Ծառուկյանի գործով դատախազի հանդեպ բացարկ եմ ներկայացնում, նա չի կարող լինել անաչառ (տեսանյութ)Իջևանի Քանդակագործների տնակը համայնքին վերադարձնելու նպատակով՝ Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարանԿառավարությունը ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը կճանաչի հանրային գերակա շահ«Սիրելի ու հարազատ ընկերներիս հետ». Սյուզան Մարգարյանը՝ սիրված հայտնիների նեղ շրջապատում (տեսանյութ)Նրանք, ովքեր սպառնում էին մեզ՝ հայտարարելով, թե տանկերով կգան, կգրավեն Բաքուն և այստեղ թեյ կխմեն, այսօր մեր բանտերում ադրբեջանական թեյ են խմում․ Ալիևն ինքնահաստատման փորձեր է անում«Դոպինգ Սփեյսը» չի վերադարձրել ԿԳՄՍՆ-ի գումարը, սակայն նրա հետ նոր պայմանագիր է կնքվել«Kia»-ն Աղավնատուն-Ամբերդ ճանապարհին բախվել է հողաթմբերին ու քարերին. կան վիրավnրներ և զnհ
12-ամյա երեխան Երևանի թիվ 98 հիմնական դպրոցում պարբերաբար ենթարկվում է բուլինգի և ծեծի, ստացել է ցնցումներ, սալջարդ. Վարդանյան
Երեք կին անդամներին հորդորում եմ շուտափույթ լքել հանձնաժողովի կազմըԿառավարությունը երկարաձգել է պտուղ-բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումըԲաքվում տեղի են ունեցել Ադրբեջանի և Իտալիայի ռազմական մասնագետների համատեղ խորհրդակցություն և վարժանքներԿառավարությունը կհատուցի հացահատիկային և կերային մշակաբույսերի մշակության ծախսերի 50%-ը«Դարձի՛ր կամավոր» ծրագրին միանալու համար ընդունվում են նոր հայտեր․ ԱՆՇինծու մեղադրանքներով տասնյակ քաղբանտարկյալներ ունեցող կառավարությունն այսօր առաջարկում է խտրականությունից պաշտպանության մասին օրենք ընդունելՄեր պահանջը մնում է հստակ․ Եկեղեցու ինքնուրույնության հարգում՝ առանց կամայական ճնշումներիԿառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտինԻշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալինՅունիբանկը զգուշացնում է զեղծարարության մասին
Գագիկ Ծառուկյանի այսօրվա բաց դատին ընդառաջ պաստառներ են ամրացվել (լուսանկարներ)
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարճատև այցով Հայաստան կժամանի ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին. ԲաղայիԱյսօր ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է. ԱՆ Գագիկ Ծառուկյանին ոստիկանության մեքենայով բերեցին դատարան Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)
Մամուլ

«Հպարտ եմ, որ Էդուարդի նման որդի ունեմ». Էդուարդ Հարությունյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ճակատենի դիրքերում

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ երեխա էր, բոլորին հասնող, կամեցող, օգնող։ Բոլորն իրեն շատ էին սիրում։ Չի սիրել սուտը, տանել չէր կարողանում, երբ մեկը խաբում էր, սուտ խոսում։ Ճշմարտությունն իր համար շատ կարևոր էր։ Մաքուր սիրտ ուներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Հերմինեն՝ Էդուարդի մայրիկը։

Էդուարդը ծնվել է Երևանում, որոշակի ժամանակաշրջան ընտանիքն ապրել է Ռուսաստանի Դաշնությունում։ Նա այնտեղ սպորտով է զբաղվել, մասնավորապես՝ քիքբոքսինգով։ Սպորտում Էդուարդը մեծ հաջողություններ է գրանցել, չեմպիոն դարձել։ Ընտանիքը Հայաստան է վերադարձել, որպեսզի Էդուարդը զորակոչվի պարտադիր զինծառայության։

Դպրոցական տարիների մասին խոսելիս տիկին Հերմինեն նշում է՝ որդին գերազանց առաջադիմություն է ունեցել։ «Շատ պարտաճանաչ աշակերտ էր, իրեն շատ էին սիրում։ Գիտական ոլորտն էր ուսումնասիրում, գիտությունն ու գիտնականներն էին իրեն հետաքրքիր։ Շատ էր սիրում մաթեմատիկան, հրաշալի տիրապետում էր ռուսաց լեզվին։ Բոլոր առարկաներն էլ իրեն հետաքրքիր էին, ամեն ինչի հանդեպ սեր և ձգտում ուներ, ամեն ինչից հասկանում էր։ Նկարչություն, երգ, դրանց հանդեպ ևս անտարբեր չէր։ Շատ գեղեցիկ նկարներ ունի, գեղեցիկ ձայն ուներ, երգում էր»։

Ռուսաստանում 11-րդ դասարանն ավարտելուց հետո Էդուարդի ընտանիքը վերադառնում է Հայաստան։ Էդուարդն աշխատանքի է տեղավորվում։ Համավարակի շրջանն էր, Էդուարդը որոշում է աշխատել և օգնել ընտանիքին։ 2021 թվականի հուլիսի 21-ին զորակոչվել է ժամկետային զինծառայության։ Ծառայել է Կապանում։ Հավաքակայանում «Զինուժի» պատրաստած ռեպորտաժի ժամանակ Էդուարդն ասում է՝ պետք է ծառայենք մեր հայրենիքի համար ու չթողնենք, որ ուրիշին հասնի մեր հայոց հողը։ Մայրիկը նշում է՝ զորամասում ևս որդին վայելել է բոլորի սերն ու հարգանքը. «Կարգապահ զինվոր է եղել»։

Էդուարդի մարտական ուղին փաստում է. «Էդուարդ Թելմանի Հարությունյանը ՀՀ ՊՆ N զորամասում ծառայության է նշանակվել 2021 թվականի հուլիսի 23-ից՝ որպես զորամասի հետախուզական վաշտի 1-ին հետախուզական դասակի 1-ին հետախուզական ջոկի ՊԿ գնդացրորդ: Մասնագիտական ունակությունները եղել են լավ մակարդակի։ Բնավորությամբ եղել է շփվող, ոչ կոնֆլիկտային, խուսափել է հրամանատարների ու ծառայակից ընկերների հետ հավանական ընդհարումներից: Մշտապես կատարելագործել է իր ֆիզիկական ունակությունները»:

2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանը հերթական անգամ հարձակվեց Հայաստանի սահմանների վրա։ Հարվածների ուղղությունները մի քանիսն էին՝ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզեր։

Այդ պատերազմում մի քանի տասնյակ տղաների հետ անմահացավ նաև Էդուարդը։ «Այդ օրն աշխատանքից տուն էի գալիս, իր համար իրեր էի պատրաստել, որ ուղարկեի։ Զանգահարեց՝ մա՛մ, իրերս ե՞րբ ես ուղարկելու։ Ասացի, որ տուն եմ հասնում, հայրիկին տամ, որ ամեն ինչ կազմակերպի։ Ժամը մեկից երկուսը ես եմ իր հետ խոսել, ժամը չորսին՝ հայրիկը։ Ասաց, որ վարժություն են կատարել, հինգ է ստացել։ Հրամանատարի հանձնարարությունը ևս կատարել է ու բարձր գնահատական ստացել։ Իսկ գիշերը մեզ հետ կապի դուրս չի եկել, մենք անգամ պատկերացում չունեինք, որ պատերազմ է սկսվել։ Մտածում էինք, որ գուցե վարժություններ են կատարում, հարմար չէ զանգելը։ Մենք էլ իրեն չէինք զանգահարում։ Բայց գիշերն իմացանք, որ կռիվ է սկսվել»։

Մարտական ուղին փաստում է. «Սեպտեմբերի 13-ին հակառակորդի կողմից սանձազերծված մարտական գործողությունների ժամանակ գտնվել է զորամասի մշտական տեղակայման վայրում: Ստանալով մարտական տագնապ ազդանշան՝ իր ստորաբաժանման հետ, անտեսելով կյանքին սպառնացող վտանգը, շտապել է մարտական դիրքերին օգնության, թույլ չտալով, որ թշնամին առաջխաղացում ունենա Կապանի Ճակատեն գյուղում»:

Տղաները պաշտպանել են Սրաշեն, Ճակատեն գյուղերը։ Էդուարդն անմահացել է սեպտեմբերի 13-ին։ Էդուարդին և ընկերոջը՝ Նարեկին կարողացել են հաջորդ օրը դուրս բերել այդ հատվածից։ Դրա համար շատ մեծ ջանքեր է գործադրել Էդուարդի հայրիկը։ Էդուարդը բավականին երկար ժամանակ ողջ է եղել, մի քանի ժամ վիրավոր վիճակում, ուսի հարվածում հրազենային վիրավորում ունենալով հանդերձ, շարունակել է պայքարել՝ թույլ չտալով թշնամու առաջխաղացումը։ Այդ տարածք թշնամին չի կարողացել ներխուժել, նա փաստացի իր կյանքի գնով պաշտպանել է Ճակատեն գյուղը։ Ընտանիքը ցանկանում է, որ որդին ըստ արժանվույն գնահատվի իր սխրանքի համար, ինչը պետք է դրսևորվի Էդուարդին էլ ավելի բարձր հարգի մեդալի շնորհմամբ։ Քրեական գործ ևս հարուցվել է, որը գուցե տա ընտանիքին հուզող շատ հարցերի պատասխանները։

Էդուարդը տան ավագ զավակն է ։ Կրտսեր քույր ունի։ Ծնողների երազանքն է, որ իրենց ընտանիքում կրտսեր Էդուարդ լույս աշխարհ գա։ Ապրելու ուժի մասին խոսելիս տիկին Հերմինեն նշում է. «Ուժ տվողը տղայիս պատիվն ու սխրանքը դարձան։ Հպարտ եմ, որ Էդուարդի նման որդի ունեմ։ Մենք Ռուսաստանի քաղաքացիներ էինք, բայց նա չցանկացավ այնտեղ մեկ տարի ծառայել, որոշեց, որ իր երկրում պետք է ծառայի, դրա համար վերադարձանք Հայաստան։ Նա իր կյանքը տվեց հանուն մեզ, մեր ժողովրդի, որ բոլորս կարողանանք հանգիստ քնել։

44-օրյա պատերազմի ժամանակ էլ Էդուարդս ցանկացել էր մեկնել մարտի դաշտ։ Իր 18-ամյակը դեռ չէր լրացել, և, բնականաբար, իրեն թույլ չէին տվել մեկնել պատերազմ։ Ընկերոջ հետ գնացել էին զինկոմիսարիատ, իրեն ասել էին՝ գնա տուն, պետք լինի, քեզ կկանչենք։ Համառել էր. «Ինձ էլ տարեք, իմ ընկերները զոհվում են, ես իրենց կողքին պետք է լինեմ»։ Շատ խիզախ էր տղաս»։

Հ. Գ. - Էդուարդ Հարությունյանը ծառայության ժամանակ պարգևատրվել է «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանով։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Մարտական հերթապահություն» մեդալներով և «Քաջարի մարտիկ» կրծքանշանով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

 ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում