Երեք կին անդամներին հորդորում եմ շուտափույթ լքել հանձնաժողովի կազմըԿառավարությունը երկարաձգել է պտուղ-բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումըԲաքվում տեղի են ունեցել Ադրբեջանի և Իտալիայի ռազմական մասնագետների համատեղ խորհրդակցություն և վարժանքներԿառավարությունը կհատուցի հացահատիկային և կերային մշակաբույսերի մշակության ծախսերի 50%-ը«Դարձի՛ր կամավոր» ծրագրին միանալու համար ընդունվում են նոր հայտեր․ ԱՆՇինծու մեղադրանքներով տասնյակ քաղբանտարկյալներ ունեցող կառավարությունն այսօր առաջարկում է խտրականությունից պաշտպանության մասին օրենք ընդունելՄեր պահանջը մնում է հստակ․ Եկեղեցու ինքնուրույնության հարգում՝ առանց կամայական ճնշումներիԿառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտինԻշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալինՅունիբանկը զգուշացնում է զեղծարարության մասին
Գագիկ Ծառուկյանի այսօրվա բաց դատին ընդառաջ պաստառներ են ամրացվել (լուսանկարներ)
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարճատև այցով Հայաստան կժամանի ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին. ԲաղայիԱյսօր ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է. ԱՆ Գագիկ Ծառուկյանին ոստիկանության մեքենայով բերեցին դատարան Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»
Մամուլ

Փաշինյանը դատախազին առաջարկում է՝ նախկին պաշտոնյաներին հանգիստ թողնել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«ՀՀ գլխավոր դատախազությունն ակտիվորեն իրականացնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացներ, որոնք ուղղված են նախկին պաշտոնյաների դեմ, որոնց մեծ մասն այսօր ընդդիմություն է։ Դատարանից պահանջում է բռնագանձել անշարժ և շարժական գույք, գումար, բաժնեմասեր, սակայն 4-5 տարվա ընթացքում դատարանի օրինական ուժի մեջ մտած 1 վճիռ կա, այն էլ՝ չնչին գումարի չափով․ «Երևանի Վարդանանց փողոցում գտնվող 1 բնակարանի եւ Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ, որոնց ընդհանուր միջին շուկայական արժեքը կազմում է 300 միլիոն 650.000 դրամ (շուրջ 750.000 դոլար): Բացի այդ, Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է 50.000 եվրոյին համարժեք 20 միլիոն 634.000 դրամ և 878.000 դրամ»։ Ապօրինի գույքի բռնագանձման շրջանակներում հաշտության 9 համաձայնություն է կնքվել` մարդիկ կամովին հանձնել են գույքի մի մասը, որ դատական քաշքշուկներից զերծ մնան։ Դա էլ կազմել է 5 միլիարդ 126 մլն դրամ։ 

Սակայն ապօրինի գույքի բռնագրավման գործընթացները չեն վերաբերում իշխանության կողմնակից նախկիններին, առավել եւս` ներկայիս պաշտոնյաներին, որոնք հարստացել են վերջին 8 տարում, եւ որոնց մասին բազմաթիվ հրապարակումներ կան։ Օրերս էլ ուշագրավ դեպքի ականատես եղանք․ Նիկոլ Փաշինյանը ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում քայլում էր Արտաշատի փողոցներով, եւ երբ քաղաքապետ Կառլեն Մկրտչյանը մատնացույց արեց մոտակա շենքը, թե սա նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին է (իր ձեւակերպմամբ՝ «մեր Արամինը»), Փաշինյանը խփեց նրա ձեռքին, թե` մի ասա։

Հինգշաբթի օրը, կառավարության նիստից հետո մենք հարց ուղղեցինք Փաշինյանին՝ ինչո՞ւ էիք «բզում» Արտաշատի քաղաքապետին, որ չխոսի «ձեր Արամի» շենքի մասին, փորձում էիք թաքցնե՞լ Ձեր իշխանության ժամանակ բարձրաստիճան ոստիկանի ենթադրյալ թալանը։ Վարչապետը տարօրինակ պատասխան տվեց․ «Դա ռեակցիա էր ուղղակի։ Արամ Հովհաննիսյանը պաշտոնյա չի, եւ երբեմն նախկին պաշտոնյաներին պետք է թողնել հանգիստ՝ իրենց կյանքով ապրելու, առավել եւս, որ այդ շենքը կառուցվել է 15-20 տարի առաջ, երբ Արամ Հովհաննիսյանը չգիտեմ որտեղ է աշխատելիս եղել»։

Շատ արտառոց հնչեց նախկին պաշտոնյաներին հանգիստ թողնելու կոչը, այդ դեպքում ինչո՞ւ հանգիստ չեն թողնում 2018-ից առաջ աշխատած նախկիններին: Այսինքն, նախկիններն էլ են դասակարգել` նախկիններ, որոնց կարելի է հանգիստ չթողնել, եւ նախկիններ, որոնց պետք է հանգիստ թողնել: Օրինակ, Զառիթափ համայնքի նախկին ղեկավար Սիմոն Բաբայանից, որի դեմ դատախազությունը նախորդ տարի հայց է ներկայացրել՝ պահանջելով մի քանի անշարժ գույք եւ ավելի քան 83 միլիոն դրամ՝ որպես ապօրինի միջոց, նախկի՞ն պաշտոնյա է, թե՝ ոչ: Հարցն ուղղեցինք Բաբայանին։ Նա ասաց, որ ինքն այլեւս չի զբաղվում քաղաքականությամբ, հող է մշակում։ Իսկ իր միջոցների օրինական-անօրինական լինելու վերաբերյալ էլ ասաց․ «Արդեն վերջանում ա, ես ապօրինի գույք չունեմ, ինչ կա` օրինական հաստատված ա»։

Դատախազությունը գույքի բռնագրավման հայցեր է ներկայացրել նաև Դավիթ Հարությունյանի, Հովիկ Աբրահամյանի, դաշնակցական նախկին պաշտոնյաների` Լեւոն Մկրտչյանի, Աղվան Վարդանյանի, Իշխան Սաղաթելյանի դեմ, որից դատախազությունը պահանջում է բռնագանձել անշարժ եւ շարժական գույքեր, շուրջ 700 հազար դոլարին համարժեք դրամ։ Իշխան Սաղաթելյանն իր դեմ ներկայացված հայցի մասով ասաց․ «Սա դասական քաղաքական հետապնդում է, ես այս երկրում բարձր պաշտոն չեմ ունեցել` 4 ամիս, 2018 թվից հետո: Եթե մտածում են՝ ես 4 ամսվա մեջ կարողացել եմ ապօրինի հարստանալ, ուրեմն լիքը մտածելու բան ունեն։ Սա քաղաքական հետապնդման գործիք է, կիրառվում է այդ նպատակով, նաեւ՝ մարդկանց մոլորեցնելու, այսպիսի նյութերով կերակրելու նպատակով։ Ես բացարձակ մտահոգություն չունեմ այդ մասով, ինչը որ կա, էժանագին շոու է, գործը դատական պրոցեսով կգնա, շատ արագ կպայթի, որովհետեւ մարդ պետք է պաշտոն, դիրք ունենա, որ կարողանա... Ինձ չեն մեղադրում հարկ թաքցնելու, կաշառք տալու-վերցնելու, պաշտոնեական դիրք չարաշահելու մեջ, ուղղակի ասում են՝ ինչ-որ գույք ունես, որ ապօրինի է, արի ապացուցի: Ես էլ կապացուցեմ, ուղղակի այս ընթացքում շոու է, խեղկատակություն, որն անում են։ Գումարային պահանջն էլ իմ ընկերություններից ստացված եկամուտն է, որի մասին ամեն տարի հայտարարագրել եմ: Իրականում, շատ անհարմար վիճակում են հայտնվելու»։