Ռուսական բանակը բալիստիկ հրթիռներով ռմբակոծել է Կիևը. կան զոհեր
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Երևանի կենտրոնում ստուգում են մոտոցիկլետների և մոպեդների վարորդներինՈւսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքներըԻնձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները․ բլոգեր HayDalek-ը հայտնել է բլոգերությունը թողնելու մասին
Իրանի նոր պաշտպանության նախարարի նշանակումը՝ Թեհրանի ռազմավարական ուղերձը Վաշինգտոնին. Հենրիխ Դանիելյան
Մահացել է Ֆերնանդեսի հայրը․ Հունգարիայի դեմ խաղում Հայաստանի թիմը կղեկավարի ՄիքայելյանըՖրանսիայի մի շարք քաղաքներ ցուցարարների վերահսկողության տակ ենՕդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-22-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով
Բողոքի ակցիա և քայլերթ․ Ամուլսարը վտանգում է մարդկանց կյանքը, մի՛ շահագործեք հանքը (ուղիղ)
Արաքսիա Սվաջյանը հաստատվել է ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ-ի պաշտոնումՓոքր վերելակ և մասնագետների պակաս. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել թիվ 17 հատուկ դպրոցումՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջnցի իրացման դեպք են բացահայտել (տեսանյութ)Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահԹրամփը մեղադրել է Զելենսկուն պատերազմն ավարտելու ցանկություն չունենալու մեջ Խուդաթյանը ՏԿԵ ոլորտի աշխատակիցներին է հանձնել նախագահի հրամանագրերով շնորհված մեդալները Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 39 միլիոն դրամ. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել է
Բաքվում գերության մեջ հայտնված հայերը խոշտանգումների և դաժան վերաբերմունքի են արժանանում․ Աբրահամյան
Գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններինԱդրբեջանն այս տարի Հայաստան է արտահանել 23,45 միլիոն դոլարի ապրանքԱդրբեջանից եկած սպառնալիքներին հնարավոր է դիմադրել, դրանք չեզոքացնել և հաղթանակ գրանցել․ դա չեն գիտակցում Հայաստանում, այդ թվում՝ որոշ ազգային ուժեր․ ԳեղամյանԱզատազրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր. ԹադևոսյանՇուրջ 70 կգ թմրամիջnցների մաքսանենգnւթյանն օժանդակած անձինք կալանավորվել ենՓաշինյանն Անահիտ Ավանեսյանին 4 օրով գործուղում է Կորեա
Ծեծկռտուք՝ Երևանում․ «Կոբա» ռեստորանում ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության․ կա 2 վիրավոր
Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում
Մի վայրկյան պատկերացրեք, թե ընդհանրապես ի´նչ պայմաններում են ընթանում Բաքվի դատավարությունները, որոնց ընթացքում մեր հայրենակիցները կարողանում են արժանապատվորեն պաշտպանել թե´ իրենց, թե´ Հայաստանը․ Ծառուկյան
Մենք փաստացի սառը քաղաքացիական պատերազմի մեջ ենք. ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է պետական արարողակարգի ծառայության պետինՈչի´նչ և ոչ ոք չի կարող արդարացնել Արցախի հանձնումը. Մետաքսե ՀակոբյանՖրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հրաժարական է ներկայացրել. Մակրոնը չի ընդունել այնՀավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈւշագրավ էին հատկապես միանշանակ օրինակելի և հարգանքի արժանի իրանական պետական համակարգի՝ տարբեր սցենարների պարագայում գործելու մասին Արաղչիի բացահայտումները. իրանագետԱյսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Քաղաքականություն

Յոթ տարի խլել եք կյանքիցս՝ կարող եք յոթ տարի էլ փորձել խլել, բայց ինձնից ո՛չ լռություն եք ստանալու, ո՛չ հիասթափություն, ո՛չ էլ փախուստ. Դավիթ Սանասարյանն արդարացվել է

Դավիթ Սանասարյանը գրել է.

