Մի կողմ պետք է դրվեն «առաջնորդների» էգոիզմը, դատարկ, ոչ հիմնավոր մեծամտությունը. քաղաքագետԿվերադարձվի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքըԱրթուր Պողոսյանը ներկայացրել է Քննչական կոմիտեի 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունըԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև Հայաստանի արտաքին քաղաքականության ընտրության հարցն արդեն իսկ արդիական է. ԼավրովՄեր պետության ապագան որոշվում է ԿԸՀ-ում. պետք է ճնշում գործադրել և պերմանենտ հանրահավաք նախաձեռնել. ՀարությունյանՀԱՊԿ-ում կքննարկվի Հայաստանի նկատմամբ կանոնադրական հոդվածի կիրառման հարցը՝ անդամավճարների չվճարման պատճառով․ ԼավրովՓախեք. խոսելու ենք և հասցնելու ենք ճշմարտությունը մեր ժողովրդին. ԶուրաբյանԶենք-զինամթերք հանձնելու հերթական դեպքերն են գրանցվելՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%2026 թվականի տարեսկզբին կենսաթոշակային ֆոնդերը բացասական ցուցանիշներ են գրանցել․ «Հետք»
Կրեմլը չի ​​սպասում Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպում. Պեսկով
Ամենաանիմատ և չօգտագործվող կանգառից դիմում եմ տրանսպորտի վարչությանը. Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
Թուրքական մամուլում լուր է հրապարակվել առաջիկայում հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ
Ունեզրկելու եմ, «բոմժ» եմ դարձնելու այս երեք ուժերին․ արդյո՞ք դա Փաշինյանի կողմից ուղղորդում չէ. լրագրողը՝ Արթուր Նահապետյանին (տեսանյութ)805 անձի մերժել են ՀՀ քաղաքացիություն տրամադրել5 երկրներ առաջարկել են ժամանակավորապես սահմանափակել ԵՄ նոր անդամների որոշ լիազորություններՎարչապետի աշխատակազմի համար բյուջեով ծախսերը կազմել են 22.5 մլրդ դրամ. Արայիկ Հարությունյան4 տեղամասում ձայները սխալ է մուտք արվել. Հովակիմյան (տեսանյութ)Ի՞նչ է սպասվում Հայաստանին մինչև տարեվերջ. Նաիրի ՀոխիկյանԿասեցվել է «Վալերի Ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը (լուսանկարներ)Առաջիկայում սպասվում են խուզարկություններ, ձերբակալումներ. Նահապետյան (տեսանյութ)Կոտայքում 2 անչափահաս ընկերներ ծեծել են 14-ամյա տղային, վերջինն էլ սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է նրանցից մեկին․ կա վիրավորՈրոշել ենք չհրապարակել՝ չենք հրապարակել, կորոշենք հրապարակել՝ կհրապարակենք․ Գալյան Նախկին քպական Հովիկ Աղազարյանը զբաղված է, մեղմ ասած, անպարկեշտ բամբասանքով. ՏոնոյանԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է Իրանի դեմ հարվածների ավարտի մասին Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես ստում է. Լուսինե ԹովմասյանՍյունիքում 42-ամյա տղամարդը հայտնել է, որ հարևանը մահակով ծեծի է ենթարկել իրենՀՀ-ում ընտրություններն անցել են ընդդիմության ճնշմամբ և Արևմուտքի միջամտությամբ. ԶախարովաԻրանը անպատասխան չի թողնի ԱՄՆ-ի որևէ հարձակում կամ սպառնալիք. ԱրաղչիՀՀ–ն և Ադրբեջանը դեռ չեն ավարտել Ներքին Ոսկեպար գյուղի մոտ սահմանային ցանկապատի կառուցումը (լուսանկար)
Հետաքրքիր է՝ Արցախի ադրբեջանացման, իր շեֆի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու ժամանակ Ասրյանը հուզվե՞լ է, թե՞ համարել է, որ Հայաստանն ազատվել է «թոքից». Աբրահամյան
Արժույթի միջազգային հիմնադրամը ընտրություններից հետո հաստատեց Հայաստանին 25 միլիոն դոլար վարկի տրամադրումը
Երկիրը փրկելու խոստումով պատգամավորի թեկնածու դարձած ընդդիմադիրները՝ մանդատահաչ են տալիս. մանդատով, թե առանց դրա՝ ձեր տեղը ԱԺ-ում դատարկ է մնալու
Մոսկվայի մարզի Բալաշիխա քաղաքում մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է ՌԴ Պաշտպանության նախարարության վարչության պետըՔաղաքի տարեգրությունն ու պատմական փաստերը խաղալիք չեն. ի՞նչ պատմական հիմքերով նշվել Վանաձորի հենց 200-ամյակը, ո՞վ է պատասխանատվություն կրելու՝ ապատեղեկատվության համար. հարցեր՝ Վանաձորի համայնքապետարանին«Սրտիկն» իրենց ավտոմեքենային փակցնելու համար իջևանցի տաքսիստներին օրական 5 հազարական դրամ են տվելՉե՞ք կարծում, որ ՍԴ դիմելով լեգիտիմացնում եք ընտրությունների արդյունքները. ՀՀ պահեստազորի զինծառայողների հարցը՝ ընդդիմությանըԱռանց զինվորների ձայնի Սոթքում ՔՊ-ն պարտվել է. «Հրապարակ»Հունիսի 14-ի սպասումը․ ԲՀԿ-ի ճակատագիրը անորոշ է, «Հայաստան»-ը հակված է չվերցնել մանդատները, «Ուժեղ Հայաստանը» բաժանված է. «Ժողովուրդ»Ադրբեջանում անհանգիստ են․ «Հրապարակ»Հետապնդում՝ առանց իրավական ընթացակարգի՞. դատախազության հայտարարությունը հարցեր է առաջացնում. «Ժողովուրդ»Խախտումներն այնքան շատ են եղել, որ անգամ եվրադիտորդները չեն կարողացել աչք փակել. «Հրապարակ»Ընտրակաշառքի գործով նոր փուլ․ Ավանեսյանի գործը հասել է դատարան. «Ժողովուրդ»ՔՊ-ի ներսում սկսել են պաշտոնները բաժանել. «Հրապարակ»ԻՀՊԿ-ն հայտարարեց MQ-9 Reaper-ի ոչնչացման և տարածաշրջանում ԱՄՆ բազաների վրա հարվածների մասինՄիկա Բադալյանին կալանավորելու որոշում է կայացվել42-ամյա վարորդը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավորNASA-ն հայտնել է Artemis III առաքելության անձնակազմի անուններըԱրտաշատի ՋՕԸ գործադիր տնօրեն Կարեն Բենիամինյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնիցԱրարատի մարզում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Մամուլ

Պարտված մարդուն ոչ ոք չի հարգում, ուժեղի հետ են հաշվի նստում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը հարցազրույց է ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ․

- Պարոն Ծառուկյան, ես այցելում եմ կուսակցությունների գրասենյակներ՝ հասկանալու, թե ընդդիմության շրջանում ինչ բանակցություններ են ընթանում, արդյոք համախմբման միտումներ կա՞ն, քանի որ թվում է՝ ընդդիմությունը շատ պասիվ է։ Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն է ընդդիմադիր դաշտը հիմա՝ ընտրություններից մոտ 3 ամիս առաջ։

- Առաջինը դուք պետք է տեղեկացված լինեք, որ ոչ մի հարց չկա ընդդիմության հետ։ Անձամբ ես՝ իմ մասին եմ ուզում ասել, մենք ոչ մեկի հետ բանակցելու բան չունենք։ Մենք աշխատում ենք։ Այսօր տեսնելով երկրի վիճակը՝ տնտեսական, սոցիալական, քաղաքական առումով, եւ մեր ազգի վիճակը, ինձ համար շատ ցավալի է, որ մեր երկրում երիտասարդությունը, ժողովուրդը շատ կոտրված, հիասթափված, պարտված վիճակում են։ Սա բոլորովին սազական չէ մեր հայ ժողովրդին։ Ես ցավ եմ ապրում՝ տեսնելով, որ ամբողջ հայությունն աշխարհով մեկ՝ թե՛ ազդեցիկ մարդիկ, մեծահարուստներ, հայտնի, ճանաչված մարդիկ իրենց կապերով, թե՛ ամբողջ ժողովուրդը, բոլորը նույն վիճակում են։ Այսօր ուր գնաք՝ Եվրոպա, Ռուսաստան, ամեն տեղ հայի մեջ կա կոտրվածություն, կա խեղճություն, կա պարտված մարդու հոգեվիճակ։ Պարտվածը չի կարող հզոր լինել։

- Այո, դա սազական չէ, բայց երեւի պարտությունից հետո օրինաչափ է։

- Անընդունելի է, որ ամբողջ աշխարհի հայությունը, այդքան կայացած լինելով, այդքան կապեր ունենալով, թույլ տանք, որ մեր ժողովուրդը, մեր երեխաներն այս խեղճացած, պարտված կարգավիճակում լինեն։ Ցանկացած իրավիճակում լուծում կա։ Եթե մարդը կարողանա ճիշտ կազմակերպել, թիմ ստեղծել եւ ճիշտ ծրագիր իրականացնել, անպայման այդ վիճակից դուրս գալու ճանապարհ կա։ Չլուծվող խնդիր չկա։

- Դրա համար ի՞նչ պետք է անել։

- Պետք է աշխատել։ Այս ամենը տեսնելով, ուսումնասիրելով, թիմ հավաքելով, քննարկելով՝ մենք աշխատում ենք։ Այսօր ոչ թե նստած գեղեցիկ ծրագրեր ենք կազմում՝ աշխատավարձեր, թոշակներ բարձրացնելու մասին, այլ հիմնական խնդիրներին լուծումներ տալու ուղղությամբ թիմեր ենք ստեղծում, առաջարկներ ենք մշակում։ Կարող ուժեր ենք հավաքում, որոնք ոլորտ առ ոլորտ հիմնավոր քայլեր են մշակում եւ առաջարկում, որպեսզի հնարավոր լինի լուծել կուտակված խնդիրները։ Մենք պետք է այնպես անենք, որ հայ մարդու դարդուցավի լուծումը գտնենք։ Մարդը պետք է կարողանա իր աշխատանքով, իր ստեղծածով իր ընտանիքը պահել, իր խնդիրները կարգավորել, իր վարկերը փակել, ապրել այս երկրում եւ չթողնել՝ երկրից գնալ։

- Գեղեցիկ է ասված, բայց այս փուլում երեւի նախընտրական իրավիճակն է առաջնային դառնում։

- Ներողություն, ես գեղեցիկ խոսելու համար չեմ ասում։ Նորից եմ կրկնում․ ստեղծված իրավիճակը տեսնելով ու պատկերացնելով՝ մենք կոնկրետ գործով ենք զբաղվում։ Ես սովորական բանվորի ընտանիքից եմ։ Ոչ թե պատահական միլիոնատեր կամ միլիարդատեր եմ դարձել, այլ աշխատանքով. հասկանալով, գիտակցելով, քարը քարի վրա դնելով, առաջ եմ գնացել։ Ինչ ասել եմ՝ արել եմ։ Չկա մի բան, որ ասած լինեմ ու չանեմ։ Ինչ խոստացել եմ՝ իրականացրել եմ։ Այսօր էլ մեր հիմնական նպատակն է՝ կյանքի կոչել «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը։ Մարդիկ գալիս են, միանում են ծրագրին, ուզում են օգտակար լինել։ Բոլորը պետք է գիտակցեն, որ կարեւորը ոչ թե պաշտոնն է, այլ՝ պետությունն ու երկիրը։ Կարեւորը ոչ թե դաշինքն ու մանդատն են, այլ՝ արդյունքը։ Մենք պետք է միասին լուծենք այդ խնդիրներն այն մարդկանց հետ, ովքեր գիտակից են, փորձ ունեն եւ արդյունք են ցույց տվել։ Մարդիկ այսօր ուզում են այլեւս խաբված չլինել։

- Այո, ուզում են խաբված չլինել, բայց ի՞նչ է անում իշխանությունը․ ընտրություններից առաջ 10 հազար դրամով բարձրացնում է կենսաթոշակները, եւ 500 հազար կենսաթոշակառուներից շատերն արդեն չեն տեսնում կուտակված մյուս հարցերը, դա ե՞ւս խաբված իրավիճակ չէ։

- Այսօր ցանկացած մարդ, ով էլ լինի, թեկուզ իշխանությունը, եթե ուզում է օգնել իր ժողովրդին, բոլորը պետք է ուրախանան, եթե պետությունն իր ժողովրդի համար լավ բան է արել, պետք է ուրախանալ։ Բայց նաեւ պետք է նայել՝ ինչ խոստումներով են նրանք եկել իշխանության, ինչ են խոստացել ժողովրդին։ 8 տարի անցել է, այդ խոստումներից ո՞րն է կատարվել։ Հիմա նորից գնում են ընտրության։ Ի՞նչ են խոստանալու, դրանից ո՞րն են իրականում անելու։ Ժողովուրդը շատ լավ հասկանում է։ Կեսը վախենում է խոսել, կեսն անկեղծ խոսում է, բայց բոլորը հասկանում են։ Ես դա գիտեմ, որովհետեւ օրական 100-500 մարդու հետ եմ շփվում՝ ծառայողների, գյուղատնտեսների, բանվորների, պահակների, ում հետ՝ ասես։ Բոլորի կարծիքը գիտեմ։ Ժողովուրդն արդեն փորձառու է, գիտակից ու ամեն ինչ շատ լավ հասկանում է։

- Ձեր բարեգործական գործունեության, ինչպես նաեւ Քրիստոսի արձանի շնորհիվ, որը խորհրդանշական է մեր եկեղեցու շուրջ ստեղծված այս իրավիճակում, Ձեր դրական վարկանիշը բավական բարձր է։ Դա նախընտրական շրջանում կարող է դուր չգալ իշխանություններին։ Հնարավոր համարո՞ւմ եք, որ այս 100 օրվա ընթացքում Ձեր նկատմամբ ճնշումներ կիրառվեն։

- Ամբողջ կյանքում ամեն ինչ տեսել եմ։ Սովորական ընտանիքից եմ։ Ինչին հասել եմ, ինքնուրույն եմ հասել։ Արել եմ, կառուցել եմ, օգնել եմ, կայացրել եմ։ Հետապնդումներ էլ ենք տեսել, կալանավորում էլ, բանտում էլ ենք եղել։ Մինչեւ այսօր էլ ստուգումներ են անում այն կառույցներում, որոնք տվել եմ կառավարման։ Դատական գործընթացներ էլ կան, բայց դա ինձ չի վախեցնում։ Օրենքի առաջ բոլորը հավասար են։ Եթե խախտում կա՝ մեղավորը պետք է պատժվի։ Այնպես որ, ես չեմ վախենում։ Ես գիտեմ, որ վատ բան չեմ արել։ Կառուցել եմ, օգնել եմ, իմ երկրի պատիվը բարձր եմ պահել։ Որքան մարդն անկեղծ է, այնքան Աստված նրան ավելի շատ է տալիս։ Ով ինչի արժանի է, Աստված արժանացնում է։ Այս փուլում բարեգործություն չենք անում, որովհետեւ օրենքով դա կարող են համարել ընտրակաշառք։ Բայց 90-ականներից մինչեւ այսօր արել եմ, անում եմ ու անելու եմ։ Այնպես որ, ուզում են ճնշումներ սկսեն-չսկսեն, ես վախեցող չեմ։

- Ձեզ չնեղացրե՞ց այն, որ հրապարակված վերջին հարցումների մեջ՝ ընտրություններում անցողիկ ուժերի շարքում Ձեր անունը չկար։

- Թույլ եւ անվստահ մարդիկ են օդի մեջ թվեր ասում։ Ես լիարժեք պատկերն ունեմ։ Հարցումներ մենք էլ ենք կատարել, բայց դեռ չեմ ուզում հրապարակել։ Ժամանակը կգա՝ ամեն ինչ կերեւա։ Ես ուշադրություն չեմ դարձնում։ Այդ հարցման արդյունքները դեռ մոտ 20 օր առաջ մեզ հայտնի էին, եւ մեզ դրանց իրական թվերն են հայտնի։

- Ակտիվ ընտրարշավ լինելո՞ւ է, մարզեր գնալո՞ւ եք։

- Մի անհանգստացեք, ամեն ինչ կլինի։ 3 ամիս դեռ կա։ Մենք չենք շտապում։ Մենք վստահ ենք մեզ վրա։ Ժողովուրդն իր գնահատականը կտա։ Շուտով մեր ծրագրերը կհայտարարվեն, ընտրարշավը կսկսվի, եւ թող նորից նայեն հարցումների արդյունքները՝ մարտի վերջին, ապրիլին, մայիսին։

- Դուք արդեն հայտարարել եք, որ ընտրացուցակում չեք լինելու։ Դա չի՞ դժվարացնի Ձեր ընտրողների որոշումը, որոնք ուզենալու են անձամբ Ձեզ ընտրել։

- Ժամանակը կգա՝ այդ մասին էլ կխոսենք։ Ես արդեն ասել եմ, որ իմ նպատակը պաշտոնը չէ։ Կարեւորը ծրագիրն է, որով ուզում ենք երկիրը դուրս բերել այս վիճակից։ Մենք ոչ մեկին չենք վիրավորում, ոչ մեկի վրա ցեխ չենք շպրտում։ Յուրաքանչյուրը թող ներկայացնի իր ծրագիրը։ Մենք պետք է այնպես անենք, որ ժողովուրդն իր մեջքն ուղղի, դուրս գա խեղճությունից։ Թույլ մարդուն ոչ մեկը չի հարգում։ Ուժեղի հետ են հաշվի նստում։

- Բայց Դուք խաղաղության կողմնակից եք, չէ՞։

- Բոլորս էլ խաղաղության կողմնակից ենք։

- Իշխանությունն ասում է՝ եթե չընտրվենք, խաղաղություն չի լինի։

- Խաղաղություն պետք է լինի, բայց ոչ թե խոսքի խաղաղություն, ինչպես հիմա է։ Այսօր խաղաղություն չկա։ Ինչ ասում են, պետք է անե՞նք, ինչ թելադրում են, պետք է կատարե՞նք։ 300 հազար ադրբեջանցի պետք է գա, Հայաստանում բնակվի, իսկ մեր փախստական ժողովուրդը՝ իր տները թողած, իրավունք չունի՞։ Սա՞ է խաղաղությունը։ Խաղաղությունը պետք է լինի երաշխավորված, որպեսզի ժողովուրդը վստահ եւ ապահով լինի։