Ո՞նց կարա մարդ պատերազմից հինգ պակաս հավատա, որ բռնապետի հետ ընտրություններում բռնապետից բացի՝ ուրիշ մարդ էլ ա ընտրվելու. Աննա Աբրահամյան
Տարատեսակ ընդդիմադիրների քարոզչական ռոլիկներ եմ նայում։ Ալամ նախարար ու պատգամավոր են, մի հատիկ փոխնախարար կամ խորհրդական ու օգնական չկա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Աննա Աբրահամյանը:
«Բոլորը նախարար են, իսկ եթե նախարար լինելը չկպավ՝ նոր պատգամավոր։ Մնացած ազգը ժեխ ա, ում իրանք փրկելու են ձվի գինն իջեցնելով, հարկերը հեռացնելով, աշխատատեղեր բացելով, կովերը կաթնատու դարձնելով, խոզերը մսատու տարձնելով, սփյուռքին մի այլ կարգի պսակելու են Հայաստանի հետ, դասագրքերը սարքեն գիտելիքների դարբնոց, թռնեն Կոսմոս, մետրոն նենց կառուցեն, որ Երևանը կպնի Գյումրիին, բլա, բլա, բլա։
Ո՞նց կարա մարդ պատերազմից հինգ պակաս սենց բաներից խոսա, հավատա, որ բռնապետի հետ ընտրություններում բռնապետից բացի՝ ուրիշ մարդ էլ ա ընտրվելու, առավել ևս նախարար դառնալու։ Մաքսիմում հերթական չԸնդդիմադիր կուտոկով վեր ընկնեն ԱԺ բազկաթոռներին որպես թուրքին ծառայող բոքսի տանձիկ։
Ու էն որ հետն էլ գեղից լիքը մարդ կա ու մենք-տը սաղ հիշում ենք, չէ՞, ո՛ր մեկդ ո՛ր ցույցի ո՛ր ուգլին ում հետ ինչ էր անում, էն ցույցերին, է, էն որ նիկոլ էիք յանիմ թե հանում))))
Էրեխեք, բա որ էս գիշեր Իրանում կռիվն սկսվի՝ դրա անվտանգային հետևանքների մասին ձեզնից ո՞ր մեկն ա չյոտկի խոսալու, առանց մոտավորապես ու ջուր ծեծող տեքստերի, այլ քյասար - կռիվը կսկսի, թուրքը կմտնի, հետո ռուսը կգա, հետո սաղով կգնանք Բլիժնի վաստոկ ու էս կետերից ո՞ր մեկում ա ընտրությունների էն կանգառը, որտեղ մեկդ նախարար ա դառնում, էն մեկդ էլ պատգամավոր, հազար ամոթ ինձ, թե հանկարծ մեկիդ փոխնախարար անվանեցի:
Ու էս սաղ՝ առանց իրենք իրենց վարչապետ տեսնողների 6-րդ պալատին անդրադառնալու։ Սա մկների ժողով էլ չի, նոր ոտանավոր ա պետք – «Տառականների ժողովը»: