Երեք կին անդամներին հորդորում եմ շուտափույթ լքել հանձնաժողովի կազմըԿառավարությունը երկարաձգել է պտուղ-բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումըԲաքվում տեղի են ունեցել Ադրբեջանի և Իտալիայի ռազմական մասնագետների համատեղ խորհրդակցություն և վարժանքներԿառավարությունը կհատուցի հացահատիկային և կերային մշակաբույսերի մշակության ծախսերի 50%-ը«Դարձի՛ր կամավոր» ծրագրին միանալու համար ընդունվում են նոր հայտեր․ ԱՆՇինծու մեղադրանքներով տասնյակ քաղբանտարկյալներ ունեցող կառավարությունն այսօր առաջարկում է խտրականությունից պաշտպանության մասին օրենք ընդունելՄեր պահանջը մնում է հստակ․ Եկեղեցու ինքնուրույնության հարգում՝ առանց կամայական ճնշումներիԿառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտինԻշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալինՅունիբանկը զգուշացնում է զեղծարարության մասին
Գագիկ Ծառուկյանի այսօրվա բաց դատին ընդառաջ պաստառներ են ամրացվել (լուսանկարներ)
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարճատև այցով Հայաստան կժամանի ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին. ԲաղայիԱյսօր ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է. ԱՆ Գագիկ Ծառուկյանին ոստիկանության մեքենայով բերեցին դատարան Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»
Մամուլ

Մի կառույցը կարճեց Թամամյանի գործը, մյուսը նոր գործ է հարուցում 2008-ի մարտի 1-ին առնչվող. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել նախկին կարկառուն դեմքերից մեկի՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանի նկատմամբ։

Քննչականի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող վարույթի շրջանակում ձեռք բերված փաստական տվյալներով՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հ․Թ․-ն 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան առանց հիմնավորման հանձնարարել է ոստիկանության ծառայողներին բռնություն գործադրել Երևանի Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի մասնակից Է․Ա․-ի նկատմամբ և նրան տեղափոխել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։

Ըստ հաղորդագրության՝ ոստիկանության ծառայողները, կատարելով ակնհայտորեն իրենց լիազորությունների շրջանակից դուրս գործողություն, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Է․Ա․-ին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս։

Ձեռք բերված տվյալների հիման վրա Հ․Թ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 2003 թվականի քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելուն դրդելը)։ 2026 թվականի փետրվարի 25-ին նա ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու նպատակով։ Նախաքննությունը շարունակվում է։

Ով է Է․Ա․-ն, ովքեր են իրենց լիազորությունները գերազանցած ոստիկանները, որոնք խոստովանել են, որ մարդ են ծեծել, անհասկանալի է հաղորդագրությունից։

Այս քրեական վարույթը ուշագրավ է այնքանով, որ 2008 թվականի «Մարտի 1»-ի գործի շրջանակում ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում կար հարուցված քրեական վարույթ, և Ժողովուրդ օրաթերթը գրել էր, որ դեռ 2021 թվականին որոշում է կայացվել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ նույն Հովհաննես Թամամյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։

Նույն գործի շրջանակում նախկինում հրապարակվել էին մի շարք բարձրաստիճան ոստիկանների անուններ, որոնցից ոմանք ևս ընդունել էին իրենց մեղքը, իսկ նրանց նկատմամբ գործերը կարճվել էին վաղեմության հիմքով։

Եթե նույն ժամանակահատվածին առնչվող գործերով մի շարք պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության հիմքով, ապա 18 տարի անց նույն իրադարձությունների շրջանակում նոր ակտիվ քայլերը հարցեր են առաջացնում, որքան էլ որ մեղադրանքը խոշտանգում դրված լինի։

Հանրային դաշտում արդեն հնչում են գնահատականներ, որ գործընթացը կարող է կրել քաղաքական ենթատեքստ՝ դիտարկվելով որպես նախընտրական փուլում Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող քարոզչական կամ զսպող գործիք»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում