Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմինՎեհափառը կարևորել է սփյուռքահայ երիտասարդների ազգային ինքնության ամրապնդումըՎերին Լարսում սահմանային ծանրաբեռնվածություն է․ բեռնատարների հերթ է գոյացելՆեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանըՊՆ-ում քննարկվել է ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունըՅամալը նշել է, թե Մբապեի, Դեմբելեի և Օլիսեի որ հմտությունները կցանկանար ունենալԱլիևի «գաղութատիրության» մասին հայտարարությունները՝ քննադատության թիրախում․ ԴավթյանԻրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվելՔուվեյթի ՀՕՊ-ը հակազդում է օդային թիրախներինՆախկին մերձդնեստրային լրագրողին արգելվել է մուտք գործել ՀայաստանԾառուկյանի կողքին՝ որպես սկզբունք, բայց «Դեմոկրատական այլընտրանքի» օրակարգով․ ՍուրենյանցԲաքվում ապօրինաբար պավող Դավիթ Իշխանյանի որդին՝ ԵԽ-ում․ Բաքվի դատավարությունը Հայաստանի դեմ է19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում ԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Թանդիլյանը ահազանգում է հայ գերիների վիճակի մասին․ «Նրանք շարունակում են պայքարել ապրելու համար»Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից. նա էներգետիկ չի օգտագործելՋրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կանՌուսաստանը և ԱՄՆ-ը կարող են ընդլայնել համագործակցությունը տիեզերական ծրագրերումԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» ԱՄՆ-ն Հորմուզով անցնող բեռների արժեքի 20 տոկոսը կգանձի ․ Դոնալդ Թրամփ Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Սյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնում Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումըՇՄՆ-ն զգուշացնում է․ զերծ մնացեք բնություն բաց թողնված եղջերուներին կերակրելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելուԱղվերանում 8 ժամ գազ չի լինի «Դիլի»-ի մի քանի արտադրատեսակներ կրկին կարտադրվենԾառուկյանին պատկանող բիզնեսների գործունեությանը խոչընդոտելը բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում է և չունի որևէ իրավական և տնտեսական հիմնավորում․ ԱռաքելյանՀայաստանի բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչը կաշխատի լեգենդար «Չիկագո Բուլս»-ումՀաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆՀայտնաբերվել է 528 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԲաքվում պահվող հայ գերիների հարցով համաժողով է ընթանում ԲրյուսելումԻնչպե՞ս կանխել ջրազրկումը շոգ եղանակինՀայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազելՎերանորոգվել և վերաբացվել է Ստամբուլի հայկական եկեղեցին Մուշի բաժնում աշխատող ոստիկանն աշխատում է նաև գիշերային ակումբո՞ւմ. Արիանա Հովսեփյանը դիմել է ՆԳ նախարարինԻրանի խորհրդարան է ներկայացվել Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ նոր օրինագիծ2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ (տեսանյութ)«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ
Քաղցրաշենում մահացածը Տաթև Ֆախուրյանն է, ով ակտիվ զբաղվում էր ֆուտբոլով
Երևանի «Իսակով բարբիքյու»-ում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել, արտադրությունը կասեցվել է Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կատարի էմիրին՝ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբՌուսաստանի և Ադրբեջանի անհամաձայնության առարկան Ուկրաինան է. Պեսկով
Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ. «Հրապարակ»
Հունիս ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է ամսի 20-ին Արարատում՝ 38․3°CՄհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը

Նախարարն ու Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ դպրոցներում որպես օտար լեզու պարսկերենի ուսուցմանը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամիին: Հանդիպմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍՆ-ից, նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նրան մաղթելով արդյունավետ աշխատանք․ «Վստահաբար, Ձեր գործունեությունը կնպաստի երկու պետությունների շարունակական և արդյունավետ փոխհամագործակցությանը՝ ի շահ Հայաստանի և Իրանի բարեկամական կապերի զարգացման»:

Նախարարը հիշատակել է նախընթաց տարվա սեպտեմբերին Իրանի Պերսեպոլիս համալիրի տարածքում կայացած Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական միջոցառում-համերգը և շնորհակալություն հայտնել ջերմ և բարձրակարգ ընդունելության համար: Նրա խոսքով՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստանի Հանրապետություն այցի շրջանակում երկկողմ համագործակցության փաստաթղթեր են ստորագրվել:

Դեսպան Խալիլ Շիրղոլամին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով՝ ԿԳՄՍՆ համակարգման ոլորտներում առկա է փոխգործակցության մեծ պոտենցիալ, և ամեն ինչ կարվի՝ նպաստելու դրանց իրագործմանն ու ստորագրված համաձայնագրերի կյանքի կոչմանը:

Հանդիպմանը կարևորվել են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցությունը Իրանի գիտակրթական կառույցների հետ, ինչպես նաև ուսանողների փոխանակման, կրթաթոշակային ծրագրերի ակտիվացումը, դիպլոմների փոխճանաչման հարցերը: Անդրադարձ է եղել ՀՀ դպրոցներում որպես տարածաշրջանային լեզու պարսկերենի ուսուցմանը:

Կողմերն առանձնակի ընդգծել են գրականագիտական և մշակութային ոլորտներում երկու ժողովուրդների ժառանգության պահպանման ու հանրահռչակման կարևորությունը՝ թարգմանական ծրագրերի իրականացմամբ, փոխադարձ համերգների կազմակերպմամբ, կինոյի ոլորտում համատեղ ծրագրերի իրագործմամբ: