Երեք կին անդամներին հորդորում եմ շուտափույթ լքել հանձնաժողովի կազմըԿառավարությունը երկարաձգել է պտուղ-բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումըԲաքվում տեղի են ունեցել Ադրբեջանի և Իտալիայի ռազմական մասնագետների համատեղ խորհրդակցություն և վարժանքներԿառավարությունը կհատուցի հացահատիկային և կերային մշակաբույսերի մշակության ծախսերի 50%-ը«Դարձի՛ր կամավոր» ծրագրին միանալու համար ընդունվում են նոր հայտեր․ ԱՆՇինծու մեղադրանքներով տասնյակ քաղբանտարկյալներ ունեցող կառավարությունն այսօր առաջարկում է խտրականությունից պաշտպանության մասին օրենք ընդունելՄեր պահանջը մնում է հստակ․ Եկեղեցու ինքնուրույնության հարգում՝ առանց կամայական ճնշումներիԿառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտինԻշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալինՅունիբանկը զգուշացնում է զեղծարարության մասին
Գագիկ Ծառուկյանի այսօրվա բաց դատին ընդառաջ պաստառներ են ամրացվել (լուսանկարներ)
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարճատև այցով Հայաստան կժամանի ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին. ԲաղայիԱյսօր ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է. ԱՆ Գագիկ Ծառուկյանին ոստիկանության մեքենայով բերեցին դատարան Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»
Մամուլ

Կյանքում ոչ մի բանի չեն հասել, բայց որոշել են թուրքի հետ ախպերություն անել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում նախօրեին գրել էր, որ հանդիպում է ունեցել Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ։ Իհարկե, Խուդաթյանն այդ մտքից շատ երջանիկ էր, ինչպես երջանիկ կլիներ ցանկացած ՔՊ-ական, որին բախտ է վիճակվում արժանանալ որեւէ թուրքի կամ ադրբեջանցու ուշադրությանը եւ ձեռքսեղմումին: Սակայն ազգային ինքնագիտակցություն ունեցող յուրաքանչյուր հայ հիշում է, որ Ալփարսլան Բայրաքթարի ստեղծած բայրաքթարների միջոցով 2020 թվականին 5 հազար հայ երիտասարդ զոհվեց Արցախում։ Անգամ նախընտրական այս փուլում իշխանությունները չեն կարողանում թաքցնել իրենց ադրբեջանամետությունն ու թրքասիրությունը։ Մի օր Ադրբեջանին անհատույց հումանիտար ճանապարհ են առաջարկում՝ Նախիջեւան հասնելու համար, մի օր Ալիեւին են շնորհակալություն հայտնում, մի օր էլ Բայրաքթարի հետ են հանդիպում` ժպտադեմ լուսանկարվում։

Զրուցել ենք ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանի հետ։

- Օրվա իշխանությունները երբեք չեն թաքցրել, որ ցանկանում են բարիդրացիական հարաբերություններ ստեղծել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, որոնք Արցախում ցեղասպանություն եւ էթնիկ զտում արեցին, հիմա էլ դատում են արցախյան առաջնորդներին։ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ջերմ հանդիպում է ունեցել բայրաքթարներ ստեղծողի` Էրդողանի փեսա Բայրաքթարի հետ։ Ինչպե՞ս եք վերաբերվում նման շփումներին։

- Յուրաքանչյուր թշնամական պետության հետ բարեկամություն անելուն ես դեմ եմ եւ կարծում եմ, որ դա սխալ է, համենայնդեպս՝ մեր ժամանակների ազատամարտիկների համար: Մենք այլ ոգով ենք դաստիարակվել, մերժելի փաստ է դա։ Հիմա եկել են՝ թազա հավեր եւ երկաթե ձվեր են ածում․․․․ կյանքում ոչ մի բանի չեն հասել, անգամ սեփական ուժերով մի հավաբուն սարքած չկան, բայց որոշել են թուրքի հետ ախպերություն անել։ Ի՞նչ ասես նման մարդկանց։ Մենք գոնե պետք է վերադառնանք 90-ականների մեր տարածքներին, չեմ խոսում Արցախի հարցի մասին, ցեղասպանության մասին եւ այլն։ Կոնկրետ Հայաստանի հետ կապված լիքը տարածքներ ունենք, որոնք Ադրբեջանի ձեռքին են, էդ բոլոր տարածքները պետք է մեզ վերադարձվեն, չի կարելի մոռանալ էդ ամենը։ Այո, ես համաձայն եմ, որ դիվանագիտորեն ինչ-որ հարաբերություններ հաստատվեն, դա այլ հարց է, բայց ինչ մնաց ախպերություն անելուն` չէ, ես դրա կողմնակիցը չեմ։ Ես ո՛չ Բայրաքթարի հետ ընկերություն կանեմ, ո՛չ էլ անգամ Բայրաքթարի հետ ընկերություն անող այլ պետության հետ։ Իզուր չեն ասել՝ ասա ով է ընկերդ, ասեմ` ով ես դու։

- Իսկ ՀՀ տարածքով Ադրբեջանին հումանիտար ճանապարհ տալուն ինչպե՞ս եք վերաբերվում։

- Իսկ Ադրբեջանը մեզ համար ի՞նչ լավ բան է արել, որ մենք մեզ պատեպատ տալով ուզում ենք օգնել նրան։ Շատ փիս ձեւով մտածում են Ադրբեջանի մասին, բայց Ադրբեջանը մեր գերիներին սպանում ա բանտերում։ Էդպես ո՞նց կլինի։ Էլ չենք խոսում Գեղարքունիքի սահմանների, Ջերմուկի ու այլ դիրքերի մասին, որտեղ թուրքը նստած է։ Ամբողջ օրը խոսում են ադրբեջանական հողերի մասին, իսկ Արծվաշենը, Շահումյանն ու Գետաշենը գիտե՞ն, թե ում է պատկանում։ Գանձակը, Նախիջեւանը նույնպես մեր պատմական հողերն են։ Բայց մենք, ամեն ինչ մոռացած, խոսում ենք միայն առեւտուր անելու մասին, մեկ էլ՝ Ադրբեջանին ինչ-որ բաներ տալուց։

- Արման Թաթոյանը բացահայտեց, որ Ջերմուկի եւ Գեղարքունիքի սահմաններին 2025-ի ամռանը Ադրբեջանը տարածքային առաջխաղացում է ունեցել։ Տեղյա՞կ եք այդ մասին։

- Այո, տեղյակ եմ եւ հավատում եմ, պաշտպանության նախարարն ասաց, որ նման բան չկա, բայց հո դատարկ խոսքերով չի՞։ Չկա նման բան` ապացուցեք, որ չկա։ Ամեն ինչ պետք է փաստերով լինի, Թաթոյանը փաստեր է ներկայացնում, իսկ իշխանությունը՝ ոչ։ Եթե նման բան չկա, ինչո՞ւ նույն Թաթոյանին դատի չեն տալիս, իրենց մոտ դա լավ է ստացվում։ Մենք՝ բոլորս, թուլացել ենք, ժամանակին մեզ գելուգազան էինք զգում, հիմա ընկել ենք մի կողմ ու չգիտես թե ինչի ենք սպասում»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում