցախի ներկայացուցչությունում Ղարաբաղյան շարժման 38-ամյակին նվիրված միջոցառմանը։ Այս մասին գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Ահա ելույթիս հիմնական դրույթները.

Ղարաբաղյան շարժումը երբեք չի եղել պայքար միայն Արցախի ազատագրման համար:

Այն եղել է պայքար ազատության, արժանապատվության, ինքնորոշման համար, արդարության և օրենքի համար:

Շատ լավ եմ հիշում 1988 թվականի փետրվարյան օրերը, երբ մենք, արբեցած ազատության օդից, դուրս եկանք փողոցներ և արարեցինք պատմությունը:

Դա զարթոնք էր, որը թույլ տվեց մեզ դառնալ միասնական ազգային օրգանիզմ, վերցնել սեփական ճակատագիրը մեր ձեռքը:

Սկսվեց որպես Ղարաբաղյան շարժում, բայց շատ արագ ընդլայնեց օրակարգը, ընդգրկելով ժողովրդավարությունը, Հայաստանի անկախությունը, տնտեսական ազատականությունը:

Հիմա հետին թվով փորձում են վարկաբեկել Շարժումը, ասել, որ իբր այն դրեց մեր այսօրվա աղետների հիմքը: Դա սուտ է: Այն դրեց մեր ազգային մեծ զարթոնքի, հաղթանակի, զոհի հոգեբանության հաղթահարման և պետականության վերստեղծման հիմքը:

Այսօրվա աղետների հիմքը պետք է այլ տեղ փնտրել` իշխող վերնախավերի առավելապաշտությունը, կոռուպցիան, այնուհետև, «ազգակործան պատուհասի» դեպքում` նաև տգիտությունը, հիվանդագին ինքնասիրահարվածությունը, կառավարման անկարողությունը, եթե ոչ դավաճանությունը, ինչի հավաքական արդյունքում մերժվեց ձեռք բերված հաղթանակի հիման վրա խաղաղ կարգավորումը:

Իսկ հիմա մեկ այլ ծայրահեղության մեջ ենք ընկել` հանձնվելու, հնազանդվելու, սեփական օրակարգից հրաժարվելու, օտարի կամքին և օրակարգին ենթարկվելու «իմաստնության»:

Վախենում են անգամ Արցախի անունը տալուց, հետապնդում եկեղեցին, կասկածի տակ դնում մեր պատմությունն ու ինքնությունը:

Մեր խորին համոզումը` հայ ժողովրդի փրկությունը այդ երկու կործանարար ծայրահեղությունների ճանկերից դուրս գալու մեջ է: Հնարավոր է համատեղել գործնական խաղաղասիրությունն ու ազգային ոգին` մեկը մյուսի հաշվին ձեռք բերելն է աղետաբեր:

Ամենալավ դասը այդ առումով` 1988 թվականի փետրվարի Զարթոնքն է, որն իր առջև դրեց իրատեսական նպատակներ և վերադարձրեց մեզ պետությունը և ինքնապաշտպանության կարողությունը»: