Ուժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Ֆրանսիայում բողոքի ցույցերի հետևանքով պատճառված վնասի չափը կազմել է առնվազն 30 միլիոն եվրոԴոլարն էժանացել էԴուրս եկեք քաղաք. Ավինյանը շնորհավորել է մայրաքաղաքի տոնն ու խոստացել բարձր տրամադրությունՈւկրաինական բանակը ԱԹՍ-ներով hարվածել է ՌԴ Ռոստով քաղաքին․ տnւժածների մասին տեղեկատվությունը ճշտվում էԵրկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ինձ ասաց, որ չի կարող հավատալ, որ ինձ հաջողվեց կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը. Դոնալդ ԹրամփԱդրբեջանը միջազգային ճանապարհորդների խումբ է տարել օկուպացված Արցախի Մեխակավանի շրջանԻսկ որտե՞ղ են այդ աղբամանները... Մաղթում ենք Հայաստանի մայրաքաղաքին շարունակական հաջողություններ իր յուրահատուկ կերպարը պահպանելու գործում. ՀՀ-ում ՌԴ դեսպանությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու․ Սամվել Կարապետյան30-ամյա կինը հայտնել է, որ սեռական բռնության է ենթարկվել հյուրանոցում, ավտոմեքենայում ու նաև խոտերի մեջԲրազիլական զինվшծ տղամարդը ներխուժել է մանկապարտեզ և շուրջ երեք ժամ պատանդ պահել 13 երեխայիԹրամփի և Պուտինի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվելԻշխանությունը փորձում է ոչնչացնել Ծառուկյանի բիզնեսը, բայց փլուզում է տնտեսության ճյուղեր՝ հազարավոր մարդկանց թողնելով առանց օրվա հացի․ Արման ԱբովյանՀանգստյան օրերին սպասվում է առանձ տեղումների եղանակ ՀԿ-ները հայտարարություն են արել, Իոաննիսյանը դրան չի միացել. «Հրապարակ»Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել. «Հրապարակ»Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ»ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»Սրբազանի գործը մտել է փակուղի. «Հրապարակ»ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»Կադրային բանկի անակնկալները. «Հրապարակ»ՄՔԴ-ի դեմ ցանկացած քայլ հարված է զանգվածային հանցագործությունների զոհերին․ դատարանի նախագահՀրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տունՇարունակում ենք ջանքերը՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ուղղությամբ․ դեսպանՎրաստանում ապօրինի միգրանտների դեմ ստուգումների արդյունքում 64 մարդ է ձերբակալվելԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանում դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպինՎերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին որոշումըԹրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շատ հաջող զրույց է ունեցելՄիասնական ժամերգություն և նախատոնակ՝ Սրբոց Թարգմանչաց տոնին ընդառաջՈւկրաինայի հարձակումը իրանական նավի վրա սպառնում է Կասպից ծովի անվտանգությանը․ ՓեզեշքիանՔոչարյանը կարևորել է ազատությունից զրկված անձանց հոգեկան առողջության պաշտպանությունըՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է թվային տեխնոլոգիաների դերը կայուն զարգացման և տնտեսական աճի գործումԱլ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակՔննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկություններըՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցությամբ հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձըՊապոյանը կարևորել է քաղաքաշինության ոլորտում ներդրումների ներգրավումը, բնակարանների հասանելիությունըՊեսկովը Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ լինել եվրոպական երկրներ մեկնելուցԹբիլիսիից Ստեփանծմինդա ճանապարհի տևողությունը կկրճատվի․ նախագիծը հասել է կարևոր փուլինՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է«Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ ՀակոբյանՀայկական վերամշակված արտադրանքը կարտահանվի Օմանի շուկա«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելԲելառուսի ԱԳՆ է կանչվել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը
Տնտեսություն

Ի՞նչ ռիսկերի կարող է բախվել Հայաստանի էներգետիկ համակարգը՝ Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումների պայմաններում. Վահե Դավթյան

Քաղակական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը գրում է. «Այս օրերին ինձ շատ են հարցնում՝ ի՞նչ ռիսկերի կարող է բախվել Հայաստանի էներգետիկ համակարգը՝ Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումների պայմաններում:

Եթե համառոտ, ապա՝

1. հաշվի առնելով Իրանի նավթագազային համալիրին հասցվող վնասը՝ մեծ է հավանականությունը, որ վերջինս էապես կկարճատի կամ ժամանակավորապես կդադարեցնի գազի արտահանումը, այդ թվում՝ Իրան-Հայաստան գազամուղով: Դա, իր հերթին, չի նշանակում որ Հայաստանը կարող է հայտնվել գազի պակասորդի պայմաններում, քանի որ նշված երթուղով մենք տարեկան ներկում ենք լավագույն դեպքում 300-350 մլն խմ գազ՝ տարեկան մոտ 2,3 մլրդ սպառման պայմաններում: Միաժամանակ, քանի որ իրանական գազի ներկրումը տեղի է ունենում ՛՛գազ էլեկտրաէներգիայի դիմաց՛՛ բարտերի շրջանակներում, կարող է էապես նվազել Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի արտահանումը (տարեկան մինչև 1 մլրդ կՎտ.ժ),

2. հարցականի տակ է հայտնվում «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ միջանցքի նախագիծը (Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան), քանի որ խարխլված էներգետիկ համակարգի պայմաններում Իրանը ի վիճակի չի լինի ինտեգրվել միջազգային էլեկտրաէներգետիկ համակարգին՝ հավուր պատշաճի ապահովելով փոխադարձ հոսքեր: Եվ դա կարող է հիմք ծառայել Հայաստանի գործող իշխանությունների համար առաջ մղելու Արևելք-Արևմուտք էներգետիկ միջանցքը, ինչը փաստացի նշանակում է Ադրբեջանի էլեկտրաէներգետիկ համակարգին միացում՝ սցենար, որի հավանականությունը ստեղծված քաղաքական պայմաններում բավականին բարձր է (թեև համակարգերի սինխրոնիզացումը չափազանց բարդ խնդիր է),

3. գազի գնի կտրուկ աճը չի անդրադառնա Հայաստանի վրա, քանի որ Ռուսաստանից ներկրվող «կապույտ վառելիքի» համար սահմանված է շուկայականից ցածր՝ 165 դոլար երկարաժամկետ պայմանագրային գինը: Ներկայիս բարդ իրավիճակում (որն ավելի է բարդանալու առաջիկայում) դա շատ կարևոր «անվտանգության բարձիկ» է Հայաստանի համար, ինչը պրոիշխանական պրոպագանդիստները փորձելու են ժխտել մինչև վերջ,

4. նավթի գների աճը ուղիղ անդրադարձ չի ունենա Հայաստանի տնտեսության վրա, քանի որ մենք չունենք նավթավերամշակում: Իսկ նավթամթերքի վերջնական գնի կառուցվածքում նավթի գնի կշիռը կազմում է մոտ 15%, մնացածը՝ ակցիզային հարկեր, ԱԱՀ, վերամշակման ծախսեր, լոգիստիկա և այլն: Իհարկե, որոշակի գնաճ կարող է լինել, սակայն ոչ կրիտիկական»։