Ով է եվրոպականի անվան տակ ադրբեջանական բենզին ներկրողը. բացառիկ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ArmLur.am կայքի հետ զրույցում երեկ մի սենսացիոն հայտարարություն արեց։
«Կա ընկերություն, որը Ադրբեջանից բենզին է բերում, եվրոպականի անվան տակ վաճառում։ Իրեն խիստ զգուշացվել է․ կամ դու կհայտարարես, որ ադրբեջանական բենզին ես բերում և փողը փոխանցում ես Ադրբեջանին, կամ չես կարողանալու վաճառել այդ բենզինը։ Թույլ չենք տալու սուտի հայրենասեր խաղան, սպառողներին խաբեն», — ասաց նախարարը։
«Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց, թե որ ընկերության մասին է խոսքը, սակայն նախարարը հրաժարվեց պատասխանել, փաստեր և անուններ ներկայացնել։
Այդուհանդերձ, «Ժողովուրդ» օրաթերթը իր կառավարական աղբյուրներից պարզեց, որ նախարարի նկարագրած խարդախության հեղինակ ընկերությունը ՍիՓիԷս ընկերությունն է, որը դիզվառելիքի շուկայում հնաբնակներից է։
ՍիՓիԷս ընկերությունից «Ժողովուրդ» օրաթերթին մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: