Ֆրանսիայի մի շարք քաղաքներ ցուցարարների վերահսկողության տակ ենՕդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-22-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով
Բողոքի ակցիա և քայլերթ․ Ամուլսարը վտանգում է մարդկանց կյանքը, մի՛ շահագործեք հանքը (ուղիղ)
Արաքսիա Սվաջյանը հաստատվել է ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ-ի պաշտոնումՓոքր վերելակ և մասնագետների պակաս. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել թիվ 17 հատուկ դպրոցումՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջnցի իրացման դեպք են բացահայտել (տեսանյութ)Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահԹրամփը մեղադրել է Զելենսկուն պատերազմն ավարտելու ցանկություն չունենալու մեջ Խուդաթյանը ՏԿԵ ոլորտի աշխատակիցներին է հանձնել նախագահի հրամանագրերով շնորհված մեդալները Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 39 միլիոն դրամ. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել է
Բաքվում գերության մեջ հայտնված հայերը խոշտանգումների և դաժան վերաբերմունքի են արժանանում․ Աբրահամյան
Գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններինԱդրբեջանն այս տարի Հայաստան է արտահանել 23,45 միլիոն դոլարի ապրանքԱդրբեջանից եկած սպառնալիքներին հնարավոր է դիմադրել, դրանք չեզոքացնել և հաղթանակ գրանցել․ դա չեն գիտակցում Հայաստանում, այդ թվում՝ որոշ ազգային ուժեր․ ԳեղամյանԱզատազրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր. ԹադևոսյանՇուրջ 70 կգ թմրամիջnցների մաքսանենգnւթյանն օժանդակած անձինք կալանավորվել ենՓաշինյանն Անահիտ Ավանեսյանին 4 օրով գործուղում է Կորեա
Ծեծկռտուք՝ Երևանում․ «Կոբա» ռեստորանում ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության․ կա 2 վիրավոր
Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում
Մի վայրկյան պատկերացրեք, թե ընդհանրապես ի´նչ պայմաններում են ընթանում Բաքվի դատավարությունները, որոնց ընթացքում մեր հայրենակիցները կարողանում են արժանապատվորեն պաշտպանել թե´ իրենց, թե´ Հայաստանը․ Ծառուկյան
Մենք փաստացի սառը քաղաքացիական պատերազմի մեջ ենք. ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է պետական արարողակարգի ծառայության պետինՈչի´նչ և ոչ ոք չի կարող արդարացնել Արցախի հանձնումը. Մետաքսե ՀակոբյանՖրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հրաժարական է ներկայացրել. Մակրոնը չի ընդունել այնՀավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈւշագրավ էին հատկապես միանշանակ օրինակելի և հարգանքի արժանի իրանական պետական համակարգի՝ տարբեր սցենարների պարագայում գործելու մասին Արաղչիի բացահայտումները. իրանագետԱյսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներ
Քաղաքականություն

Ո՞վ է թիվ մեկ մեղավորը. Էլինար Վարդանյան

«Դուք մեղավոր եք զգո՞ւմ, երբ դրսում մարդ է մահանում»... ՔԿՀ-ում մահացած քաղաքացու մահվան համար մեղավորության մասին արդարադատության նախարարին ուղղված հարցին ի պատասխան հնչեց աբսուրդի հասնող այս ձևակերպումը։ Կարծես նախարարը լավ չի պատկերացնում իր պատասխանատվության շրջանակը։  Այս մասին իր հոդվածում նշել է Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Էլինար Վարդանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Տիկին նախարար, դրսում մահացող մարդու համար  կարող ես ցավ ապրել, վիշտ, ողբերգություն... սա ավելի շատ բարոյական նկարագրի հարց է։ Մեղավորության համար այդ մարդու կյանքը պետք է քո պատասխանատվության ներքո լինի։ Փակ հաստատությունում գտնվող մարդկանց կյանքի համար պատասխանատվությունը և, հետևաբար, մահվան համար մեղավորությունը, ի տարբերություն դրսում մահացողի, կոնկրետ հասցեատեր ունի։

Ովքեր են Տավրոս Ոսկանյանի մահվան հասցեատերերը

Փետրվարի 23-ին «Armlur» լրատվականը տեղեկություն տարածեց այն մասին, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից հիվանդանոց տեղափոխված 42-ամյա Տավրոս Ոսկանյանը մահացել է։ Սա 2026 թվականի ՔԿՀ կալանավորի մահվան առաջին լուրն է։ Կալանավորը լուրջ առողջական խնդիրներ է ունեցել, այս մասով բազմիցս դիմել է Prison Monitoring Group-ին, որոնք էլ իրենց հերթին գրություններ են հասցեագրել Առողջապահության նախարարին։ Ոսկանյանը խնդրել է փոխել իր խափանման միջոց կալանքը, որ կարողանա պատշաճ բուժօգնություն ստանալ, սակայն մերժվել է։ Կալանավորը մի քանի անգամ դիմել է ծայրահեղ քայլի՝ հացադուլ ու ջրադուլ է հայտարարել, կուլ  է տվել մինչև 15 սմ երկարությամբ օտար առարկաներ՝ ջերմաչափ, խարտոց ու երկաթի կտորներ։ Այնուհետև, բժշկական հետազոտությունները ցույց են տալիս, որ կալանավորն ունի այնպիսի հիվանդություններ, որոնք կարող են համապատասխանել պատժի կրմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկին։ Ոսկանյանին կալանքից ազատելու փաստաբանի ներկայացրած միջնորդությունը, սակայն, մերժվում է դատարանի կողմից։ Փաստը մնում է այն, որ Ոսկանյանը չպետք է գտվեր բանտում, մինչդեռ նա մահացել է ՔԿՀ-ում։

Սա այն է, ինչ պետք է իմանալ մեր երկրի արդարադատության, դատաիրավական համակարգի և այս համակարգերի անպատասխանատու լինելու մասին։

Տիկին նախարարն իզուր է ջղաձգվում, երբ իր ենթակայության տակ գտնվող կառույցի խնդիրների համար մեղավորության մասին է խոսք գնում։ Միայն 2025թ. իր պատասխանատվության ներքո գտնվող ՔԿՀ-ներում արձանագրվել է 24 մահ։ 24 դեպքից 16-ը եղել է կենսաբանական մահ, իսկ 8-ը՝ ինքնասպանություն: 2024թ. մահերի թիվը 12-ն էր, իսկ 2023թ. կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում արձանագրվել էր մահվան 16 դեպք, որից 2-ը՝ ինքնասպանություն։ Այս թվերը լուրջ ձախողման տագնապ են, սրանք մեր կառավարման համակարգի և պետական մարմինների ձախողման արտացոլանքն են փակ համակարգի վրա։

Այս թվերը  ցույց են տալիս, թե ինչպես են վերաբերում չորս պատերի հետևում բանտարկված, կյանքի համար ոչ պիտանի պայմաններում պահվող, «ֆալշ» արդադատության և որոշ պաշտոնյաների քմահաճույքին թողված մարդուն։

Տիկին նախարարին մի «գաղտնիք» բացեմ՝ պետության հսկողությանը հանձնված, փակ հաստատությունում գտնվող մարդկանց կյանքի համար պատասխանատուն պետական մարմինն է, իսկ մահացողը՝ փողոցում մահացող պատահական անցորդ չէ։ Իրականում, սա ազատազրկման դատապարտվածների հանդեպ ձեր վերաբերմունքային խնդիրն է։

Բայց ինչպես ասում էր տիկին նախարարի ղեկավարը. «Ես եմ թիվ մեկ պատասխանատուն, բայց ե՞ս եմ թիվ մեկ մեղավորը»։ Այստեղ թիվ մեկ մեղավորը, իսկ ավելի ճիշտ միակ մեղավորը նախարարը չէ։ Այլ այն, որ դատարանները աջ ու ձախ կալանք են տալիս, որ կալանքը դարձել է սովորական կենցաղ, որ մարդուն կալանավորում են, հետո մտածում ինչու կալանավորեցին, ինչ էր արել, որ նույնիսկ կալանքի հետ անհամատեղելի հիվանդության դեպքում դատարանը դժվար է համարձակություն ունենում փոխել խափանման միջոցը։ Սա մի հրեշավոր համակարգ է, որ խեղում է մարդկային կյանքեր և ճակատագրեր»։