Ապրենք այնպես, որ մեր զինվորները տեսնեն, որ մենք արժանի ենք... Տեր Մաղաքիա (տեսանյութ)«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններինՏարօրինակ ու անտրամաբանական ժամանակներ են. Եկեղեցու մասին խոսում են անկենսագիր ու անդաստիարակ մարդիկ. Տեր ԵրեմիաՄեր զինվորներին մատուցվող սննդի որակն էլ ավելի պետք է բարելավվի. Պապիկյանի հերթական ստուգայցը (տեսանյութ)Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է. Ռոմանոս Պետրոսյան
Առանց մրցույթի հերթական պայմանագրերն են կնքվել. քաղաքապետարանը ձեռք է բերել հեղինակային հսկողության ծառայություններ
«Առանց հիմնավոր պատճառաբանության». ԵԽԽՎ-ն մտահոգիչ է համարում ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողած ընտրատեղամասերի արդյունքների չեղարկումըԱՄՆ զինված ուժերը կարող են վերսկսել հարվածները Իրանի ուղղությամբ. Դոնալդ ԹրամփԾիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnրՔիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ՝ իրեն գցեց․ Սոֆյա ՀովսեփյանՀՀ դեսպանը և Իրանի փոխնախագահը քննարկել են երկկողմ բեռնափոխադրման ներկա վիճակը, առկա խոչընդոտների կարգավորման ուղիներըՊարգևավճարներ՝ «յուրայիններին». կոռուպցիոն ռիսկեր և կամայականություն՝ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտումՊատմական հիշողությունը լռության մատնելով՝ պատասխանատվությունից չեն ազատվում․ Դավիթ Անանյան
Մենք չենք փորձելու տեղի ունեցածն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով. Հ1-ը ներողություն է խնդրում
Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է
Սա մոռացության մատնելու պարզ ակտ չէ, սա ցուցադրական արհամարհանք ու արգահատանք է Սեպտեմբեր 27-ը կարևորող հարյուր հազարավոր մարդկանց, սգավորների հանդեպ․ Վարուժան Գեղամյան
Այսօր տիրող քրեա֊քաղաքական սպառնալիքների ներքո մարդիկ վախենում են նույնիսկ ավագանու անդամ դառնալու հայտ ներկայացնել. Ասլանյան
Երևան-Մեղրի ավտոճանապարհին 30-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել թփերի մեջ․ կան վիրավnրներՄի շարք համայնքներում ՏԻՄ ընտրության օրը ՆԳՆ-ն հանցագործությունների վերաբերյալ որևէ ահազանգ չի ստացել. ՆԳՆՌուսական բանակը hրթիռակnծում է Կիևը և Խարկովը. կան մեծ թվով վիրավnրներԱյսօր Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի ՄԻՊ-ն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցը (տեսանյութ)Դավիթ Դվնեցու և սուրբ վկաներ Ղամբեոսի և Ղամբեուհու հիշատակության օրն է այսօր
Դալմա գարդեն մոլը հրդեհի պատճառով այսօր փակ է
Իրանը hարվածներ է hասցրել Իրաքում և Հորմուզի նեղուցում. վիրավnրվել են ամերիկացի զինծառայողներՈրպես գնդերեց՝ զինվորներիս հետ գնացի պատերազմ. ես կորցրեցի իմ լավագույն եղբայրներին. Տեր Մանուկ«Թատերական Լոռի» 32-րդ փառատոնի վարագույրը բացվեց (լուսանկարներ)Դուք գիտե՞ք` ով է Մխիթար ՄարտիրոսյանըՈւկրաինան անօդաչուներով հարձակվել է Ռուսաստանի ուղղությամբ. Կրասնոդարում այրվում է նավթաբազաՄի ողջ հասարակություն խոսում է ռազմաքաղաքական իշխանության՝ պատերազմի զոհերի հիշատակը մոռացության տալու մասին, իրենք դրան պատասխանում են համերգներովՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականինՍուրեն Թումանյանը վերընտրվում է Թումանյան համայնքի ղեկավարի պաշտոնում. Խուդաթյան Ինդոնեզիայում մարդատար նավ է խորտակվել. կա 66 զոհ և 69 անհետ կորածՍուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում հետևել է առավոտյան մարմնամարզությանը (տեսանյութ)Սեպտեմբերի 27-ին իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
Պատերազմի լուրը քառակի անգամ ծանր էր ինձ համար. ուշքս ու միտքս Արցախում էր. Գագիկ Ծառուկյանի գրառումը«Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը». հերոս Մխիթար Գալեյանի մոր գրառումըՀայ զինվորը չի՛ պարտվել, հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել ենՄակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր
Հասարակություն

ՀՀ-ում սեռական բռնության ենթարկված 14-ամյա աղջկա գործով ՄԻԵԴ վճռի կատարումը քննվել է ԵԽ նստաշրջանում

2026 թվականի մարտի 9-11-ը կայացած Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի գարնանային նստաշրջանի ընթացքում քննարկվել է «Ա․ Պ․ ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի կատարման ընթացքը, հաղորդում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը։

Գործը վերաբերում է 2011 թվականին մտավոր հաշմանդամություն ունեցող տասնչորսամյա աղջկա նկատմամբ հանրակրթական դպրոցի ուսուցչի կողմից կատարված սեռական բռնությանը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է՝

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (Կոնվենցիա) 3-րդ հոդվածի նյութական մասի խախտում՝ անչափահասներին սեռական բռնությունից պաշտպանելու համար բավարար օրենսդրական և կարգավորող շրջանակի բացակայության, ինչպես նաև իշխանությունների կողմից կանխարգելիչ գործնական միջոցներ չձեռնարկելու պատճառով։

Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում՝ դիմումատուի լրիվ անունը և հասցեն, ինչպես նաև նրա կողմից սեռական բռնության հետևանքով վնասի հատուցման պահանջը մերժող դատական ակտերի ամբողջական տեքստերը հանրությանը հասանելի պաշտոնական առցանց դատական տվյալների բազայում հրապարակելու պատճառով՝ չնայած դրանք չհրապարակելու վերաբերյալ նրա հստակ պահանջին և առանց իրավական հիմքի։

Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում՝ վատ վերաբերմունքի հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի համար փոխհատուցում պահանջելու արդյունավետ միջոցների բացակայության պատճառով։

Նախարարների կոմիտե ներկայացված հաղորդմամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը անդրադարձել է Հայաստանում երեխաների նկատմամբ ֆիզիկական և սեռական բռնության, ինչպես նաև նվաստացուցիչ վերաբերմունքի դեպքերին՝ ընդգծելով հատկապես այն մտահոգիչ հանգամանքը, որ մինչև 12 տարեկան երեխաները կազմում են անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների տուժողների զգալի մասը։ Այս հանգամանքը վկայում է նշված խմբի առանձնահատուկ խոցելիության և նրանց պաշտպանության միջոցների անհետաձգելի ուժեղացման անհրաժեշտության մասին։

Մասնավորապես, 2024 թվականին դատարան ուղարկված վարույթներում տուժողների 42 % եղել են մինչև 12 տարեկան երեխաներ, մինչդեռ 2023 թվականին նույն ցուցանիշը կազմել է 38.5 %։

Հաղորդմամբ Նախարարների կոմիտեին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացվել են երեխաների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության հիմնական բացթողումներն ու խնդիրները, և առաջարկվել է՝

Հայաստանի Հանրապետությանը շտապ ներդնել մատչելի, գաղտնի և անկախ մեխանիզմներ, որոնք երեխաներին հնարավորություն կտան հաղորդել վատ վերաբերմունքի դեպքերի մասին։

Հայաստանի Հանրապետությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ համապատասխան ծրագրային համակարգ ներդնելու համար, որը կապահովի դատական ակտերի տեքստերում ապանձնավորման ենթակա անձնական տվյալների ավտոմատ նույնականացումն ու ապանձնավորումը։

Հատկանշական է, որ Նախարարների կոմիտեն իր 1553-րդ նիստում ընդունված որոշման 5-րդ և 6-րդ կետերով անդրադարձել է հենց այս խնդիրներին։

Մասնավորապես, Կոմիտեն՝

Հրավիրել է իշխանություններին անհապաղ ընդունել Երեխաների իրավունքների պաշտպանության համապարփակ ծրագիրը և խրախուսել է ապահովել դպրոցներում գաղտնի, երեխայակենտրոն և անկախ բողոքարկման մեխանիզմի արդյունավետ գործարկումը, ինչպես նաև Կոմիտեին ներկայացնել թարմացված տեղեկություններ անչափահասների սեռական բռնության հայտնաբերման, հաղորդման և կանխարգելման մեխանիզմների արդյունավետության վերաբերյալ, ներառյալ համապատասխան վիճակագրական տվյալները։

Ողջունել է օրենքում կատարված փոփոխությունները, որոնք նախատեսում են պարտադիր ապանձնավորում այն դատական ակտերի համար, որոնք պարունակում են սեռական բռնության ենթարկված երեխաների անձնական տվյալներ, և կոչ է արել իշխանություններին ապահովել, որպեսզի այս պահանջը գործնականում արդյունավետորեն իրականացվի։

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից ՄԻԵԴ վճիռների և բարեկամական կարգավորումների պայմանների կատարման վերահսկողությունն իրականացվում է Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 2-րդ մասի ներքո։ Այդ գործընթացի շրջանակում՝ 9.2 կանոնի համաձայն, հնարավորություն է տրվում հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ազգային ինստիտուտներին ներկայացնել տեղեկանքներ՝ վճիռների կատարման ընթացքի վերաբերյալ։