NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Քաղաքականություն

ԱԺ-ում մեկնարկել է Պացիենտների իրավունքների պաշտպանության միջազգային համաժողովի աշխատանքը

ՀՀ Ազգային ժողովում փետրվարի 26-ին մեկնարկել է Պացիենտների  իրավունքների պաշտպանության միջազգային համաժողովի աշխատանքը: Երկօրյա համաժողովը նվիրված է Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպայի խորհրդի Օվիեդոյի կոնվենցիայի վավերացմանը:

Կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Օվիեդոյի կոնվենցիա) կենսաբժշկության եւ առողջապահության բնագավառներում մարդու իրավունքների վերաբերյալ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող միակ միջազգային փաստաթուղթն է:

Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Կարեւորելով նման համաժողովի անցկացումը՝ ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ 2025 թվականի ապրիլի 18-ին Օվիեդոյի կոնվենցիայի վավերացմամբ Հայաստանը վերահաստատեց իր հանձնառությունը՝ պաշտպանելու մարդու իրավունքներն ու արժանապատվությունը:

«Այս Կոնվենցիայի առանցքում մարդն է, եւ օրենքի ընդունմամբ մենք ամրագրեցինք, որ մարդու շահն ու բարեկեցությունը գերակա են հասարակության կամ գիտության շահից: Մենք՝ օրենսդիրներս, ՀՀ Կառավարության եւ Եվրոպայի խորհրդի մեր գործընկերների հետ կանենք հնարավորը՝ ոլորտում առկա բացթողումներն ու մարտահրավերները հաղթահարելու, Կոնվենցիայի սկզբունքների լիարժեք ներդրումն ապահովելու եւ եվրոպական լավագույն փորձը ներդնելու համար՝ ի շահ Հայաստանի Հանրապետության ժողովրդի»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Եվրոպայի խորհրդի սոցիալական իրավունքների, առողջապահության եւ շրջակա միջավայրի տնօրինության տնօրեն Ռաֆայել Բենիտեզը, կարեւորելով Հայաստանի կողմից Օվիեդոյի կոնվենցիայի վավերացումը, նշել է, որ այդ կարեւոր ձեռքբերումը հնարավոր է դարձել ՀՀ իշխանությունների եւ ՀՀ ինստիտուտների հստակ հանձնառության շնորհիվ:

«Գործողությունների հաջորդ ծրագիրը, որն այս պահին քննարկվում է, մեզ հնարավորություն կընձեռի խորացնելու այս արգասաբեր համագործակցությունը»,- ընդգծել է Ռաֆայել Բենիտեզը: Առողջապահական համակարգերը կարեւոր են հասարակության անվտանգության եւ ճգնաժամերին պատրաստ լինելու, դիմակայունության եւ ժողովրդավարական կայունության համար: Բանախոսի դիտարկմամբ ՀՀ իշխանությունների կողմից վերոնշյալ մարտահրավերների ուղությամբ գործադրվող ջանքերը դրվատելի են:

Անդրադարձ է կատարվել առողջապահական քաղաքականության էթիկական բաղադրիչներին, կարեւորվել է կեղծ տեղեկատվության ու ապատեղեկատվության դեմ պայքարը, ինչպես նաեւ առողջապահական գրագիտության մակարդակի բարձրացումը:

«Կշարունակենք աջակցել մարդու իրավունքների հարգման եւ պաշտպանության ապահովման, այդ թվում՝ առողջապահության իրավունքի իրացմանն ուղղված ՀՀ իշխանությունների ջանքերին»,-եզրափակելով ելույթը՝ ասել է Ռաֆայել Բենիտեզը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պացիենտների իրավունքների պաշտպանության վերաբերյալ ՀՀ Կառավարության քաղաքականությունն ու իրականացրած ոլորտային բարեփոխումների օրակարգն է մանրամասնել: Նա փաստել է, որ այս տարվա համաժողովն ունի առանձնակի նշանակություն: Ըստ նախարարի՝ սա շրջադարձային քայլ է մեր պետության համար, կոնվենցիան մեր օրենսդրական բարեփոխումների ոսկե չափորոշիչն է դառնում: Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է այս ոլորտում Կառավարության քաղաքականության հիմնական ուղղություններն ու սկզբունքները, որտեղ առանցքային դեր ունի պացիենտների իրավունքների պաշտպանությունը: Զեկուցողը ներկայացրել է նաեւ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման գործընթացը, որը, ըստ նրա, պացիենտների իրավունքների պաշտպանության գործիք եւ միջոց է: Բարեփոխումների կյանքի կոչման հարցում նախարարը մեծապես կարեւորել է միջազգային գործընկերների փորձը եւ փաստել, որ իրենք պատրաստ են ոչ միայն սովորել, այլեւ ներկայացնել իրենց փորձը: «Մենք կառուցում ենք ապագայի առողջապահություն»,- արձանագրել է Անահիտ Ավանեսյանը:

Այնուհետեւ քննարկվել է «Եվրոպայի խորհրդի եւ միջազգային համագործակցության դերը պացիենտների իրավունքների պաշտպանության ոլորտում եւ ՀՀ ներպետական օրենսդրական շրջանակը» թեման:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի գնահատմամբ Օվիեդոյի կոնվենցիան կիրառելի օրենսդրական շրջանակ է սահմանում եւ՛ ամենօրյա բժշկական պրակտիկայի, եւ՛ կենսաբժշկության մեջ նոր տեխնոլոգիաների ներդրման համար: «Դեռեւս 2023 թվականի ամռանը ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պարտականությունների կատարումը ստանձնելուց հետո պացիենտների իրավունքների պաշտպանության, առաջավոր միջազգային փորձի տեղայնացման եւ վերաբերելի օրենսդրության համապատասխանեցման նպատակով հետեւողական եմ եղել Օվիեդոյի կոնվենցիայի ստորագրման եւ պատշաճ վավերացման աշխատանքների արագ իրականացման հարցերում: Հատկանշական է, որ Օվիեդոյի կոնվենցիայի վավերացումը Հայաստանի կողմից հստակ ուղերձ է, որ երկիրը հավատարիմ է մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին նաեւ կենսաբժշկության ոլորտում»,- ընդգծել է հանձնաժողովի փոխնախագահը:

Ռուստամ Բաքոյանը ներկայացրել է ոլորտում մեր երկրի իրականացրած դրական քայլերը եւ անդրադարձել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին:

«Պետք է նկատել, որ վերջին տարիներին առողջության հասանելիության եւ պացիենտների իրավունքների պաշտպանության  տեսանկյունից եւս ունենք նկատելի հաջողություններ՝ նոր կառուցված բուժհաստատություններ, նորագույն տեխնիկաներ՝ ընդհուպ արհեստական բանականության կիրառմամբ աշխատող, վերապատրաստված պրոֆեսիոնալ բուժաշխատողներ, ԵԽ ծրագրի անմիջական մասնակցությամբ Հայաստանում ներդրված բուժաշխատողների էթիկայի հանձնաժողով եւ դրա համապատասխան գործառույթներ»,- նշել է Ռուստամ Բաքոյանն ու կարեւորել նաեւ հոգեկան առողջության պաշտպանության ոլորտում ԵԽ չափորոշիչների ներդրումը:

Ընդգծելով, որ պացիենտների իրավունքների վերաբերյալ միջազգային համաժողովը եզակի է եւ օրինակելի այլ երկրների համար՝ հանձնաժողովի նախագահի տեղակալը փաստել է, որ սա դեռ սկիզբն է եւ վավերացված կոնվենցիայից բացի պետք է քայլեր ձեռնարկել ներպետական օրենսդրությունն առավել կատարելագործելու եւ Կոնվենցիային կից լրացուցիչ արձանագրությունների ստորագրման ու վավերացման գործընթացի ուղղությամբ:

Խոսելով Եվրոպայի խորհրդի եւ Հայաստանի միջեւ շարունակական եւ արդյունավետ համագործակցությունից՝ Երեւանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն հիշեցրել է. «Մեր համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ առողջապահության ոլորտում սկսվել է համավարակի օրերից, քանզի առաջանում էին մարդու իրավունքներին առնչվող բարդ խնդիրներ, մարտահրավերներ համակարգերի համար»:

Զեկուցողը Եվրախորհրդի անունից վերահաստատել է առողջապահական ոլորտի զարգացման հարցում ՀՀ իշխանություններին աջակցելու պատրաստակամությունը՝ ապահովելով պատշաճ գործնական  մոտեցումներ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նախ խոսել է կոնվենցիայի սկզբունքների իրականացման գործընթացից, ապա ստանձնած պարտավորությունների շրջանակում մանրամասնել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող  անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ ՀՀ-ի կողմից իրականացվող քաղաքականությունը: «Մեր ռազմավարական նպատակը ոչ թե պարզապես խնամքի ապահովումն է, այլ անձի ինքնուրույն կյանքի եւ հասարակական ներառման խթանումը: Պետությունը շարունակում է անել հնարավորը, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող յուրաքանչյուր անձ ստանա անհրաժեշտ մատչելի եւ որակյալ ծառայությունները՝ հարգելով նրա արժանապատվության ու ընտրության իրավունքը: Սա ոչ միայն միջազգային պարտավորություն է, այլեւ մեր բարոյական պատասխանատվությունը մեր քաղաքացիների հանդեպ»,- արձանագրել է նախարարը:

Պացիենտների իրավունքների պաշտպանության գործում առկա բացթողումներին, մարտահրավերներին ու դրանց հաղթահարման ուղիներին է անդրադարձել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը: ՄԻ պաշտպանը խոսել է բժշկական գաղտնիքի մասով մեր երկրում առկա խնդրից, մասնավորապես ազատազրկված անձանց բժշկական զննությունների ընթացքում բժշկական գաղտնիքի չպահպանման դեպքերից: Անահիտ Մանասյանի գնահատմամբ վերոնշյալ խնդրին ամբողջական լուծումներ չեն տրվել եւ համապատասխան քայլեր են անհրաժեշտ: Անդրադարձ է եղել բժշկական օգնության եւ սպասարկման ոլորտում իրազեկված համաձայնության, հոգեկան առողջություն ունեցող անձանց խնդիրներին, վերարտադրողական առողջության ոլորտում էթիկական չափորոշիչների պահպանմանը, ազատությունից զրկման վայրերում վերարտադրողական առողջության ապահովման իրավունքների ապահովմանը, հաշմանդամություն ունեցող կանանց վերարտադրողական առողջության իրավունքների երաշխավորմանը, պտղի սեռի խտրական ընտրության արգելքին: Անահիտ Մանասյանի համոզմամբ կա ոլորտային խնդիրների հաղթահարման հանձնառություն: Նա կարեւորել է այն հանգամանքը, որ հետագա քայլերը լինեն համակարգային, հայեցակարգային եւ շուտափույթ:

Հաջորդիվ ելույթ ունեցողները ներկայացրել են ՀՀ պացիենտների իրավունքների վերաբերյալ ներպետական օրենսդրական ինստիտուցիոնալ շրջանակը, Եվրոպայի խորհրդի պացիենտների իրավունքների խթանման հիմնական գործիքները: Անդրադարձ է կատարվել պացիենտների իրավունքների պաշտպանության ոլորտում Ազգային ժողովի եւ միջխորհրդարանական համագործակցության ու միջազգային գործակցության դերին:

Միջազգային համաժողովն անցկացվում է Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի եւ Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նախաձեռնությամբ:

Միջոցառմանը մասնակցել են պատգամավորներ, Կառավարության անդամներ, ներկայացուցիչներ Եվրոպայի խորհրդից եւ դիվանագիտական կորպուսից, միջազգային գործընկերներ: