Կայացավ Ռոմեո Մելիքյանի «Զբաղված մարդկանց պատկերներ» խորագրով անհատական ցուցահանդեսը (լուսանկարներ)
Օրեր առաջ տեղի ունեցավ երիտասարդ և տաղանդավոր արվեստագետ Ռոմեո Մելիքյանի «Զբաղված մարդկանց պատկերներ» խորագրով անհատական ցուցահանդեսը։ Ներկայացված էին արվեստագետի կոլաժներն ու կտավները՝ ստեղծված 2011-2020 թվականներին։
Կտրատված պատկերների և շերտավոր կոմպոզիցիաների միջոցով ստեղծված աշխատանքներում ներկայացվում են ժամանակակից աշխարհի ագահությունը, անտարբերությունն ու հակամարտությունները: Ցուցահանդեսի բացմանը ցուցադրվեց նաև նկարչի մասին պատմող վավերագրական ֆիլմը։ Լուսանկարները՝ Արամ Ներսիսյանի