 

Շատերիդ համար սպասված

Երեկ դատարանը հրապարակեց «իմ գործով» արդարացման վճիռը։ Եվ այդ «իմ գործը» տևեց 7 տարի, թեև սկզբից էլ, կարծում եմ, չկար որևէ բանական արարած, որ ինձ ճանաչելով  կասկածեր իմ բացարձակ արդար լինելուն։

Աչքիս առջևով անցնում են որոշ մարդկանց վարքի դրսևորումներ, որ չեն կարող  տեղավորվել մարդկայնության մասին իմ պատկերացումներում։

Ակամա հիշում եմ Նիկոլ Փաշինյանի վեց տարի առաջվա ասուլիսից մի դրվագ, երբ լրագրողի հարցին ի պատասխան՝ երկրի ղեկավարը, իր քաղաքական հեղինակությունը դնելով այդ խոսքի տակ, հայտարարեց․ «Բացառում եմ, որ քննությունը ոչ օբյեկտիվ լինի»։

Դատարանի վճիռը հիմա ցույց տվեց, որ այդ վստահությունը հիմնավորված չէր։ Քննության օբյեկտիվությունը չի կարող կախված լինել վարչապետի վստահությունից կամ նրա քաղաքական հայտարարությունից։ 

Պետությունը չի աշխատում «վստահում եմ – չեմ վստահում» տրամաբանությամբ։ Պետությունն աշխատում է ինստիտուտներով, ապացույցներով ու պատասխանատվությամբ։ Այսօր դատարանը հստակ արձանագրեց՝ մեղադրանքը հիմնավորված չէր, և ինձ արդարացրեց։ Հիմա մնում է մեկ հարց՝ կլինի՞ արդյոք քաղաքական կամ թեկուզ անհատական համարձակություն՝ հրապարակավ ասել․ «Սխալվել եմ»։ Ինձ դա անձամբ պետք չէ։ Բայց պետությանը պետք է։ Պետք է, որ վաղը նույն մեխանիզմով ուրիշի ճակատագիր չծամվի։

Անձամբ չեմ ակնկալում, որ ինձնից ներողություն խնդրի կամ խնդրեն։ Ես դատավոր չեմ. վերջնական իրական Դատավորը երկնքից ամեն բան տեսել, տեսնում է և կտեսնի. Հոգու թեթևություն Նրանի՛ց կարող են հայցել արածի ու չարածի համար։

Չարժեր երևի անդրադառնալ Արսեն Թորոսյանին ու, իր խոսքով՝  «կադրային չեկիստ» Վանեցյանին, բայց իրենք էլ մարդ են։

Արսեն Թորոսյանը, ում նախաքննության և դատաքննության ընթացքում տված ցուցմունքները հակասեցին իրար, հետաքրքիր է՝ ինչպես է քնել այս տարիներին՝ իմանալով, որ զրպարտությամբ իմ անձնական ու քաղաքական կյանքից յոթ տարի խլեց։ Կկարմրի՞ գոնե։ Ու նաև՝ այն ՔՊ-ականները, ովքեր բացառում էին, որ իրենց ձևակերպմամբ՝ «Նոր Հայաստանում» հնարավոր է գործ «կարվի», բայց փաստացի՝ ուղղակի կամ անուղղակի ոտնահարում էին անմեղության կանխավարկածը՝ իմ նկատմամբ դատավճիռ կարդալով դեռ դատից առաջ։ Այդպես նաիրիզարյաններն էին անում, երբ Բակունցը բանտում էր։ Կրկնեմ՝ վերևից մի աչք տեսնում է ամեն բան՝ եռապատկված Եռաբլուրից մինչև զրպարտությունների շարան։

Տիկին Սեյրանյանի հետ հարցազրույցում Արթուր Վանեցյանն ինձ մեղադրում էր՝ իբր «ճղվում եմ իրեն մեղադրելու համար», ու ասում էր՝ «մաղձ չթափեմ իր վրա»։

