Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահԹրամփը մեղադրել է Զելենսկուն պատերազմն ավարտելու ցանկություն չունենալու մեջ Խուդաթյանը ՏԿԵ ոլորտի աշխատակիցներին է հանձնել նախագահի հրամանագրերով շնորհված մեդալները Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 39 միլիոն դրամ. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել է
Բաքվում գերության մեջ հայտնված հայերը խոշտանգումների և դաժան վերաբերմունքի են արժանանում․ Աբրահամյան
Գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններինԱդրբեջանն այս տարի Հայաստան է արտահանել 23,45 միլիոն դոլարի ապրանքԱդրբեջանից եկած սպառնալիքներին հնարավոր է դիմադրել, դրանք չեզոքացնել և հաղթանակ գրանցել․ դա չեն գիտակցում Հայաստանում, այդ թվում՝ որոշ ազգային ուժեր․ ԳեղամյանԱզատազրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր. ԹադևոսյանՇուրջ 70 կգ թմրամիջnցների մաքսանենգnւթյանն օժանդակած անձինք կալանավորվել ենՓաշինյանն Անահիտ Ավանեսյանին 4 օրով գործուղում է Կորեա
Ծեծկռտուք՝ Երևանում․ «Կոբա» ռեստորանում ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության․ կա 2 վիրավոր
Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում
Մի վայրկյան պատկերացրեք, թե ընդհանրապես ի´նչ պայմաններում են ընթանում Բաքվի դատավարությունները, որոնց ընթացքում մեր հայրենակիցները կարողանում են արժանապատվորեն պաշտպանել թե´ իրենց, թե´ Հայաստանը․ Ծառուկյան
Մենք փաստացի սառը քաղաքացիական պատերազմի մեջ ենք. ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է պետական արարողակարգի ծառայության պետինՈչի´նչ և ոչ ոք չի կարող արդարացնել Արցախի հանձնումը. Մետաքսե ՀակոբյանՖրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հրաժարական է ներկայացրել. Մակրոնը չի ընդունել այնՀավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈւշագրավ էին հատկապես միանշանակ օրինակելի և հարգանքի արժանի իրանական պետական համակարգի՝ տարբեր սցենարների պարագայում գործելու մասին Արաղչիի բացահայտումները. իրանագետԱյսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտների

ԱՄՆ-ն ունի պшտերազմն ավարտելու 2 ընտրություն. կա՛մ շարունակել այն, կա՛մ էլ ավարտել հիմա՝ Իրանին էլ ավելի մոտեցնելով «միջուկայինին»՝ ստանալով ուժեղացած իշխանություն վրիժառու առաջնորդով. Գեղամյան

Իրանի վրա ամերիկա-իսրայելական հարձակումից անցել է 2 շաբաթ։ «Մեր բակի» պատերազմը շարունակվում է՝ ծավալվելու հստակ նշաններով։ Իմաստ չկա խոսել ամենօրյա հարվածների կամ ռազմական գործողությունների մասին (դուք դրանք հեշտությամբ կարող եք գտնել լրատվականներում)։ Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:
 
«Ինչ կա ու ինչ է պետք իմանալ այս պահի դրությամբ ռազմավարական մակարդակում (համառոտ ու թեզիսային)։

Պատերազմը տևում է արդեն 14 օր։ Այս փաստն ինքնին արդեն իսկ չհաշվարկված իրողություն է։ Այն, ինչ սկզբում ԱՄՆ-Իսրայելը նախատեսում էին իրականացնել մի քանի օրում, վերածվեց ոչ միայն հյուծիչ պատերազմի, այլև էականորեն սկսեց ազդել հարձակվող կողմերի ռազմավարական հնարավորությունների վրա՝ ներքին իրադրության վատթարացումից մինչև զինամթերքի պաշարների կտրուկ նվազում։

Իսրայելա-ամերիկյան տապալված ռազմական պլանը (Ա. Խամենեիի ու բարձրագույն զինվորականության սպանություն և իշխանության/պետության կապիտուլիացիա՝ ներքին ընդդիմության ճնշման ներքո) իր ոճով բազմաթիվ նմանություններ ունի 2022 թ. ՌԴ «հատուկ ռազմագործողության» (СВО) հետ, որը նույնպես ի սկզբանե նախատեսված էր իրականացնել մի քանի օրվա մեջ, սակայն վերածվեց արդեն 4 տարի տևող հյուծիչ պատերազմի։ Այս առումով իրանա-ամերիկա-իսրայելյան պատերազմը ևս արդեն մտել է հյուծիչ պատերազմի փուլ։

Իրանական պետության և հանրության միասնականությունն ու դիմադրությունը ոչ միայն ապահովել են պետական համակարգի դժվար, բայց անխափան աշխատանքը, այլև փոխել են պատերազմական հաշվարկները ողջ տարածաշրջանում (այստեղ չի կարելի նախանձով չհիանալ սեփական պետության համար պայքարողների հաստատակամությամբ)։

Պատերազմող կողմերի ռազմավարություններ շատ տարբեր են։

Իրանը նահանջելու ծրագրեր (ու տեղ) չունի։ Ընդակառակը, տեսնելով պատերազմի ավարտի հավանականություն, փորձում է այն վերջացնել սեփական ռազմավարական դիրքի բարձրացմամբ։ Այն է՝ ոչ թե զինադադար կնքել ու մտնել ավանդական սպասողական ցիկլի մեջ (ինչպես եղավ, օրինակ, անցյալ ամռանը «12-օրյա պատերազմից» հետո), այլ հասնել այնպիսի իրադրության, որտեղ նոր պատերազմի հավանականությունը տեսանելի ապագայում էականորեն կնվազի։ Դա անելու համար Իրանը բարձրացնում է իր վրա հարձակվելու գինը՝ այդ թվում ներգրավվելով (խոցելով) անմիջական հարևանությամբ գտնվող երկրներին։ Սա մի մարտավարություն է, որը ստիպում է հարակից պետություններին դիմադրել ԱՄՆ ու Իսրայելի ցանկություններին՝ թույլ չտալով օգտագործել սեփական տարածքը (արդեն իսկ այսպիսի տրամադրությունների մասին առկա են բազմաթիվ արտահոսքեր)։ Այլ բառերով ասած՝ դիմադրելով՝ Թեհրանը հեռվացնում է հաջորդ պատերազմի ժամկետը և ապահովում խաղաղություն (լավ դաս է մեզ համար)։

ԱՄՆ չունի ռազմավարություն (exit strategy)։ Այլ պլան, քան սկզբնականը, գոյություն չուներ։ Ավելին՝ հաշվարկված չէին, օրինակ, Իրանի կողմից Հորմուզի նեղուցը փակելու իրական սպառնալիքները և դրանց ազդեցությունը դաշնակիցների ու համաշխարհային տնտեսության վրա (նայե՛ք նավթի գները և միանգամից ամեն բան հասկանալի կլինի)։

Իսրայելի հաշվարկն ավելի պարզ է. լինելով Իրանի անմիջական հարևան, հրեական պետությունը առաջնորդվում է «որքան շատ վնաս թշնամուն, այնքան ավելի լավ» սկզբունքով։ Ինչքանով է սա արդարացված, կասեն Իսրայելով զբաղվող մասնագետները։ Ես կարծում եմ, որ Նեթանյահուն ևս թերհաշվարկ է կատարել։

Այս պահին հնարավոր նոր ռազմական իրական բախման թատերաբեմեր կարող են բացվել Եմենում, Սիրիայում և Իրաքում (կան բազմաթիվ նախանշաններ)։ Լիբանան-Իսրայել սահմանին արդեն իսկ պատերազմ է։ Սա Իրանի դեռևս չօգտագործված «զենքերից է»։ Եթե սա գործարկվի, այդ ժամանակ ամեն բան ուղղակի կլինի աղետալի միլիոնավոր մարդկանց համար ողջ տարածաշրջանում։

Առանձնահատուկ պետք է նշել, որ ամեն բան արվում է Թուրքիային (Ադրբեջանին) պատերազմի մեջ ներքաշելու համար։ Սակայն ոչ մի ռացիոնալ հաշվարկ այդպես անելու չկա՛ ոչ Անկարայում (Բաքվում), ոչ էլ Թեհրանում։
Պատերազմի ավարտի մասին

ԱՄՆ, որպես գլխավոր ուժ, ունի պատերազմն ավարտելու երկու (վատ) ընտրություն. կա՛մ շարունակել պատերազմը՝ առանց չափելի ու հստակ, միաժամանակ գերռիսկային ավարտի սցենարի, կա՛մ էլ ավարտել այն հիմա՝ Իրանին էլ ավելի մոտեցնելով «միջուկային զենքին», ստանալով ուժեղացած իշխանություն վրիժառու առաջնորդով և խաթարված Մերձավոր Արևելք։

Այս ընտրությունն է պատճառը, որ իրավիճակը շարունակում է մնալ անլուծելի։ Հետևաբար՝ պատերազմի ամենավտանգավոր փուլը դեռ կարող է առջևում լինել (մինչդեռ զոհվում ու վիրավորվում են հազարավոր մարդիկ, ավերվում քաղաքներ, խաթարվում ճակատագրեր)։

Ամփոփելով. վերջին 2 շաբաթները ցույց տվեցին, որ մարտավարական հաջողությունը հավասար չէ ռազմավարական հաջողության, հատկապես՝ երբ վերջինս հստակ ձևակերպված չէ։ Սա դաս է բոլորի, այդ թվում՝ Հայաստանի համար։

Մեզ համար վիճակը շարունակում է լինել կայուն ծանր. բիզնեսի համար ստեղծված դժվարություններից (Չինաստանից ներկրումը կանգնած է լրջագույն խնդիրների առաջ) մինչև անվտանգային սպառնալիքներ ՀՀ սահմաններին»,-գրել է նա: