Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Երևանի կենտրոնում ստուգում են մոտոցիկլետների և մոպեդների վարորդներինՈւսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքներըԻնձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները․ բլոգեր HayDalek-ը հայտնել է բլոգերությունը թողնելու մասին
Իրանի նոր պաշտպանության նախարարի նշանակումը՝ Թեհրանի ռազմավարական ուղերձը Վաշինգտոնին. Հենրիխ Դանիելյան
Մահացել է Ֆերնանդեսի հայրը․ Հունգարիայի դեմ խաղում Հայաստանի թիմը կղեկավարի ՄիքայելյանըՖրանսիայի մի շարք քաղաքներ ցուցարարների վերահսկողության տակ ենՕդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-22-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով
Բողոքի ակցիա և քայլերթ․ Ամուլսարը վտանգում է մարդկանց կյանքը, մի՛ շահագործեք հանքը (ուղիղ)
Արաքսիա Սվաջյանը հաստատվել է ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ-ի պաշտոնումՓոքր վերելակ և մասնագետների պակաս. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել թիվ 17 հատուկ դպրոցումՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջnցի իրացման դեպք են բացահայտել (տեսանյութ)Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահԹրամփը մեղադրել է Զելենսկուն պատերազմն ավարտելու ցանկություն չունենալու մեջ Խուդաթյանը ՏԿԵ ոլորտի աշխատակիցներին է հանձնել նախագահի հրամանագրերով շնորհված մեդալները Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 39 միլիոն դրամ. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել է
Բաքվում գերության մեջ հայտնված հայերը խոշտանգումների և դաժան վերաբերմունքի են արժանանում․ Աբրահամյան
Գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններինԱդրբեջանն այս տարի Հայաստան է արտահանել 23,45 միլիոն դոլարի ապրանքԱդրբեջանից եկած սպառնալիքներին հնարավոր է դիմադրել, դրանք չեզոքացնել և հաղթանակ գրանցել․ դա չեն գիտակցում Հայաստանում, այդ թվում՝ որոշ ազգային ուժեր․ ԳեղամյանԱզատազրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր. ԹադևոսյանՇուրջ 70 կգ թմրամիջnցների մաքսանենգnւթյանն օժանդակած անձինք կալանավորվել ենՓաշինյանն Անահիտ Ավանեսյանին 4 օրով գործուղում է Կորեա
Ծեծկռտուք՝ Երևանում․ «Կոբա» ռեստորանում ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության․ կա 2 վիրավոր
Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում
Մի վայրկյան պատկերացրեք, թե ընդհանրապես ի´նչ պայմաններում են ընթանում Բաքվի դատավարությունները, որոնց ընթացքում մեր հայրենակիցները կարողանում են արժանապատվորեն պաշտպանել թե´ իրենց, թե´ Հայաստանը․ Ծառուկյան
Մենք փաստացի սառը քաղաքացիական պատերազմի մեջ ենք. ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է պետական արարողակարգի ծառայության պետինՈչի´նչ և ոչ ոք չի կարող արդարացնել Արցախի հանձնումը. Մետաքսե ՀակոբյանՖրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հրաժարական է ներկայացրել. Մակրոնը չի ընդունել այնՀավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈւշագրավ էին հատկապես միանշանակ օրինակելի և հարգանքի արժանի իրանական պետական համակարգի՝ տարբեր սցենարների պարագայում գործելու մասին Արաղչիի բացահայտումները. իրանագետԱյսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար
Քաղաքականություն

Ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին․ բարդ գործընթաց է՝ հաշվի առնելով, որ 19 հայ պահվող անձինք դեռևս գտնվում են Բաքվում․ Միրզոյանը՝ Ժնևում

Փետրվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան հատվածին և հանդես է եկել ելույթով։ Ամբողջական ելույթը ներկայացված է ստորև։

«Հարգարժա՛ն նախագահող,

Ձերդ գերազանցություններ,

Թույլ տվեք նախ և առաջ իմ սրտանց շնորհավորանքները հղել Մարդու իրավունքների խորհրդի նախագահին և բյուրոյի անդամներին՝ ընտրվելու կապակցությամբ։ Օգտվելով առիթից՝ կցանկանայի իմ խորին երախտագիտությունը հայտնել նաև Մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատարին և նրա Գրասենյակին։

Հայաստանի տեսլականն ու մտադրությունները միանշանակորեն խարսխված են այն համոզման վրա, որ Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների հենասյունը պետք է առավել ամրապնդվի և պատշաճ կերպով ապահովվի անհրաժեշտ ռեսուրսներով՝ երաշխավորելու մարդու իրավունքների միջազգային իրավունքի և հումանիտար իրավունքի խախտումների ու չարաշահումների կանխարգելումը, պատասխանատվությունը և դրանց կրկնության բացառումը։

Աճող հակամարտությունները և հումանիտար ճգնաժամերը, ինչպես նաև համակարգային անհավասարությունն ու դրանց անդառնալի գլոբալ հետևանքները պահանջում են ոչ պակաս վճռական մոտեցում։ Հայաստանը պատրաստակամ է ապահովելու, որ ընթացիկ «ՄԱԿ 80» նախաձեռնությունը և Մարդու իրավունքների խորհրդի առաջիկա վերանայման գործընթացը դառնան անկեղծ վերանայման և կոնկրետ գործողությունների կարևոր հնարավորություն՝ ամրապնդելու Մարդու իրավունքների խորհուրդը և նրա մեխանիզմները՝ որպես ՄԱԿ-ի մարդու իրավունքների ճարտարապետության հիմնաքարեր։

Հարգելի՛ գործընկերներ,

Ինչպես մեր օրերի շատ այլ ժողովրդավարություններ, մեր հասարակությունը ևս առերեսվում է հիբրիդային սպառնալիքների հզոր ալիքին՝ այդ թվում՝ ապատեղեկատվության, մանիպուլյացիաների և արտաքին միջամտության։ Դրանք թիրախային, համակարգված և ոչ բարեկամական արշավներ են, որոնք միտված են հասնելու հստակ նպատակների, այդ թվում՝ ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների արդյունավետ իրացման նկատմամբ մեր քաղաքացիների վստահության խաթարմանը։ Այս մարտահրավերներին դիմակայելը դարձել է մեր ամենօրյա աշխատանքը՝ ժողովրդավարական դիմակայունության շարունակական ամրապնդման միջոցով։

Տարիների ընթացքում իրականացված նշանակալի բարեփոխումները, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների վրա հիմնված քաղաքականության առավել բարձր մակարդակը, ինչպես նաև թափանցիկ ու հաշվետու ինստիտուտներն ապահովել են զարգացման շոշափելի արդյունքներ, որոնք արտացոլված են նաև միջազգայնորեն ճանաչված ինդեքսներում։ «Freedom House»-ի «Ազատությունն աշխարհում 2025» զեկույցում Հայաստանը ստացել է 100-ից 54 միավոր՝ բարձր ցուցանիշներ արձանագրելով քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների ոլորտներում։

Նշանակալի արդյունք է նաև այն, որ 2025թ. Հայաստանը զբաղեցնել է 34-րդ հորիզոնականը «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության «Մամուլի ազատության համաշխարհային ինդեքս - 2025» զեկույցում՝ արձանագրելով զգալի առաջընթաց նախորդ տարվա 43-րդ տեղի համեմատ։

Համաշխարհային տնտեսական ֆորումի «Գլոբալ գենդերային խզման 2025թ.» զեկույցի համաձայն՝ Հայաստանն առաջատար երկրների շարքում է կանանց կրթական մակարդակի ցուցանիշով և արձանագրել է կանանց ներկայացվածության կայուն աճ քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում։

Մարդու իրավունքների ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունների համակարգված և արդյունավետ իրականացմանն ուղղված Հայաստանի հանձնառությանը համահունչ՝ անցյալ տարի գործարկվել է մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման ազգային մեխանիզմի թվային գործիքը՝ Հայաստանի մոնիտորինգային թվային հարթակը (AI-NEMRA)։ Այն կենտրոնացված համակարգ է, որը միավորում է մարդու իրավունքների ոլորտում միջազգային և տարածաշրջանային մեխանիզմների կողմից ներկայացված առաջարկությունները։

Հայաստանի ներգրավվածությունը, սակայն, չի սահմանափակվում միայն իրականացման ներպետական շրջանակներով։ Մենք ձգտում ենք էական ներդրում ունենալ միջազգային իրավունքի ամենածանր խախտումների դեմ ուղղված համաշխարհային պաշտպանական մեխանիզմների ամրապնդման գործում։ Այս համատեքստում, Մարդու իրավունքների խորհրդի ընթացիկ նստաշրջանում Հայաստանը ևս մեկ անգամ կներկայացնի «Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ» բանաձևը։ Այս բանաձևի աստիճանական զարգացումը արտացոլել է մարդու իրավունքների միջազգային իրավունքի, միջազգային հումանիտար իրավունքի և միջազգային քրեական իրավունքի խաչմերուկում ի հայտ եկող նոր մարտահրավերները և համախմբել է միջազգային կոնսենսուսը դրանց հասցեագրման միջոցների շուրջ։ Բոլոր անդամ պետությունների աջակցությունն այս կարևոր բանաձևին կլինի ցեղասպանության արհավիրքին վերջ դնելու մեր ընդհանուր պարտավորության խիստ անհրաժեշտ ազդակ:

Ձերդ գերազանցություններ,

Տասնամյակներ տևած զինված հակամարտություններից և մարդասիրական ճգնաժամերից հետո Հայաստանը և Ադրբեջանը վճռական քայլեր ձեռնարկեցին մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման ուղղությամբ։ Անցյալ տարի Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթաժողովը ոչ միայն խաղաղություն հաստատեց երկու երկրների միջև, այլև ճանապարհ հարթեց առևտրի, փոխկապակցվածության և մարդկանց միջև շփումների համար։ Այս ուղին կառավարությունների միջև ձեռք բերված համաձայնություններից անդին տանելու նպատակով մենք նաև սերմանում ենք մեր հասարակությունների, այդ թվում՝ տուժած բնակչության միջև իրական երկխոսության և վստահության հիմքերը։

Թեև հակամարտության ցավալի մարդասիրական հետևանքները դեռևս ենթակա են լուծման, իսկ հեռավոր և ոչ վաղ անցյալի վերքերը շարունակում են մնալ բաց, մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին։ Սա, անշուշտ, բարդ գործընթաց է՝ հաշվի առնելով, որ 19 հայ պահվող անձինք դեռևս գտնվում են Բաքվում, առկա է անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման և բռնի անհետացումների դեպքերի բացահայտման անհրաժեշտություն, և միաժամանակ տարածվում են խեղաթյուրված պատմական նարատիվներ։ Այնուամենայնիվ, Հայաստանը մնում է հաստատակամորեն հանձնառու շարունակելու այս ուղին՝ ապագային միտված հանգրվանին հասցնելու նպատակով այն գիտակցմամբ, որ խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը կձևավորի առավել նպաստավոր միջավայր հակամարտության հետևանքների հասցեագրման համար։

Հարգարժա՛ն նախագահող,

Եզրափակելով՝ կցանկանայի ընդգծել, որ չնայած բազմակողմ ինստիտուտների վրա առկա ահռելի ճնշմանը, մենք պետք է շարունակենք մնալ սկզբունքային լավատեսության կրողներ և հայտնենք մեր խորին համոզմունքը, որ մարդու իրավունքների համակարգը և Միավորված ազգերի կազմակերպությունն ինքնին այս գործընթացից դուրս կգան նորացված կարողություններով՝ միտված իրենց գլոբալ մանդատի իրականացմանը:

Շնորհակալ եմ»։