Արթո՛ւր, հիմա տղամարդկություն կունենա՞ս՝ նույն հրապարակայնությամբ ներողություն խնդրելու հանրությունից, որ ստել ես։ Հարցազրույցումդ ինձ մեղադրում էիր «մաղձ թափելու» մեջ։ Ես մաղձ չունեմ։ Իսկ եթե երբևէ ունենամ էլ՝ չեկիստների վրա կափսոսեմ թափել, նրանք դրա՛ն էլ արժանի չեն։

Կհանդիպենք քաղաքական դաշտում, ես ուղիղ եմ նայելու ձեր աչքերին։

Մի դրվագ էլ կա, որի մասին պատերազմից հետո չուզեցի խոսել․ ո՛չ ես սիրտ ունեի, ո՛չ հանրությունը։ Բայց քանի որ իմ անվան հետ դեռ փորձում են խաղալ այդ թեմայով, պարտավոր եմ ասել։ Երեխայի մասնակցությամբ ավտոմիջադեպի գործով նույնպես փորձեցին ինձ քաշքշել ոստիկանության, քննչականի ու դատարանի դռներով։ Իսկ ովքեր չգիտեն՝ նշեմ․ այդ գործով էլ արդարացվել եմ Վճռաբեկ դատարանով․ մեղքս բացակայում էր։ Ինչքա՜ն հետևողական չարություն պետք է ունենալ ընկնելու մեկի ետևից, ով եթե մի բան չի կարողացել անել, ապա դա եղել է ոհմակի օրենքով ապրել ու աշխատել չկարողանալը։ Երիցս ճիշտ էր Վահան Տերյանը, երբ ասում էր. «Ամեն ինչ կա հայ գրականության մեջ՝ չկա միայն մարդը»։ Հիմա այդ Մարդուն ու Մարդկանց է պետք որոնել մեր քաղաքական դասի մեջ։

Ես այսօր էլ չարացած չեմ, ինչպես չարացած չեմ եղել յոթ տարի առաջ, երբ այս գործը կարեցին։ Ափսոսում եմ միայն, որ 2018-ին ժողովրդի մեջ փայփայված արդարության ծարավը ոչ միայն չհագեցավ, այլև նոր ծավալներ ընդունեց։ Բայց այսօր, ի հեճուկս կոնկրետ շրջանակների և հանուն Հայաստանի, դատավոր Դավիթ Բալայանը հրապարակեց վճիռ, որը արդարադատություն էր՝ հիմնավորված, փաստարկված, կոնկրետ հղումներով։ Եթե նույնիսկ դատախազությունը բողոքարկի այս վճիռը, արդեն բոլորն են հասկանում, որ իրենք ինքնուրույն որոշում չեն կայացնելու։ Դա կլինի բացառապես քաղաքական որոշում, ինչպիսին եղել է սկզբից։ Ինձ համար մեկ է. միևնույն է՝ արդարությունը վաղ թե ուշ հաղթում է։ Յոթ տարի խլել եք կյանքիցս՝ կարող եք յոթ տարի էլ փորձել խլել։ Բայց ինձնից ո՛չ լռություն եք ստանալու, ո՛չ հիասթափություն, ո՛չ էլ փախուստ։ Թովմաս Աքվինացին ասում է. «Եթե նավապետի գլխավոր նպատակը լիներ նավի պահպանումը, նա այն հավերժ կպահեր նավահանգստում»։ Պայքարս եղել է, կա ու կլինի հանուն ազատ, անկախ, ինքնիշխան ու արդար Հայաստանի։

Հ․Գ․ Եվ մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն քաղաքացիներին, պաշտոնյաներին, իմ շատ սիրելի փաստաբաններին Արսեն Սարդարյանին, Ինեսսա Պետրոսյանին և Արփի Գևորգյանին, իմ գործով ազնիվ վկաներին, ինչպես նաև Պետական վերահսկողական ծառայության գրեթե բոլոր աշխատակիցներին, ովքեր երբեք չկասկածեցին իրենց ճանաչած Դավիթ Սանասարյանին ու աջակցեցին այս տհաճ ճանապարհի ընթացքում՝ անմիջականորեն կամ հրապարակային։