Ուժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Ֆրանսիայում բողոքի ցույցերի հետևանքով պատճառված վնասի չափը կազմել է առնվազն 30 միլիոն եվրոԴոլարն էժանացել էԴուրս եկեք քաղաք. Ավինյանը շնորհավորել է մայրաքաղաքի տոնն ու խոստացել բարձր տրամադրությունՈւկրաինական բանակը ԱԹՍ-ներով hարվածել է ՌԴ Ռոստով քաղաքին․ տnւժածների մասին տեղեկատվությունը ճշտվում էԵրկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ինձ ասաց, որ չի կարող հավատալ, որ ինձ հաջողվեց կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը. Դոնալդ ԹրամփԱդրբեջանը միջազգային ճանապարհորդների խումբ է տարել օկուպացված Արցախի Մեխակավանի շրջանԻսկ որտե՞ղ են այդ աղբամանները... Մաղթում ենք Հայաստանի մայրաքաղաքին շարունակական հաջողություններ իր յուրահատուկ կերպարը պահպանելու գործում. ՀՀ-ում ՌԴ դեսպանությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու․ Սամվել Կարապետյան30-ամյա կինը հայտնել է, որ սեռական բռնության է ենթարկվել հյուրանոցում, ավտոմեքենայում ու նաև խոտերի մեջԲրազիլական զինվшծ տղամարդը ներխուժել է մանկապարտեզ և շուրջ երեք ժամ պատանդ պահել 13 երեխայիԹրամփի և Պուտինի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվելԻշխանությունը փորձում է ոչնչացնել Ծառուկյանի բիզնեսը, բայց փլուզում է տնտեսության ճյուղեր՝ հազարավոր մարդկանց թողնելով առանց օրվա հացի․ Արման ԱբովյանՀանգստյան օրերին սպասվում է առանձ տեղումների եղանակ ՀԿ-ները հայտարարություն են արել, Իոաննիսյանը դրան չի միացել. «Հրապարակ»Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել. «Հրապարակ»Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ»ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»Սրբազանի գործը մտել է փակուղի. «Հրապարակ»ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»Կադրային բանկի անակնկալները. «Հրապարակ»ՄՔԴ-ի դեմ ցանկացած քայլ հարված է զանգվածային հանցագործությունների զոհերին․ դատարանի նախագահՀրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տունՇարունակում ենք ջանքերը՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ուղղությամբ․ դեսպանՎրաստանում ապօրինի միգրանտների դեմ ստուգումների արդյունքում 64 մարդ է ձերբակալվելԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանում դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպինՎերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին որոշումըԹրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շատ հաջող զրույց է ունեցելՄիասնական ժամերգություն և նախատոնակ՝ Սրբոց Թարգմանչաց տոնին ընդառաջՈւկրաինայի հարձակումը իրանական նավի վրա սպառնում է Կասպից ծովի անվտանգությանը․ ՓեզեշքիանՔոչարյանը կարևորել է ազատությունից զրկված անձանց հոգեկան առողջության պաշտպանությունըՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է թվային տեխնոլոգիաների դերը կայուն զարգացման և տնտեսական աճի գործումԱլ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակՔննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկություններըՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցությամբ հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձըՊապոյանը կարևորել է քաղաքաշինության ոլորտում ներդրումների ներգրավումը, բնակարանների հասանելիությունըՊեսկովը Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ լինել եվրոպական երկրներ մեկնելուցԹբիլիսիից Ստեփանծմինդա ճանապարհի տևողությունը կկրճատվի․ նախագիծը հասել է կարևոր փուլինՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է«Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ ՀակոբյանՀայկական վերամշակված արտադրանքը կարտահանվի Օմանի շուկա«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելԲելառուսի ԱԳՆ է կանչվել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը
Տնտեսություն

էլեկտրոմոբիլների գույքահարկը նշանակալի կնվազի. ՆԳՆ նախարարը ներկայացրեց շարժիչների հաշվառման փոփոխված կարգը

ՀՀ կառավարության նիստին ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց «էլեկտրոմոբիլների շարժիչների հզորության հաշվարկման առանձնահատկությունները սահմանելու մասին» հարցը, ըստ որի՝ էլեկտրոմոբիլների գույքահարկը նշանակալի կնվազի։

Նախարարը նշեց, որ նախագծի առաջարկը եկել է քաղաքացիներից, որոնք դիմել են շարժիչների հաշվառման կարգը փոփոխել, որպեսզի գույքահարկի հաշվարկման կանոններում ևս միատեսակություն լինի։

Նա նշեց, որ ներկա պահին էլեկտրոմոբիլների հաշվարկման տեսանկյունից շարժիչի հզորությանը վերաբերող երկու ցուցանիշ կա՝ առավելագույն կամ պիկային հզորություն և կայուն հզորություն։

«Ընդհանուր առմամբ, համաշխարհային մակարդակում նախապատվություն տրվում է կայուն հզորությանը, որը թույլ է տալիս ուղղակի երկար ժամանակ մեքենան վարել՝ չվնասելով մարտկոցը։ Սա ընդունելի չափանիշ է, իսկ պիկային հզորությունը, ըստ էության, կարճատև ժամանակահատվածում արագացմանը նպաստող առավելագույն հզորությունն է, որը ավելի շատ մարկետինգային տրամաբանության մեջ է և որպես կանոն ավելի բարձր է լինում, քան իրական պատկերն է»,-բացատրեց նախարարը։

Սարգսյանը նշեց, որ գործող կարգով որպես ընդհանուր սկզբունք վերցվել է պիկային հզորության չափիչը։ «Բայց ԵԱՏՄ ընդհանուր կանոնակարգն այնպիսին է, որ ԵԱՏՄ ռեեստրում գրանցվում են անհատապես այն էլեկտրոմոբիլները, որոնք ունեն էլեկտրոնային անձնագիր և այնտեղ նշվում է միայն կայուն հզորությանը վերաբերող ցուցանիշը»։

Սարգսյանի խոսքով՝ այժմ իրենք առաջարկում են ընդհանուր կանոնակարգում նշել շարժիչի հզորությունները հետևյալ կերպ.

«Առաջին հերթին, եթե ԵԱՏՄ ռեեստրում անձն ունի էլեկտրոնային անձնագիր, որտեղ կայուն հզորության ցուցիչը կա, այս շարժիչի հզորությունն է հիմք վերցվելու գույքահարկի հաշվարկման տեսանկյունից։ Բայց եթե չկա այսպիսի բան, որովհետև տվյալ էլեկտրոմոբիլի համար անհատական է լրացվում էլեկտրոնային անձնագիրը, չենք կարող սա միատեսակ դարձնել բոլոր սեփականատերերի համար։ Նախատեսել ենք հետևյալ գործակցային տրամաբանությունը և պրոգրեսիվության կանոնն ենք կիրառել՝ մինչև 250 ձիաուժ ունեցող տրանսպորտային էլեկտրոմոբիլների դեպքում հաշվարկվելու է առավելագույն պիկային հզորությունը բաժանած 1,5 գործակցի, իսկ եթե 250-ից ավելի ձիաուժ ունեցող տրանսպորտային միջոցների մասին ենք խոսում՝ դրանից մնացյալ մասով կիրառում ենք 2,5 գործակիցը»,-ասաց նախարարը։

Արփինե Սարգսյանը ավելի հասկանալի լինելու համար բերեց օրինակներ։

«Օրինակ, եթե ունենք 544 ձիաուժ պիկային հզորությամբ էլեկտրոմոբիլ և եթե 2025-ի արտադրության է, գույքահարկը ներկա դրությամբ հաշվարկվում է 666 հազար դրամ՝ պիկային հզորության տրամաբանությամբ։ Բայց մեր գործակցային տրամաբանությամբ քաղաքացին այլևս կվճարի 276 հազար դրամ։

Մեկ այլ օրինակ՝ եթե խոսում ենք մինչև 250 ձիաուժ պիկային հզորությամբ էլեկտրոմոբիլների մասին, պայմանական վերցնենք 218 հզորությամբ, այս ձևով 2025 արտադրության էլեկտրոմոբիլի դեպքում այս պահի դրությամբ վճարվում է 133 400 դրամ, բայց նոր հաշվարկով քաղաքացիները կվճարեն 43 500 դրամ»,-ասաց նա։

ՆԳՆ նախարարը նշեց, որ, ընդհանուր առմամբ, այս կանոնակարգերը կտարածվեն շուրջ 20 000 ֆիզիկական անձանց և 4000 իրավաբանական անձանց նկատմամբ։

Նախարարը նաև ներկայացրեց անցումային կարգերը՝ շեշտելով, որ կարգավորումը նաև տարածվելու է գործող էլեկտրոմոբիլներ ունեցող քաղաքացիների նկատմամբ։

«Բայց որևէ հետհաշվարկ չենք իրականացնելու, 2026-ի հունվարի մեկից սկսած հաշվարկը կիրականացվի և մինչև տարեվերջ քաղաքացիները կունենան ժամանակահատված՝ այս նոր ձևաչափով կատարելու վճարում։ Իսկ եթե այս կարգավորումն ուժի մեջ մտնելուց հետո է անձը ձեռք բերում էլեկտրոմոբիլ, դրա հաջորդող ամսվա մեկին նոր հաշվարկը կիրականացվի»,-ասաց նա։

Նշվեց, որ կարգավորումը ուժի մեջ է մտնում 2026-ի ապրիլի 1-ից, որպեսզի քաղաքացիներին չծանրաբեռնեն լրացուցիչ դիմումներով։

«Մեր թվային հարթակներն այնպես կվերադասավորենք, որ ավտոմատ ցուցանիշային փոփոխություններ կունենանք և քաղաքացին կմտնի roadpolice հարթակի իր անձնական էջ և կկարողանա տեսնել հաշվարկման ձևաչափը»,-ասաց նա։

Նախարարը նաև հավելեց, որ կարգավորումները նախատեսել են ուժի մեջ թողնել 2028թ. դեկտեմբերի 31-ը. «Որ դրանից հետո հասկանանք թողնո՞ւմ ենք նույն ռեժիմը, թե՞ լավարկման որոշակի քայլեր ենք ձեռնարկում։ Սա կնպաստի խթանելու էլեկտրոմոբիլների շրջանառությանը՝ հանրապետությունում»,-հայտարարեց նա։