ՔՊ-ականների ախորժակը բացվել է․ 500-600 հազար դրամ թոշակ են ուզում. «Իզուր տե՞ղն եմ այսքան թուքումուր կերել». «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ի՝ կենսաթոշակային տարիքի հասած պատգամավորները ներկուսակցական ընտրություններից եւ նախընտրական ցուցակում ոչ առաջատար տեղ գրավելուց հետո լրջորեն հետաքրքրվում են, թե խորհրդարանի լիազորությունների ավարտից հետո ինչքան պատգամավորական թոշակ են ստանալու։ Նրանցից մեկը մեզ հետ մասնավոր զրույցում չթաքցրեց, որ ակնկալում է պատգամավորի աշխատավարձին գրեթե հավասար թոշակ ստանալ։
«Իզուր տե՞ղն եմ այսքան թուքումուր կերել»,- բացատրում էր նա եւ կարծում էր, որ պետք է օրենքում փոփոխություն կատարել ու բարձրացնել թոշակները․ ոչինչ չանող մի նախարար 7-8 միլիոն դրամ պարգեւավճար կստանա, նախկին պատգամավորները գոնե մի 500-600 հազար դրամ թոշակ չե՞ն ստանա՝ հարցնում էր նա։
Եթե այս խորհրդարանը մինչեւ նոր ընտրությունները չլուծարվի, ապա ներկայիս թոշակառու պատգամավորների բախտը կբերի, նրանք իրենց պատգամավորական աշխատավարձի 75 տոկոսի չափով, այսինքն` մոտ 400 հազար դրամի չափ ամսական թոշակ կստանան։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում