Կրակոցներ՝ Հրազդանի կիրճում․ կասկածյալներից մեկն էլ Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան էԿիեւում ռմբակոծվել է Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը6 տարի առաջ այդ «բալագանի» մասնակիցների հովանու ներքո Ադրբեջանը ծավալում էր ագրեսիան Արցախի դեմ. վերլուծաբան
Վեհափառի ընտրությունը պետք է տեղի ունենա միայն Եկեղեցու իրավասու մարմինների կողմից․ հայտարարություն
Ոսկե և արծաթե մեդալներ՝ մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում
Վլադիմիր Գասպարյանի որդին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ ՊՆ-ի
Պաշտպանության նախարարին չստե՞րով են դիմավորումԱդրբեջանն ավելացնում է պաշտպանական բյուջեն 21%-ով, իսկ Հայաստանը՝ նվազեցնում 16%-ով․ EADaily
Պատահականությո՞ւն, թե՞ վերաբերմունք. Հանրայինի եթերը մեկ օրում չի կազմվում
Ալիեւն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցելՎաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալՉենք կարող խոսել տևական, հարատև կամ անկեղծ խաղաղության մասին, երբ Բաքվում ունենք պատանդներ. Աննա ՄելիքյանՎեհափառի եղբոր ու եղբորորդու գործը քննող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՌուսական բանակը հարվածել է Դնեպրի բիզնես կենտրոնին. կան վիրավորներԱպրենք այնպես, որ մեր զինվորները տեսնեն, որ մենք արժանի ենք... Տեր Մաղաքիա (տեսանյութ)«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններինՏարօրինակ ու անտրամաբանական ժամանակներ են. Եկեղեցու մասին խոսում են անկենսագիր ու անդաստիարակ մարդիկ. Տեր ԵրեմիաՄեր զինվորներին մատուցվող սննդի որակն էլ ավելի պետք է բարելավվի. Պապիկյանի հերթական ստուգայցը (տեսանյութ)Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է. Ռոմանոս Պետրոսյան
Առանց մրցույթի հերթական պայմանագրերն են կնքվել. քաղաքապետարանը ձեռք է բերել հեղինակային հսկողության ծառայություններ
«Առանց հիմնավոր պատճառաբանության». ԵԽԽՎ-ն մտահոգիչ է համարում ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողած ընտրատեղամասերի արդյունքների չեղարկումըԱՄՆ զինված ուժերը կարող են վերսկսել հարվածները Իրանի ուղղությամբ. Դոնալդ ԹրամփԾիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnրՔիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ՝ իրեն գցեց․ Սոֆյա ՀովսեփյանՀՀ դեսպանը և Իրանի փոխնախագահը քննարկել են երկկողմ բեռնափոխադրման ներկա վիճակը, առկա խոչընդոտների կարգավորման ուղիներըՊարգևավճարներ՝ «յուրայիններին». կոռուպցիոն ռիսկեր և կամայականություն՝ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտումՊատմական հիշողությունը լռության մատնելով՝ պատասխանատվությունից չեն ազատվում․ Դավիթ Անանյան
Մենք չենք փորձելու տեղի ունեցածն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով. Հ1-ը ներողություն է խնդրում
Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է
Սա մոռացության մատնելու պարզ ակտ չէ, սա ցուցադրական արհամարհանք ու արգահատանք է Սեպտեմբեր 27-ը կարևորող հարյուր հազարավոր մարդկանց, սգավորների հանդեպ․ Վարուժան Գեղամյան
Այսօր տիրող քրեա֊քաղաքական սպառնալիքների ներքո մարդիկ վախենում են նույնիսկ ավագանու անդամ դառնալու հայտ ներկայացնել. Ասլանյան
Երևան-Մեղրի ավտոճանապարհին 30-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել թփերի մեջ․ կան վիրավnրներՄի շարք համայնքներում ՏԻՄ ընտրության օրը ՆԳՆ-ն հանցագործությունների վերաբերյալ որևէ ահազանգ չի ստացել. ՆԳՆՌուսական բանակը hրթիռակnծում է Կիևը և Խարկովը. կան մեծ թվով վիրավnրներԱյսօր Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի ՄԻՊ-ն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցը (տեսանյութ)Դավիթ Դվնեցու և սուրբ վկաներ Ղամբեոսի և Ղամբեուհու հիշատակության օրն է այսօր
Դալմա գարդեն մոլը հրդեհի պատճառով այսօր փակ է
Իրանը hարվածներ է hասցրել Իրաքում և Հորմուզի նեղուցում. վիրավnրվել են ամերիկացի զինծառայողներՈրպես գնդերեց՝ զինվորներիս հետ գնացի պատերազմ. ես կորցրեցի իմ լավագույն եղբայրներին. Տեր Մանուկ«Թատերական Լոռի» 32-րդ փառատոնի վարագույրը բացվեց (լուսանկարներ)Դուք գիտե՞ք` ով է Մխիթար ՄարտիրոսյանըՈւկրաինան անօդաչուներով հարձակվել է Ռուսաստանի ուղղությամբ. Կրասնոդարում այրվում է նավթաբազաՄի ողջ հասարակություն խոսում է ռազմաքաղաքական իշխանության՝ պատերազմի զոհերի հիշատակը մոռացության տալու մասին, իրենք դրան պատասխանում են համերգներովՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականինՍուրեն Թումանյանը վերընտրվում է Թումանյան համայնքի ղեկավարի պաշտոնում. Խուդաթյան Ինդոնեզիայում մարդատար նավ է խորտակվել. կա 66 զոհ և 69 անհետ կորածՍուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում հետևել է առավոտյան մարմնամարզությանը (տեսանյութ)Սեպտեմբերի 27-ին իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ

Ոստիկանության պաշտոնյան զենք է վաճառում, հետախուզվողների թաքցնում, հովանավորում բառիկներին, հարստանում է ու թանկարժեք մեքենաներ գնում․ նրա մասին օպերները զեկուցել են «վերևներին» ու քեֆ արել

2021 թվականին Արամ Հովհաննիսյանի ղեկավարած ոստիկանությունում լավագույն օպերլիազոր ճանաչված Հրաչ Միրոյանը, ով նույն թվականին, հավանաբար, իշխանության կողմից ներդրված, ծպտված մասնակցում էր ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ցույցերին, այսօր կարծես թե թևեր է առել ու լայն հովանավորություն է վայելում ու հարստանում։ 

Բայց «լավագույն օպերլիազոր» բնութագրումն, ըստ մեր աղբյուրի, ամենևին էլ տեղին չէ այսօր, երբ Միրոյանն սկսել է հենց ինքը անօրինություններ  թույլ տալ։

Այսպես․ Միրոյանը ներկայումս զբաղեցնում է ոստիկանության Արարատի մարզային վարչության թմրամիջոցների և հետախուզվողների բաժնի պետի պաշտոնը ու ինքն է ղեկավարում օպերլիազորներին։ Հենց նրա ղեկավարած օպերներն օրերս պարզել են, որ Միրոյանն, այսպես ասած, հովանավորում է թմրամիջոցներ ապօրինի շրջանառողներին՝ բառիկներին։ Միևնույն ժամանակ, օպերները պարզել են նաև, որ Միրոյանը վաճառում է այն զենքերը, որոնք քաղաքացիներն են հանձնում ոստիկանությանը։

Մեր տեղություններով՝ օպերլիազորներն այս տեղեկությունները զեկուցել են ՔՈԳՎ Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանին։ Վերջինս իր մոտ է կանչել Միրոյանին և հորդորել անաղմուկ ազատման դիմում դրել․ վերևներում ուզում են խուսափել ավելորդ խոսակցություններից։

Բացի այդ, ըստ նույն աղբյուրների՝ Միրոյանը հետախուզվողներին գումարի դիմաց այսպես ասած չի հայտնաբերում։ Վկա՝ Արարատում հայտնի Վիլենը, ով հետախուզման մեջ է, բայց «չի հայտնաբերվում»։ 

Բայց սրանով էլ Միրոյանի «հերոսությունները» չեն վերջանում․ նա, մեր տեղեկություններով, ինչ-որ ծառայություններ է մատուցել քրեական աշխարհում ծանրակշիռ դեր ունեցող հեղինակությունների։ 

Երեկ՝ մարտի 8-ին օպերլիազորները խորովածով նշել են, որ կարողացել են բացահայտել, թե իրականում ինչով է զբաղված եղել և ինչպես է հարստացել Միրոյանը։ Նա մի քանի թանկարժեք մեքենա է ձեռք բերել (չենք կարող պնդել, թե հենց իր անունով)։ Բոլորովին վերջերս էլ նոր Mercedes GLA է գնել։ 

Մի խոսքով՝ ոստիկանությունում հարստացած Արամ Հովհաննիսյանի սիրելին, ով իր հերթին Նիկոլ Փաշինյանի սիրելին է (Հովհաննիսյանի բիզնեսի մասին լսելուց հետո Փաշինյանի՝ թևով բզելու տեսարանը դեռ թարմ է, ընթերցողը կհիշի), «ըստ արժանվույն» շարունակում է իր նախկին ղեկավարի «սուրբ» գործը՝ ամեն գնով հարստանալը։ 

NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ Միրոյանի հարցն այժմ գտնվում է ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում՝ ՆԱՎ-ում։

Փաշինյանի կողմից ցույցերում ներդրվելն ու Հովհաննիսյանի կողմից պարգևատրումները կօգնե՞ն Միրոյանին մնալ յուղոտ պաշտոնին, թե՞ նախընտրական շրջանում կգերադասեն ազատվել ներքին մի թույլ, բայց կեղտոտ օղակից, ցույց կտա ժամանակը, բայց մենք անպայման կշարունակենք հետևել աղմկոտ իրադարձությանը։