Թադևոս Ավետիսյանը՝ ընդդիմության միասնական թեկնածու․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
««Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները մտադիր են պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի թեկնածությունն առաջադրել Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համար` որպես համաձայնեցված միասնական թեկնածու։
Գեղամ Գևորգյանի ղեկավարած հանձնաժողովի անդամ դառնալուց հետո Թադևոս Ավետիսյանը պետք է ոչ միայն պատգամավորական մանդատից հրաժարվի, այլեւ դադարեցնի քաղաքական գործունեությունը, քանի որ սա ապաքաղաքական մարմին է։
Այս պահին ՀՅԴ-ական Թադևոս Ավետիսյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր է, սակայն, ըստ ամենայնի, առաջիկա ընտրությունների թեկնածուների ցանկում չի լինի»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում