Մի կողմ պետք է դրվեն «առաջնորդների» էգոիզմը, դատարկ, ոչ հիմնավոր մեծամտությունը. քաղաքագետԿվերադարձվի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքըԱրթուր Պողոսյանը ներկայացրել է Քննչական կոմիտեի 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունըԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև Հայաստանի արտաքին քաղաքականության ընտրության հարցն արդեն իսկ արդիական է. ԼավրովՄեր պետության ապագան որոշվում է ԿԸՀ-ում. պետք է ճնշում գործադրել և պերմանենտ հանրահավաք նախաձեռնել. ՀարությունյանՀԱՊԿ-ում կքննարկվի Հայաստանի նկատմամբ կանոնադրական հոդվածի կիրառման հարցը՝ անդամավճարների չվճարման պատճառով․ ԼավրովՓախեք. խոսելու ենք և հասցնելու ենք ճշմարտությունը մեր ժողովրդին. ԶուրաբյանԶենք-զինամթերք հանձնելու հերթական դեպքերն են գրանցվելՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%2026 թվականի տարեսկզբին կենսաթոշակային ֆոնդերը բացասական ցուցանիշներ են գրանցել․ «Հետք»
Կրեմլը չի ​​սպասում Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպում. Պեսկով
Ամենաանիմատ և չօգտագործվող կանգառից դիմում եմ տրանսպորտի վարչությանը. Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
Թուրքական մամուլում լուր է հրապարակվել առաջիկայում հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ
Ունեզրկելու եմ, «բոմժ» եմ դարձնելու այս երեք ուժերին․ արդյո՞ք դա Փաշինյանի կողմից ուղղորդում չէ. լրագրողը՝ Արթուր Նահապետյանին (տեսանյութ)805 անձի մերժել են ՀՀ քաղաքացիություն տրամադրել5 երկրներ առաջարկել են ժամանակավորապես սահմանափակել ԵՄ նոր անդամների որոշ լիազորություններՎարչապետի աշխատակազմի համար բյուջեով ծախսերը կազմել են 22.5 մլրդ դրամ. Արայիկ Հարությունյան4 տեղամասում ձայները սխալ է մուտք արվել. Հովակիմյան (տեսանյութ)Ի՞նչ է սպասվում Հայաստանին մինչև տարեվերջ. Նաիրի ՀոխիկյանԿասեցվել է «Վալերի Ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը (լուսանկարներ)Առաջիկայում սպասվում են խուզարկություններ, ձերբակալումներ. Նահապետյան (տեսանյութ)Կոտայքում 2 անչափահաս ընկերներ ծեծել են 14-ամյա տղային, վերջինն էլ սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է նրանցից մեկին․ կա վիրավորՈրոշել ենք չհրապարակել՝ չենք հրապարակել, կորոշենք հրապարակել՝ կհրապարակենք․ Գալյան Նախկին քպական Հովիկ Աղազարյանը զբաղված է, մեղմ ասած, անպարկեշտ բամբասանքով. ՏոնոյանԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է Իրանի դեմ հարվածների ավարտի մասին Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես ստում է. Լուսինե ԹովմասյանՍյունիքում 42-ամյա տղամարդը հայտնել է, որ հարևանը մահակով ծեծի է ենթարկել իրենՀՀ-ում ընտրություններն անցել են ընդդիմության ճնշմամբ և Արևմուտքի միջամտությամբ. ԶախարովաԻրանը անպատասխան չի թողնի ԱՄՆ-ի որևէ հարձակում կամ սպառնալիք. ԱրաղչիՀՀ–ն և Ադրբեջանը դեռ չեն ավարտել Ներքին Ոսկեպար գյուղի մոտ սահմանային ցանկապատի կառուցումը (լուսանկար)
Հետաքրքիր է՝ Արցախի ադրբեջանացման, իր շեֆի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու ժամանակ Ասրյանը հուզվե՞լ է, թե՞ համարել է, որ Հայաստանն ազատվել է «թոքից». Աբրահամյան
Արժույթի միջազգային հիմնադրամը ընտրություններից հետո հաստատեց Հայաստանին 25 միլիոն դոլար վարկի տրամադրումը
Երկիրը փրկելու խոստումով պատգամավորի թեկնածու դարձած ընդդիմադիրները՝ մանդատահաչ են տալիս. մանդատով, թե առանց դրա՝ ձեր տեղը ԱԺ-ում դատարկ է մնալու
Մոսկվայի մարզի Բալաշիխա քաղաքում մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է ՌԴ Պաշտպանության նախարարության վարչության պետըՔաղաքի տարեգրությունն ու պատմական փաստերը խաղալիք չեն. ի՞նչ պատմական հիմքերով նշվել Վանաձորի հենց 200-ամյակը, ո՞վ է պատասխանատվություն կրելու՝ ապատեղեկատվության համար. հարցեր՝ Վանաձորի համայնքապետարանին«Սրտիկն» իրենց ավտոմեքենային փակցնելու համար իջևանցի տաքսիստներին օրական 5 հազարական դրամ են տվելՉե՞ք կարծում, որ ՍԴ դիմելով լեգիտիմացնում եք ընտրությունների արդյունքները. ՀՀ պահեստազորի զինծառայողների հարցը՝ ընդդիմությանըԱռանց զինվորների ձայնի Սոթքում ՔՊ-ն պարտվել է. «Հրապարակ»Հունիսի 14-ի սպասումը․ ԲՀԿ-ի ճակատագիրը անորոշ է, «Հայաստան»-ը հակված է չվերցնել մանդատները, «Ուժեղ Հայաստանը» բաժանված է. «Ժողովուրդ»Ադրբեջանում անհանգիստ են․ «Հրապարակ»Հետապնդում՝ առանց իրավական ընթացակարգի՞. դատախազության հայտարարությունը հարցեր է առաջացնում. «Ժողովուրդ»Խախտումներն այնքան շատ են եղել, որ անգամ եվրադիտորդները չեն կարողացել աչք փակել. «Հրապարակ»Ընտրակաշառքի գործով նոր փուլ․ Ավանեսյանի գործը հասել է դատարան. «Ժողովուրդ»ՔՊ-ի ներսում սկսել են պաշտոնները բաժանել. «Հրապարակ»ԻՀՊԿ-ն հայտարարեց MQ-9 Reaper-ի ոչնչացման և տարածաշրջանում ԱՄՆ բազաների վրա հարվածների մասինՄիկա Բադալյանին կալանավորելու որոշում է կայացվել42-ամյա վարորդը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավորNASA-ն հայտնել է Artemis III առաքելության անձնակազմի անուններըԱրտաշատի ՋՕԸ գործադիր տնօրեն Կարեն Բենիամինյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնիցԱրարատի մարզում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Մամուլ

Թամամյանի դեմ ցուցմունք է տվել Լեւոն Տեր-Պետրոսյանի Եղեգնաձորի շտաբի պետը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե ում ցուցմունքի հիման վրա են ձերբակալել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանին։

Մասնավորապես, Ժողովուրդ օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն, Թամամյանի դեմ ցուցմունք է տվել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Եղեգնաձորի շտաբի պետ Էդուարդ Ասատրյանը։

Թամամյանը քննչականում որևէ բան չի խոսել, միակ բանը, որ ասել է՝ «մեղադրանքը չեմ ընդունում»։

Փետրվարի 25-ին Քննչականի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող վարույթի շրջանակում ձեռք բերված փաստական տվյալներով՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հ․Թ․-ն 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան առանց հիմնավորման հանձնարարել է ոստիկանության ծառայողներին բռնություն գործադրել Երևանի Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի մասնակից Է․Ա․-ի նկատմամբ և նրան տեղափոխել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։

Ըստ հաղորդագրության՝ ոստիկանության ծառայողները, կատարելով ակնհայտորեն իրենց լիազորությունների շրջանակից դուրս գործողություն, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Է․Ա․-ին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս։

Ձեռք բերված տվյալների հիման վրա Հ․Թ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 2003 թվականի քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելուն դրդելը)։ 2026 թվականի փետրվարի 25-ին նա ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու նպատակով։ Նախաքննությունը շարունակվում է։

Ով է Է․Ա․-ն, ովքեր են իրենց լիազորությունները գերազանցած ոստիկանները, որոնք խոստովանել են, որ մարդ են ծեծել, անհասկանալի է հաղորդագրությունից։

Այս քրեական վարույթը ուշագրավ է այնքանով, որ 2008 թվականի «Մարտի 1»-ի գործի շրջանակում ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում կար հարուցված քրեական վարույթ, և Ժողովուրդ օրաթերթը գրել էր, որ դեռ 2021 թվականին որոշում է կայացվել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ նույն Հովհաննես Թամամյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։

Նույն գործի շրջանակում նախկինում հրապարակվել էին մի շարք բարձրաստիճան ոստիկանների անուններ, որոնցից ոմանք ևս ընդունել էին իրենց մեղքը, իսկ նրանց նկատմամբ գործերը կարճվել էին վաղեմության հիմքով։

Եթե նույն ժամանակահատվածին առնչվող գործերով մի շարք պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության հիմքով, ապա 18 տարի անց նույն իրադարձությունների շրջանակում նոր ակտիվ քայլերը հարցեր են առաջացնում, որքան էլ որ մեղադրանքը խոշտանգում դրված լինի։

Հանրային դաշտում արդեն հնչում են գնահատականներ, որ գործընթացը կարող է կրել քաղաքական ենթատեքստ՝ դիտարկվելով որպես նախընտրական փուլում Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող քարոզչական կամ զսպող գործիք»»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում