Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալՉենք կարող խոսել տևական, հարատև կամ անկեղծ խաղաղության մասին, երբ Բաքվում ունենք պատանդներ. Աննա ՄելիքյանՎեհափառի եղբոր ու եղբորորդու գործը քննող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՌուսական բանակը հարվածել է Դնեպրի բիզնես կենտրոնին. կան վիրավորներԱպրենք այնպես, որ մեր զինվորները տեսնեն, որ մենք արժանի ենք... Տեր Մաղաքիա (տեսանյութ)«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններինՏարօրինակ ու անտրամաբանական ժամանակներ են. Եկեղեցու մասին խոսում են անկենսագիր ու անդաստիարակ մարդիկ. Տեր ԵրեմիաՄեր զինվորներին մատուցվող սննդի որակն էլ ավելի պետք է բարելավվի. Պապիկյանի հերթական ստուգայցը (տեսանյութ)Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է. Ռոմանոս Պետրոսյան
Առանց մրցույթի հերթական պայմանագրերն են կնքվել. քաղաքապետարանը ձեռք է բերել հեղինակային հսկողության ծառայություններ
«Առանց հիմնավոր պատճառաբանության». ԵԽԽՎ-ն մտահոգիչ է համարում ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողած ընտրատեղամասերի արդյունքների չեղարկումըԱՄՆ զինված ուժերը կարող են վերսկսել հարվածները Իրանի ուղղությամբ. Դոնալդ ԹրամփԾիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnրՔիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ՝ իրեն գցեց․ Սոֆյա ՀովսեփյանՀՀ դեսպանը և Իրանի փոխնախագահը քննարկել են երկկողմ բեռնափոխադրման ներկա վիճակը, առկա խոչընդոտների կարգավորման ուղիներըՊարգևավճարներ՝ «յուրայիններին». կոռուպցիոն ռիսկեր և կամայականություն՝ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտումՊատմական հիշողությունը լռության մատնելով՝ պատասխանատվությունից չեն ազատվում․ Դավիթ Անանյան
Մենք չենք փորձելու տեղի ունեցածն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով. Հ1-ը ներողություն է խնդրում
Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է
Սա մոռացության մատնելու պարզ ակտ չէ, սա ցուցադրական արհամարհանք ու արգահատանք է Սեպտեմբեր 27-ը կարևորող հարյուր հազարավոր մարդկանց, սգավորների հանդեպ․ Վարուժան Գեղամյան
Այսօր տիրող քրեա֊քաղաքական սպառնալիքների ներքո մարդիկ վախենում են նույնիսկ ավագանու անդամ դառնալու հայտ ներկայացնել. Ասլանյան
Երևան-Մեղրի ավտոճանապարհին 30-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել թփերի մեջ․ կան վիրավnրներՄի շարք համայնքներում ՏԻՄ ընտրության օրը ՆԳՆ-ն հանցագործությունների վերաբերյալ որևէ ահազանգ չի ստացել. ՆԳՆՌուսական բանակը hրթիռակnծում է Կիևը և Խարկովը. կան մեծ թվով վիրավnրներԱյսօր Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի ՄԻՊ-ն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցը (տեսանյութ)Դավիթ Դվնեցու և սուրբ վկաներ Ղամբեոսի և Ղամբեուհու հիշատակության օրն է այսօր
Դալմա գարդեն մոլը հրդեհի պատճառով այսօր փակ է
Իրանը hարվածներ է hասցրել Իրաքում և Հորմուզի նեղուցում. վիրավnրվել են ամերիկացի զինծառայողներՈրպես գնդերեց՝ զինվորներիս հետ գնացի պատերազմ. ես կորցրեցի իմ լավագույն եղբայրներին. Տեր Մանուկ«Թատերական Լոռի» 32-րդ փառատոնի վարագույրը բացվեց (լուսանկարներ)Դուք գիտե՞ք` ով է Մխիթար ՄարտիրոսյանըՈւկրաինան անօդաչուներով հարձակվել է Ռուսաստանի ուղղությամբ. Կրասնոդարում այրվում է նավթաբազաՄի ողջ հասարակություն խոսում է ռազմաքաղաքական իշխանության՝ պատերազմի զոհերի հիշատակը մոռացության տալու մասին, իրենք դրան պատասխանում են համերգներովՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականինՍուրեն Թումանյանը վերընտրվում է Թումանյան համայնքի ղեկավարի պաշտոնում. Խուդաթյան Ինդոնեզիայում մարդատար նավ է խորտակվել. կա 66 զոհ և 69 անհետ կորածՍուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում հետևել է առավոտյան մարմնամարզությանը (տեսանյութ)Սեպտեմբերի 27-ին իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
Պատերազմի լուրը քառակի անգամ ծանր էր ինձ համար. ուշքս ու միտքս Արցախում էր. Գագիկ Ծառուկյանի գրառումը«Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը». հերոս Մխիթար Գալեյանի մոր գրառումըՀայ զինվորը չի՛ պարտվել, հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել ենՄակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան
Հասարակություն

Ցեղասպանության թանգարանի Արցախի բաժինը ևս կփակվի. «Հրապարակ»

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնից հեռացման սկանդալից հետո կառույցում արշալույսները չեն խաղաղվում։ Աշխատակազմը շարունակում է ստեղծված իրավիճակի շուրջ բուռն քննարկումները, չի պատկերացնում, թե ինչպես են շարունակելու հետագա գիտական գործունեությունը։ Հայտնում է  «Հրապարակ»-ը։

Հիշեցնենք, որ արդեն նախկին տնօրեն Էդիտա Գզոյանը օրերս ազատման դիմում գրեց պաշտոնից, մի քանի օր մինչ քննարկվում էր նրա դիմումի պատճառները, Փաշինյանը հաստատեց՝ ինքն է ցուցում տվել, որ Գզոյանը հեռանա աշխատանքից, պատճառը Միացյալ Նահանգների փոխնախագահին նվիրած ժողովածուն է՝ ամերիկյան մամուլի արձագանքը 1905-1921 թվականներին Անդրկովկասի հայության նկատմամբ ազերիների ագրեսիայի մասին․ «Այո, ես խնդրել եմ, որ նա հրաժարականի դիմում գրի՝ իմ ցուցումով։ Այո, ես դա համարել եմ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ գործողություն, ես դա համարել եմ սադրիչ գործողություն և խնդրել եմ, որ դիմում գրի»։

Իսկ մինչև այս հայտարարությունը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը բոլորովին այլ հիմնավորում էր ներկայացրել անձնակազմին ու ինստիտուտը կառավարող հոգաբարձուների խորհրդին: Նա հուշահամալիրի շինարարությունը լավ չվերահսկելն էր որպես պատճառ մատնանշել, ոչ թե այն, որ Փաշինյանն է հրահանգել: Թանգարան-ինստիտուտի ամբողջ անձնակազմը մինչև այսօր էլ ոչ աշխատանքային մթնոլորտում է:
Ցեղասպանության ինստիտուտում ամեն տարի՝ ապրիլի 24-ին, Եղեռնի հիշատակի օրվան նվիրված նոր ցուցահանդես են կազմակերպել, մեզ ասացին, որ այս տարի նոր ցուցահանդեսը չեղարկվել է, որովհետև Գզոյանի պաշտոնանկության ֆոնին աշխատակազմի գործունեությունը կաթվածահար է, չեն կարողանում մտնել աշխատանքային բնականոն հուն, նախապատրաստվել ցուցահանդեսին, ու ըստ ամենայնի, այս տարի նախորդ տարվա ցուցահանդեսի կրկնությունն է լինելու։

Թանգարանի կոլեկտիվը աշխատանքի մոտիվացիա էլ չունի, նրանց լուրեր են հասել, որ Ցեղասպանության թանգարանի Արցախի բաժինը եւս փակվելու է, նամակով դիմել են ԿԳՄՍՆ ու Հոգաբարձուների խորհրդին՝ հասկանալու Արցախի բաժնի ճակատագիրը, բայց օրեր շարունակ իրենց նամակը մնում է անպատասխան։
Գզոյանին փոխարինող, թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը, որ հայտարարել է՝ հավատարիմ է մնալու վարչապետի կուրսին, փորձում է աշխատակիցների մեջ յուրայիններ գտնել, առայժմ չի գտնում, զուգահեռ հայտարարել է, որ կառույցում լուրջ փոփոխություններ են սպասվում։ Էդիտա Գզոյանն էլ հնարավոր է, որ անգամ փոխտնօրեն չնշանակվի, այլ շարունակի աշխատանքը որպես շարքային գիտաշխատող, այն էլ աշխատակիցներին են խնդրել, որ նա չհեռանա, որովհետև բոլոր դրամաշնորհային ծրագրերը իր ջանքերով են հաստատվել, եթե Գզոյանը հեռանա, աշխատանքները կաթվածահար կլինեն։