Բաքվում տեղի են ունեցել Ադրբեջանի և Իտալիայի ռազմական մասնագետների համատեղ խորհրդակցություն և վարժանքներԿառավարությունը կհատուցի հացահատիկային և կերային մշակաբույսերի մշակության ծախսերի 50%-ը«Դարձի՛ր կամավոր» ծրագրին միանալու համար ընդունվում են նոր հայտեր․ ԱՆՇինծու մեղադրանքներով տասնյակ քաղբանտարկյալներ ունեցող կառավարությունն այսօր առաջարկում է խտրականությունից պաշտպանության մասին օրենք ընդունելՄեր պահանջը մնում է հստակ․ Եկեղեցու ինքնուրույնության հարգում՝ առանց կամայական ճնշումներիԿառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտինԻշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալինՅունիբանկը զգուշացնում է զեղծարարության մասին
Գագիկ Ծառուկյանի այսօրվա բաց դատին ընդառաջ պաստառներ են ամրացվել (լուսանկարներ)
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարճատև այցով Հայաստան կժամանի ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին. ԲաղայիԱյսօր ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է. ԱՆ Գագիկ Ծառուկյանին ոստիկանության մեքենայով բերեցին դատարան Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինեն
Մամուլ

«Տղաներս հայրենասեր էին, կապված իրենց հող ու ջրին». եղբայրներ Գևորգ և Կորյուն Զաքարյաններն անմահացել են հանուն Արցախի

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» օրաթերթին ճանապարհները Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Արևշատ գյուղ «տարան»։ Մեր այս պատմությունը երկու եղբայրների՝ Գևորգի ու Կորյունի մասին է։ Ավագը Գևորգն է։ Նա սովորել է Արևշատի հիմնական դպրոցում, այնուհետև կրթությունը շարունակել է Արցախի պետական համալսարանի կենսաբանության և քիմիայի բաժնում։ 2015-2017 թթ. ծառայել է Արցախի Հանրապետության Զինված ուժերում: Մասնակցել է Քառօրյա պատերազմին: Գևորգը սերժանտ էր։ Ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ պատվոգրերի։ 2017 թվականին, որպես դիպուկահար, պայմանագրային զինծառայության է անցել Մեխակավանի զորամասում։ Նույն թվականին, որպես ականանետորդ, պայմանագրային ծառայության է անցել ԱԱԾ սահմանապահ զորքերում:

«Գևորգս երկու բալիկ ունի։ Պատերազմը սկսվելուց առաջ պետք է Գևորգիս որդու ծննդյան օրը նշեինք։ Բայց վաղը չեկավ, եկավ պատերազմը։ Պատերազմի ավարտից հետո հունվարի 1-ին ծնվեց իր աղջիկը։ Երբեմն թվում է, որ իր աղջիկը հայրիկին տեսել է, շփվել նրա հետ։ Բոլորս պատմում ենք իրեն հայրիկի մասին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մագդան՝ Գևորգի և Կորյունի մայրիկը։

Գևորգը եղել է պատերազմի թեժ կետերում։ «Խնդրել էի իրեն ամեն առավոտ ինձ զանգահարել, որ ես իմանայի՝ ողջ է։ Իրեն ասում էի՝ Կորյունի հետ խոսել չեմ կարողանում, գոնե դու ինձ օրը մեկ անգամ զանգիր, որ իմանամ՝ լավ ես»։

Գևորգն անմահացել է հոկտեմբերի 15-ին Ջրականում՝ դիպուկահարի կրակոցից։ «Ընկերն է պատմել՝ մինչև նա ականանետը կուղղեր նշանակետին, դիպուկահարը թիրախավորեց նրան։ Գևորգն առաջ էր նետվել դիրքը պաշտպանելու, բայց... Գևորգի զոհվելը թե՛ ես, թե՛ ամուսինս զգացել ենք։ Ամեն առավոտ եկեղեցի էի գնում։ Այդ օրը մեր հարևանուհու հետ էի։ Եկեղեցուց վերադառնալու ճանապարհին միանգամից ծնկեցի ու գոռացի՝ կպա՜վ։ Հետս անհասկանալի ինչ-որ բան կատարվեց։ Նույն կերպ էլ ամուսինս էր զգացել, որ մեր որդուն փամփուշտ է դիպել»։ Տիկին Մագդան նշում է՝ Գևորգը բազմաթիվ նպատակներ ուներ։ «Մտադիր էր նռան այգի հիմնել, բարձրագույն ուսումը շարունակել, բայց, ավաղ, բոլոր երազանքները կիսատ մնացին»։ Գևորգի «վերադարձը» տուն երկար չի տևել՝ ի տարբերություն եղբոր՝ Կորյունի։

Կորյունը ևս սովորել է Արևշատի հիմնական դպրոցում: Ուսումն ավարտելուց հետո զորակոչվել է ԱՀ Զինված ուժեր։ Եղել է սերժանտ: «Կորյունս ծառայում էր Հադրութում։ Հիմնականում դիրքերում էր լինում։ Նրան միշտ ասում էի՝ մնա զորամասում, անընդհատ դիրքեր ես բարձրանում։ Տղաս արձագանքում էր. «Մամա՛, տղան տղա չի, եթե դիրքերում չի ծառայում»»։

Սեպտեմբերի 27-ին է մայրիկը վերջին անգամ զրուցել Կորյունի հետ։ «Գյուղից դուրս էինք եկել, ճանապարհին էինք։ Այդ օրն եմ վերջին անգամ Կորյունիս ձայնը լսել։ Ոգևորված էր շատ. «Մա՛մ ջան, մի դիրք արդեն առաջ ենք անցել: Քո տղան հաղթած տուն կգա, չլացես ու չնեղվես, Կորյունդ ու Գևորգդ տուն են գալու»։ Ես իրեն այդ օրն ասել եմ՝ չփախչեք, դրոշը ձեր ձեռքում, հաղթանակած տուն կգաք։ Բայց, ավաղ, իրենք տուն եկան ոչ թե դրոշը ձեռքներին, այլ դրոշներով ծածկված...»։

Կորյունին ընտանիքը գտել է զոհվելուց վեց ամիս անց։ «Ամեն հնարավոր տեղ իրեն էինք փնտրում։ Սոցիալական ցանցերում իր նկարն էի հրապարակել, որ գուցե ինչ-որ մեկն այդ կերպ ճանաչի և տեղեկություններ փոխանցի։ Մի տղա ինձ գրել էր. «Կորյունն իմ եղբայրն էր, չկարողացա իրեն պահել, ցավակցում եմ, կներեք ինձ»։ Կարդացի նամակը, ոտաբոբիկ հասել եմ ամուսնուս եղբոր տուն։ Հարազատներս սկսեցին հարցուփորձ անել, պարզեցին, որ նամակագիրը Կորյունիս հետ ծառայող տղա է եղել։ Այդ օրը հրամանատարն ասել է՝ հետ ենք գնում, տղանե՛ր։ Կորյունը հակադարձել է՝ վիրավոր տղաների հետևից պետք է գնանք։ Վստահ եմ, որ Կորյունն այլ կերպ վարվել չէր կարող։ Կորյունը և մեկ ուրիշ տղա գնում են իրենց ընկերների հետևից, հետո ուժեղ ձայն է լսվում։ Հրամանատարն այդ ժամանակ ասել է՝ տղաներն էլ չկան»։ Կորյունն անմահացել է հոկտեմբերի 2-ին Վարանդայում։ «Կորյունս սիրում էր գյուղական կյանքը։ Մտադրվել էր՝ բանակից հետո մեծ մեքենա է գնելու, հայրիկի հետ արտերը հնձեն, մի քանի տարի ակտիվ աշխատեն, հետո Գորիսում տուն գնեն»։

Գևորգին և Կորյունին բնորոշ գիծը հայրենասիրությունն էր։ «Երկուսն էլ շատ կապված էին մեր հող ու ջրին, շատ հայրենասեր էին։ Հրաշալի ձայնային տվյալներ ունեին, լավ երգում էին։ Գյուղում, դպրոցում ցանկացած միջոցառման մասնակցում էին, ելույթ ունենում»։

Գևորգն ու Կորյունը քույր և եղբայր ունեն։ Ցավոք, եղբայրը հաշմանդամություն ունի։

Երբ տիկին Մագդային հարցնում եմ ապրելու ուժի մասին, արձագանքում է. «Շատ տղաների մարմիններն անգամ, ավաղ, չհասան նրանց ծնողներին։ Ծնողները հիմա մի սառած քար էլ չունեն, որ մխիթարվեն։ Ինձ այդ ծնողներն ուժ տվեցին, որ այդ մեծ ցավը սրտում շարունակում են ապրել, հետո, իհարկե, իմ տղաներն ու ընտանիքը։ Իմ տղաները չկան, բայց նրանց շիրմաքարերը կան։ Ամեն շաբաթ պարտադիր այցելում եմ նրանց, ծաղիկ տանում, իրենցով եմ ապրում, իսկ շատ ծնողներ անգամ դրանից են զրկված։ Ուժ են տալիս այն ծնողները, որոնք սփոփանք չունեն»։

Հ. Գ. - Սերժանտ Գևորգ Զաքարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և «Մարտական ծառայություն» մեդալով:

Սերժանտ Կորյուն Զաքարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և «Արիության համար» մեդալով։

Եղբայրները հուղարկավորված են Գորիսի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում