Բաքվում տեղի են ունեցել Ադրբեջանի և Իտալիայի ռազմական մասնագետների համատեղ խորհրդակցություն և վարժանքներԿառավարությունը կհատուցի հացահատիկային և կերային մշակաբույսերի մշակության ծախսերի 50%-ը«Դարձի՛ր կամավոր» ծրագրին միանալու համար ընդունվում են նոր հայտեր․ ԱՆՇինծու մեղադրանքներով տասնյակ քաղբանտարկյալներ ունեցող կառավարությունն այսօր առաջարկում է խտրականությունից պաշտպանության մասին օրենք ընդունելՄեր պահանջը մնում է հստակ․ Եկեղեցու ինքնուրույնության հարգում՝ առանց կամայական ճնշումներիԿառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտինԻշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալինՅունիբանկը զգուշացնում է զեղծարարության մասին
Գագիկ Ծառուկյանի այսօրվա բաց դատին ընդառաջ պաստառներ են ամրացվել (լուսանկարներ)
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարճատև այցով Հայաստան կժամանի ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին. ԲաղայիԱյսօր ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է. ԱՆ Գագիկ Ծառուկյանին ոստիկանության մեքենայով բերեցին դատարան Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինեն
Մամուլ

Փաշինյանը վտանգում է Հայաստանի անկախությունը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նոր սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է։ Եվ նախատեսվում է այն քննարկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում, նաեւ՝ խմբակցությունում։ Այս մասին արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստի ընթացքում երեկ հայտարարել է նախարար Սրբուհի Գալյանը: «Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը շատ ակտիվ աշխատում է: Մենք ամեն շաբաթ նիստեր ենք հրավիրում: Եվ տեքստն արդեն պատրաստ է, ինչպես եւ խոստացել էի: Բայց հրապարակման մասով դեռ նորություններ չունեմ, որովհետեւ որոշվել է տեքստը քննարկել նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում եւ խմբակցությունում: Դրանից հետո տեքստը հրապարակելու մասով որոշում կկայացվի»,- ասաց նախարարը:


Նոր մայր օրենք ունենալու գլխավոր ինտրիգը գործող Սահմանադրության նախաբանում առկա հղումն է Անկախության հռչակագրին, որն Ադրբեջանին դուր չի գալիս: Այն հանելու վերաբերյալ իր մտադրության մասին մոտ մեկ տարի առաջ արտահայտվել է Նիկոլ Փաշինյանը՝ տուրք տալով Ադրբեջանի նախագահի պահանջներին: Ընդ որում, մի անգամ արդեն Սահմանադրական դատարանը դրան անդրադարձել է, երբ վավերացվում էր սահմանազատման կանոնակարգը։ ՍԴ-ն որոշեց, որ Հռչակագրում տարածքային պահանջներ չկան, եւ այն չի կարող հետեւանքներ առաջացնել։ Բայց Ադրբեջանին դա չբավականացրեց։ Նրանք շարունակեցին պնդել, որ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, եւ նոր սահմանադրության մեջ չպետք է լինի Անկախության հռչակագրի տեքստը։ Օրերս Նիկոլ Փաշինյանն ավելի հստակ պնդեց իր դիրքորոշումը. «Նոր սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի։ Ասեմ՝ ինչու, որովհետեւ Անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Չենք կարող մենք կոնֆլիկտի տրամաբանության վրա գնալ եւ ուզենալ անկախ պետություն կառուցել»:

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը հանելը խաղաղության համաձայնագրի ստորագրմանը միակ նախապայմանն է այսօր։ Մեր Հռչակագիրը, ըստ Ադրբեջանի, իրենց նկատմամբ տարածքային հավակնություններ է պարունակում: Իսկ Անկախության հռչակագրում հիշատակվում է Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին։ «Եթե կենտրոնանանք միայն խաղաղության համաձայնագրի վրա՝ չլուծելով Սահմանադրության հետ կապված խնդիրը, դա կնշանակի, որ խաղաղության համաձայնագիրը զրո է, որովհետեւ կհակասի երկրի մայր օրենքին, եւ այս խնդիրը մենք արդեն երկու տարուց ավելի է՝ բարձրաձայնում ենք»,- ավելի վաղ հայտարարել էր Ադրբեջանի արտգործնախարարը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, որ սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ է, սակայն տեւական ժամանակ է՝ չի մասնակցում նիստերին, հայտարարելով, որ դեմ է Ալիեւի կողմից «տնային աշխատանք» հանձնարարելուն եւ Հայաստանի կողմից այն կատարելուն, ըստ այդմ՝ Հռչակագիրը Սահմանադրության նախաբանից հանել չի կարելի, երեկ մեզ հետ զրույցում կրկին պնդեց՝ Հռչակագրից հրաժարվելը կնշանակի Հայաստանի անկախությունը վտանգի տակ դնել։ «Հայաստանի Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրի հղումը՝ կնշանակի հանել Հայաստանի ծննդականը, կնշանակի չկա նման պետություն։ Նիկոլ Փաշինյանը գործում է մեր անկախության դեմ»,- ասում է Մարուքյանը։ «Երբ Փաշինյանը հայտարարում է, թե մեր Հռչակագիրը կոնֆլիկտի հռչակագիր է, նա, ըստ էության, ցուցմունք է տալիս մեր պետության դեմ՝ որ իր երկիրն է, որ կոնֆլիկտ է հրահրել։ Այսինքն, Սովետական Միության փլուզումից հետո նա պնդում է, որ կոնֆլիկտ հրահրողը մենք ենք՝ սա ադրբեջանական թեզ է»։ Որպեսզի մեր անկախությունը չվտանգենք, Մարուքյանի առաջարկած լուծումն այն է, որ Փաշինյանը չպետք է ընտրվի վարչապետ, որ չոչնչանա մեր պետության «ծննդականը»․ «Դրանից հետո մենք Սահմանադրական դատարանի որոշումով շարունակում ենք բանակցությունները, որ տարածքային պահանջ չունենք, ու կնքում ենք խաղաղության պայմանագիր։ Եթե Փաշինյանը մնում է վարչապետ, իրեն օգտագործում են էս երկիրը վերացնելու համար, փափուկ ուժով, ինչ ասում են՝ անում է»։

Նոր սահմանադրության տեքստն իշխող խմբակում քննարկելուց հետո քննարկումները պետք է տեղափոխվեն նաեւ Սահմանադրական խորհուրդ, որտեղ էլ կշարունակվեն քննարկումները, ապա քվեարկության կդրվի տեքստը, որպեսզի իբրեւ նախագիծ ներկայացվի հանաքվեի։ Մարուքյանը նշում է, որ փորձելու է խափանել այդ փոփոխությունը, ասում է, որ խորհրդում մեկ-երկու հոգի եւս դեմ են Հռչակագիրը հանելուն։ Մենք տեղեկացանք, որ մեկը Արթուր Սաքունցն է։

«Բայց ո՞վ է Անկախության հռչակագիրն ուժը կորցրած ճանաչում։ Կներեք, Բրիտանիայի ծննդյան վկայականը որտե՞ղ է, կամ Բրիտանիան, որ չունի անկախության հռչակագիր, դադարո՞ւմ է պետություն լինելուց, լուրջ չէ»,- Մարուքյանին հակադարձում է Դանիել Իոաննիսյանը։ «Ինձ համար շատ ավելի կարեւոր է Սահմանադրությունում, օրինակի համար, ընդդիմությունը Քննիչ հանձնաժողով ստեղծելու իրավունք ունենա, կամ հակակոռուպցիոն մարմինները սահմանադրական երաշխիքներ ունենան, քան որեւիցե կարգավորում, որն իրավական ուժ չունի, այդ թվում՝ Հռչակագիրը»,- կարծում է Իոաննիսյանը։

Սահմանադրությունը կփոխվի, թե ոչ՝ կախված է ընտրությունների արդյունքներից։ Հիշեցնենք․ որպեսզի բանը հասնի հանրաքվեին, պետք է Ազգային ժողովի 2/3-ը կողմ քվեարկի Սահմանադրության նախագծին, ձայների պարզ մեծամասնությունը բավարար չէ»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում