Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու. Իվետա Տոնոյանը
Երբ վերջին հանգրվանը հայրենիքն է. Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում տեղի ունեցավ «Վերջին հանգրվան» ներկայացման պրեմիերանԻրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին կոչով դիմել է իրանցիներին
Խեղկատակներ, հրահանգով հանրային արձագա՞նք եք ստուգում, ամոթ ձեզ, 2 ժամ ու կես «սխալվո՞ւմ» էիք, սխալ էիք՝ դե հեռացրեք մեղավորներին... հանրության արձագանքը՝ հանրայինին
Բոլորս էլ հանցավոր ենք գերիների հարցում, որ բավարար աշխատանք չենք տարել. Հրայր ՊալեանԿրակոցներ՝ Հրազդանի կիրճում․ կասկածյալներից մեկն էլ Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան էԿիեւում ռմբակոծվել է Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը6 տարի առաջ այդ «բալագանի» մասնակիցների հովանու ներքո Ադրբեջանը ծավալում էր ագրեսիան Արցախի դեմ. վերլուծաբան
Վեհափառի ընտրությունը պետք է տեղի ունենա միայն Եկեղեցու իրավասու մարմինների կողմից․ հայտարարություն
Ոսկե և արծաթե մեդալներ՝ մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում
Վլադիմիր Գասպարյանի որդին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ ՊՆ-ի
Պաշտպանության նախարարին չստե՞րով են դիմավորումԱդրբեջանն ավելացնում է պաշտպանական բյուջեն 21%-ով, իսկ Հայաստանը՝ նվազեցնում 16%-ով․ EADaily
Պատահականությո՞ւն, թե՞ վերաբերմունք. Հանրայինի եթերը մեկ օրում չի կազմվում
Ալիեւն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցելՎաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալՉենք կարող խոսել տևական, հարատև կամ անկեղծ խաղաղության մասին, երբ Բաքվում ունենք պատանդներ. Աննա ՄելիքյանՎեհափառի եղբոր ու եղբորորդու գործը քննող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՌուսական բանակը հարվածել է Դնեպրի բիզնես կենտրոնին. կան վիրավորներԱպրենք այնպես, որ մեր զինվորները տեսնեն, որ մենք արժանի ենք... Տեր Մաղաքիա (տեսանյութ)«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններինՏարօրինակ ու անտրամաբանական ժամանակներ են. Եկեղեցու մասին խոսում են անկենսագիր ու անդաստիարակ մարդիկ. Տեր ԵրեմիաՄեր զինվորներին մատուցվող սննդի որակն էլ ավելի պետք է բարելավվի. Պապիկյանի հերթական ստուգայցը (տեսանյութ)Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է. Ռոմանոս Պետրոսյան
Առանց մրցույթի հերթական պայմանագրերն են կնքվել. քաղաքապետարանը ձեռք է բերել հեղինակային հսկողության ծառայություններ
«Առանց հիմնավոր պատճառաբանության». ԵԽԽՎ-ն մտահոգիչ է համարում ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողած ընտրատեղամասերի արդյունքների չեղարկումըԱՄՆ զինված ուժերը կարող են վերսկսել հարվածները Իրանի ուղղությամբ. Դոնալդ ԹրամփԾիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnրՔիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ՝ իրեն գցեց․ Սոֆյա ՀովսեփյանՀՀ դեսպանը և Իրանի փոխնախագահը քննարկել են երկկողմ բեռնափոխադրման ներկա վիճակը, առկա խոչընդոտների կարգավորման ուղիներըՊարգևավճարներ՝ «յուրայիններին». կոռուպցիոն ռիսկեր և կամայականություն՝ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտումՊատմական հիշողությունը լռության մատնելով՝ պատասխանատվությունից չեն ազատվում․ Դավիթ Անանյան
Մենք չենք փորձելու տեղի ունեցածն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով. Հ1-ը ներողություն է խնդրում
Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է
Սա մոռացության մատնելու պարզ ակտ չէ, սա ցուցադրական արհամարհանք ու արգահատանք է Սեպտեմբեր 27-ը կարևորող հարյուր հազարավոր մարդկանց, սգավորների հանդեպ․ Վարուժան Գեղամյան
Այսօր տիրող քրեա֊քաղաքական սպառնալիքների ներքո մարդիկ վախենում են նույնիսկ ավագանու անդամ դառնալու հայտ ներկայացնել. Ասլանյան
Երևան-Մեղրի ավտոճանապարհին 30-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել թփերի մեջ․ կան վիրավnրներՄի շարք համայնքներում ՏԻՄ ընտրության օրը ՆԳՆ-ն հանցագործությունների վերաբերյալ որևէ ահազանգ չի ստացել. ՆԳՆՌուսական բանակը hրթիռակnծում է Կիևը և Խարկովը. կան մեծ թվով վիրավnրներԱյսօր Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի ՄԻՊ-ն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցը (տեսանյութ)Դավիթ Դվնեցու և սուրբ վկաներ Ղամբեոսի և Ղամբեուհու հիշատակության օրն է այսօր
Դալմա գարդեն մոլը հրդեհի պատճառով այսօր փակ է
Իրանը hարվածներ է hասցրել Իրաքում և Հորմուզի նեղուցում. վիրավnրվել են ամերիկացի զինծառայողներՈրպես գնդերեց՝ զինվորներիս հետ գնացի պատերազմ. ես կորցրեցի իմ լավագույն եղբայրներին. Տեր Մանուկ«Թատերական Լոռի» 32-րդ փառատոնի վարագույրը բացվեց (լուսանկարներ)Դուք գիտե՞ք` ով է Մխիթար ՄարտիրոսյանըՈւկրաինան անօդաչուներով հարձակվել է Ռուսաստանի ուղղությամբ. Կրասնոդարում այրվում է նավթաբազաՄի ողջ հասարակություն խոսում է ռազմաքաղաքական իշխանության՝ պատերազմի զոհերի հիշատակը մոռացության տալու մասին, իրենք դրան պատասխանում են համերգներով
Հասարակություն

Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի դպրոցներում բոլոր երեխաները ստանան անվտանգության վերաբերյալ գիտելիքներ. ԿԳՄՍ փոխնախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուսումնական տարին հռչակել է «Անվտանգ և ապահով կրթության տարի», որի շրջանակում հանրակրթական ուսումնական հաստատություններում անվտանգության թեմաներով պարբերաբար կազմակերպվում են միջոցառումներ:

Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցում տեղի են ունեցել «Ռիսկային իրավիճակներ, բուլինգ» խորագրով քննարկում և նախագծային աշխատանքների ներկայացում, որոնց ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Նախարարի տեղակալն ընդգծել է «Անվտանգ և ապահով կրթության տարվա» շրջանակում անվտանգության թեմաներով դպրոցներում իրականացվող տարբեր միջոցառումների և քննարկումների կազմակերպման կարևորությունը․

«Անվտանգության ուղղությամբ ամեն տարի դպրոցներում մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվում: Հաշվի առնելով թեմայի կարևորությունը՝ 2025-2026 ուսումնական տարին հռչակել ենք անվտանգ և ապահով կրթության տարի։ Այդ շրջանակում կազմակերպվող միջոցառումները նպատակ ունեն ուսուցիչների, ծնողների, երեխաների շրջանում բարձրացնել անվտանգ կրթական միջավայրի վերաբերյալ իրազեկվածությունը՝ ձևավորելով համապատասխան մոտեցում և վերաբերմունք: Անվտանգության թեմաներից են՝ սովորողների՝ միմյանց հանդեպ վերաբերմունքը, սովորողի վարքագիծը, հաստատության շենքային պայմանները, տարբեր արտակարգ իրավիճակներում ճիշտ վարքականոնը, ճանապարհային երթևեկության և անվտանգության ապահովումը և այլն: Հետևաբար, մեզ համար շատ կարևոր է, որպեսզի դպրոցներում բոլոր երեխաները ստանան անվտանգության վերաբերյալ գիտելիքներ և, որ ավելի կարևոր է, ունենան դրանք օգտագործելու կարողություն: Մենք պետք է վստահ լինենք, որ դպրոցն այն վայրն է, որտեղ երեխաների համար ապահովվում է անվտանգ ու ապահով կրթական միջավայր։ Ուրախ եմ, որ առիթ ունեցա ծանոթանալ բուլինգի վերաբերյալ տարբեր դասարանների աշակերտների աշխատանքներին: Կարևորում եմ նաև այն փաստը, որ ծնողական խորհուրդը ևս ներգրավված է այս աշխատանքներում և ունի բավարար ընդգրկվածություն երեխաների անվտանգության ապահովման հարցում: Մեզ համար շատ կարևոր է ձևավորվել հստակ ընթացակարգեր, որպեսզի ծնողները հստակ իմանան՝ որ դեպքում և ում պետք է դիմեն երեխաներն իրենց անհանգստացնող այս կամ այն հարցով։ Բնականաբար, դպրոցի աշխատակազմն էլ պետք է իմանա, թե համապատասխան խնդիրների դեպքում ինչպես է պետք արձագանքել երեխային, ծնողին»:

Նախարարի տեղակալի նշմամբ՝ անվտանգության թեմաներով նախատեսված քննարկումների օրակարգը հագեցած է. այդ միջոցառումները ունեն նաև իրազեկման պարտադիր բաղադրիչ և ընդգրկում են տարբեր տարիքային խմբեր։

Միջոցառման շրջանակում Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի սովորողները ներկայացրել են բուլինգի կանխարգելման թեմայով նախագծային աշխատանքներ՝ ներկայացնելով համապատասխան պաստառներ, տեսանյութեր և այլն։