«Եվրատեսիլ-2026»-ում Հայաստանը կներկայացնի Սիմոնը՝ ներկայացնելով «Paloma Rumba» երգը
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք «Եվրատեսիլ-2026» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի Սիմոնը։ Նա ներկայանալու է «Paloma Rumba» երգով: Այս մասին հայտնել են Առաջին ալիքից։
«Paloma Rumba»-ն էներգիայով լի և աշխույժ երգ է, որը նշանավորում է ազատությունը, շարժումը և կյանքի սեփական ռիթմին համընթաց քայլելու կարիքը: Այն նաև ընդգծում է Սիմոնի՝ որպես կատարողի խարիզման և Եվրատեսիլի բեմը խոստանում ողողել հարուստ և անմոռանալի հնչյուններով: