Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահԹրամփը մեղադրել է Զելենսկուն պատերազմն ավարտելու ցանկություն չունենալու մեջ Խուդաթյանը ՏԿԵ ոլորտի աշխատակիցներին է հանձնել նախագահի հրամանագրերով շնորհված մեդալները Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 39 միլիոն դրամ. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել է
Բաքվում գերության մեջ հայտնված հայերը խոշտանգումների և դաժան վերաբերմունքի են արժանանում․ Աբրահամյան
Գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններինԱդրբեջանն այս տարի Հայաստան է արտահանել 23,45 միլիոն դոլարի ապրանքԱդրբեջանից եկած սպառնալիքներին հնարավոր է դիմադրել, դրանք չեզոքացնել և հաղթանակ գրանցել․ դա չեն գիտակցում Հայաստանում, այդ թվում՝ որոշ ազգային ուժեր․ ԳեղամյանԱզատազրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր. ԹադևոսյանՇուրջ 70 կգ թմրամիջnցների մաքսանենգnւթյանն օժանդակած անձինք կալանավորվել ենՓաշինյանն Անահիտ Ավանեսյանին 4 օրով գործուղում է Կորեա
Ծեծկռտուք՝ Երևանում․ «Կոբա» ռեստորանում ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության․ կա 2 վիրավոր
Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում
Մի վայրկյան պատկերացրեք, թե ընդհանրապես ի´նչ պայմաններում են ընթանում Բաքվի դատավարությունները, որոնց ընթացքում մեր հայրենակիցները կարողանում են արժանապատվորեն պաշտպանել թե´ իրենց, թե´ Հայաստանը․ Ծառուկյան
Մենք փաստացի սառը քաղաքացիական պատերազմի մեջ ենք. ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է պետական արարողակարգի ծառայության պետինՈչի´նչ և ոչ ոք չի կարող արդարացնել Արցախի հանձնումը. Մետաքսե ՀակոբյանՖրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հրաժարական է ներկայացրել. Մակրոնը չի ընդունել այնՀավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈւշագրավ էին հատկապես միանշանակ օրինակելի և հարգանքի արժանի իրանական պետական համակարգի՝ տարբեր սցենարների պարագայում գործելու մասին Արաղչիի բացահայտումները. իրանագետԱյսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտների

Եվրոպական ամբիոնից՝ սեփական ժողովրդի դեմ․ Սուրեն Սուրենյանցը՝ Փաշինյանի ելույթի մասին

Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթը դժվար է ընկալել որպես ինքնիշխան պետության ղեկավարի պատասխանատու խոսք։ Այն ավելի շատ հիշեցնում էր ներքաղաքական հաշվեհարդարի փորձ՝ տեղափոխված միջազգային հեղինակավոր հարթակ։ Այս մասին գրել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը։
 
«Փոխարենը ներկայացնելու Հայաստանի պետական շահերը, անվտանգության մարտահրավերներն ու տարածաշրջանային իրողությունները, Փաշինյանը եվրոպական ամբիոնը օգտագործեց սեփական ընդդիմախոսներին պիտակավորելու համար։
 
Փաշինյանը Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչներին և իշխանության ընդդիմախոսներին ներկայացրեց որպես «պատերազմի կուսակցություն»՝ փորձելով նրանց կապել արտաքին ուժերի հետ և նրանց վերագրել Հայաստանի անկախությունը զոհաբերելու պատրաստակամություն։ Իրականում սա ոչ թե քաղաքական գնահատական էր, այլ քաղաքական պիտակավորում՝ ուղղված սեփական ընդդիմախոսներին միջազգային լսարանի առաջ վարկաբեկելուն։
Երբ երկրի ղեկավարը միջազգային հեղինակավոր ամբիոնից սեփական հասարակության մի հատվածին ներկայացնում է որպես վտանգավոր ուժ կամ արտաքին ազդեցության գործիք, նա փաստացի իր երկրի ներքաղաքական հակամարտությունը տեղափոխում է արտաքին հարթակ։ Այդպիսի քայլը ոչ թե ուժեղացնում է պետությունը, այլ ցույց է տալիս իշխանության քաղաքական թուլությունն ու անվստահությունը սեփական հասարակության նկատմամբ։
Փաշինյանի ելույթում ակնհայտ էր նաև մեկ այլ նպատակ։ Նա փորձեց Հայաստանի քաղաքական դաշտը ներկայացնել որպես աշխարհաքաղաքական դիմակայություն՝ իշխանությանը հակադրելով իբր «ռուսամետ պատերազմի կուսակցությանը»։ Այս նարատիվը վաղուց է օգտագործվում ներքաղաքական պայքարում, սակայն երբ այն հնչում է եվրոպական ամբիոնից, այն ձեռք է բերում բոլորովին այլ իմաստ։ Դա ավելի շատ հիշեցնում է հաշվետվություն արևմտյան հովանավորներին, քան ինքնիշխան պետության ղեկավարի ելույթ։
 
Փաստորեն, Փաշինյանը եվրոպական լսարանին փորձում էր համոզել, որ Հայաստանում գոյություն ունի քաղաքական ընդդիմություն, որը պետք է չեզոքացվի։ Այլ կերպ ասած՝ Հայաստանի ներքաղաքական պայքարը ներկայացվում է որպես աշխարհաքաղաքական պայքար, որտեղ իշխանության ընդդիմախոսները հայտարարվում են «պատերազմի կողմնակիցներ» կամ «արտաքին ուժերի ազդեցության գործակալներ»։ Սա վտանգավոր և անպատասխանատու քաղաքականություն է, որը ոչ միայն խորացնում է հասարակական բևեռացումը, այլ նաև արտաքին ուժերին ներգրավում է Հայաստանի ներքին քաղաքական հակամարտության մեջ։
 
Երբ երկրի ղեկավարը միջազգային ամբիոնից վարկաբեկում է սեփական ընդդիմախոսներին և նույնիսկ ազգային հիմնարար ինստիտուտներից մեկը՝ եկեղեցին, դա ոչ թե ուժեղ պետության նշան է, այլ իշխանության քաղաքական ճգնաժամի բացահայտ դրսևորում։ Այդպիսի պահվածքը ցույց է տալիս, որ Փաշինյանը փորձում է արևմտյան կենտրոններից ստանալ Հայաստանի ներսում ռեպրեսիաներ իրականացնելու լեգիտիմություն, «կանաչ լույս»։
Հունիսի 7-ը դառնում է ոչ միայն հերթական ընտրության օր, այլ հանրային դատավճիռ այն քաղաքականությանը, որի արդյունքում Հայաստանը աստիճանաբար կորցնում է իր ինքնուրույնությունն ու քաղաքական սուբյեկտությունը միջազգային հարաբերություններում։ Այդ օրը քաղաքացիները փաստացի որոշելու են՝ Հայաստանը շարունակելո՞ւ է շարժվել արտաքին կենտրոնների հաշվարկներին ենթարկված իշխանության ճանապարհով, թե՞ ընտրելու է ինքնիշխան, արժանապատիվ և անկախ պետական զարգացման ուղին, մենք ընտրելո՞ւ ենք Հայաստանի հանրապետություն մնալու, թե «Արևմտյան Ադրբեջան» դառնալու անփառունակ ճանապարհը»,– գրելէ  նա: