Բաքվում տեղի են ունեցել Ադրբեջանի և Իտալիայի ռազմական մասնագետների համատեղ խորհրդակցություն և վարժանքներԿառավարությունը կհատուցի հացահատիկային և կերային մշակաբույսերի մշակության ծախսերի 50%-ը«Դարձի՛ր կամավոր» ծրագրին միանալու համար ընդունվում են նոր հայտեր․ ԱՆՇինծու մեղադրանքներով տասնյակ քաղբանտարկյալներ ունեցող կառավարությունն այսօր առաջարկում է խտրականությունից պաշտպանության մասին օրենք ընդունելՄեր պահանջը մնում է հստակ․ Եկեղեցու ինքնուրույնության հարգում՝ առանց կամայական ճնշումներիԿառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտինԻշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալինՅունիբանկը զգուշացնում է զեղծարարության մասին
Գագիկ Ծառուկյանի այսօրվա բաց դատին ընդառաջ պաստառներ են ամրացվել (լուսանկարներ)
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարճատև այցով Հայաստան կժամանի ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին. ԲաղայիԱյսօր ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է. ԱՆ Գագիկ Ծառուկյանին ոստիկանության մեքենայով բերեցին դատարան Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինեն
Մամուլ

Ծաղկաձորի քաղաքապետի հաշիվները 0 են, բայց Երևանում տուն է գնել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կոտայքի մարզի Ծաղկաձոր խոշորացված համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի դեկտեմբերի 20-ից՝ համայնքների խոշորացման արդյունքում ձևավորված համայնքի ղեկավար ընտրվելուց հետո։ Մինչ այդ նա աշխատել է ոստիկանությունից մինչև հանքարդյունաբերությունում, անգամ՝ հյուրանոցային ադմինիստրատոր։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է համայնքի ղեկավարի կողմից ներկայացված 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագիրը, որը բացահայտում է պաշտոնյայի ունեցվածքը, ֆինանսական միջոցներն ու եկամուտները։

Հայտարարագրում ներկայացված տվյալների համաձայն՝ համայնքի ղեկավարը հայտարարագրել է մի շարք անշարժ գույքեր, կանխիկ

 դրամական միջոցներ և պետական աշխատավարձից ստացված եկամուտներ։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը առաջացնում է նաև որոշ հարցադրումներ՝ կապված գույքի ձեռքբերման ժամանակի, ֆինանսավորման աղբյուրների և ֆինանսական ակտիվների ներկայացման հետ։

6 անշարժ գույք՝ հիմնականում Մեղրաձորում

Հայտարարագրի համաձայն՝ Նարեկ Հարությունյանը 6 միավոր անշարժ գույք է հայտարարագրել, որոնցից հինգը գտնվում են Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքում։

Դրանք են՝
• 4 հողամաս – համատեղ սեփականություն, Կոտայքի մարզ, Մեղրաձոր, ձեռքբերման տարեթիվ՝ 19.03.1991, ձեռքբերման եղանակ՝ «այլ»
• 1 անհատական բնակելի տուն տնտեսական շինություններով – համատեղ սեփականություն, Կոտայքի մարզ, Մեղրաձոր, ձեռքբերման տարեթիվ՝ 19.03.1991, ձեռքբերման եղանակ՝ «այլ»
• 1 բնակարան Երևանում – Արաբկիր վարչական շրջանում գտնվող բնակարան, համատեղ սեփականություն, ձեռքբերվել է 01.12.2020 թվականին՝ գնման եղանակով։

Այսպիսով, պաշտոնյայի հայտարարագրած գույքի մեծ մասը գտնվում է նրա հայրենի համայնքում՝ Մեղրաձորում, իսկ միակ քաղաքային անշարժ գույքը Երևանի Արաբկիր վարչական շրջանում գնված բնակարանն է։

Տրանսպորտային միջոցներ չկան

Հարությունյանի հայտարարագրում նշվում է, որ նրա անունով տրանսպորտային միջոցներ գրանցված չեն։

Բանկային հաշիվներ՝ զրոյական մնացորդով

Հայտարարագրում նշված է նաև, որ համայնքի ղեկավարը բանկային հաշիվներում գումարներ չունի, հայտարարագրել է 3 միլիոն դրամ կանխիկ գումար։ Հակառակ Նիկոլ Փաշինյանի պահանջներին՝ բոլոր գործարքներն իրականացնել անկանխիկ եղանակով, Ծաղկաձորի քաղաքապետի բանկային հաշիվները տարիներ շարունակ 0 են։

2024 թվականի եկամուտները

Հաշվետու տարում Նարեկ Հարությունյանի հայտարարագրած եկամուտները կազմել են ընդհանուր 10,632,143 դրամ։

Այդ թվում՝
• 10,032,143 դրամ – աշխատավարձ Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատակազմից
• 600,000 դրամ – այլ եկամուտ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՄՍԾ Հրազդանի տարածքային կենտրոնից։

Աշխատանքային ճանապարհը

Նարեկ Հարությունյանի աշխատանքային կենսագրությունը հիմնականում կապված է Մեղրաձոր համայնքի և հանքարդյունաբերության ոլորտի հետ։

Նա եղել է՝
• 2021 թ. դեկտեմբերի 20-ից՝ Ծաղկաձոր խոշորացված համայնքի ղեկավար
• 2020 թ. փետրվարի 4-ից՝ Մեղրաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար
• 2017–2020 թթ.՝ Մեղրաձոր համայնքի ղեկավարի տեղակալ
• աշխատել է նաև ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժնում՝ որպես տեսուչ
• տարբեր պաշտոններ է զբաղեցրել «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ում՝ ինժեներ հաշվառողից մինչև բաց հանքի տեղամասի ղեկավար կազմի ներկայացուցիչ
• աշխատել է նաև հյուրանոցային ոլորտում՝ որպես ադմինիստրատոր։

Հավելենք, որ Նարեկ Հարությունյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Հարցադրումներ հայտարարագրի շուրջ

Հայտարարագրում ներկայացված տվյալները, սակայն, առաջացնում են մի շարք հարցեր։

Առաջինը վերաբերում է տրանսպորտային միջոցների բացակայությանը։ Համայնքի ղեկավարի պաշտոնը ենթադրում է ակտիվ տեղաշարժ, սակայն հայտարարագրում որևէ մեքենա նշված չէ։

Երկրորդ հարցը վերաբերում է բանկային հաշիվների բացակայությանը։ Թեև համայնքի ղեկավարի աշխատավարձը սովորաբար փոխանցվում է բանկային ճանապարհով, հայտարարագրում հաշիվների մնացորդներ նշված չեն։

Երրորդ կարևոր հարցադրումը կապված է Երևանի Արաբկիր վարչական շրջանում 2020 թվականին գնված բնակարանի հետ։ Հայտարարագրում նշված չէ այդ գույքի ձեռքբերման ֆինանսավորման աղբյուրը՝ արդյոք այն ձեռք է բերվել անձնական խնայողություններով, վարկային միջոցներով, թե այլ ֆինանսական աղբյուրներով։

Այսպիսով, Ծաղկաձորի համայնքի ղեկավարի ներկայացրած հայտարարագիրը ցույց է տալիս համեմատաբար սահմանափակ ֆինանսական ակտիվներ, սակայն միաժամանակ թողնում է մի շարք բաց հարցեր, որոնք հետաքրքրության առարկա կարող են դառնալ թե՛ հանրության, թե՛ վերահսկող մարմինների համար»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում