Իշխանության կռիվ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի ամուսնալուծության վերաբերյալ այս օրերին բազում վարկածներ շրջանառվեցին։ Դրանք համադրելով՝ մենք հետեւյալ պատկերը ստացանք․ դեռ տարիներ առաջ` 2019-20 թվականներին, նրանց հարաբերությունները մի փուլ խիստ վատացել էին, եւ մոտ մեկ տարի կամ ավելի, նրանք իրար հետ չէին «ապրում», սակայն այդ ճգնաժամը երկուստեք ջանքերով հաջողվել է հաղթահարել, բայց վիճակը կրկին սրվել է 2025-ի կեսերին:
Ըստ ամենայնի, վերջինս նաեւ գիտակցել է, որ նախընտրական փուլում կնոջ ակտիվությունը կարող է վնասել իրենց վերարտադրությանը, եւ փորձել է պասիվացնել նրան:
Սակայն վիրավորված տիկինը որոշել է, որ դա իր իրավունքների ոտնահարում է, և վճռել է յուրովի «պատժել» ամուսնուն` նրա հեղինակությանն անդառնալի հարված հասցնելով:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում