«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններինՏարօրինակ ու անտրամաբանական ժամանակներ են. Եկեղեցու մասին խոսում են անկենսագիր ու անդաստիարակ մարդիկ. Տեր ԵրեմիաՄեր զինվորներին մատուցվող սննդի որակն էլ ավելի պետք է բարելավվի. Պապիկյանի հերթական ստուգայցը (տեսանյութ)Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է. Ռոմանոս Պետրոսյան
Առանց մրցույթի հերթական պայմանագրերն են կնքվել. քաղաքապետարանը ձեռք է բերել հեղինակային հսկողության ծառայություններ
«Առանց հիմնավոր պատճառաբանության». ԵԽԽՎ-ն մտահոգիչ է համարում ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողած ընտրատեղամասերի արդյունքների չեղարկումըԱՄՆ զինված ուժերը կարող են վերսկսել հարվածները Իրանի ուղղությամբ. Դոնալդ ԹրամփԾիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnրՔիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ՝ իրեն գցեց․ Սոֆյա ՀովսեփյանՀՀ դեսպանը և Իրանի փոխնախագահը քննարկել են երկկողմ բեռնափոխադրման ներկա վիճակը, առկա խոչընդոտների կարգավորման ուղիներըՊարգևավճարներ՝ «յուրայիններին». կոռուպցիոն ռիսկեր և կամայականություն՝ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտումՊատմական հիշողությունը լռության մատնելով՝ պատասխանատվությունից չեն ազատվում․ Դավիթ Անանյան
Մենք չենք փորձելու տեղի ունեցածն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով. Հ1-ը ներողություն է խնդրում
Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է
Սա մոռացության մատնելու պարզ ակտ չէ, սա ցուցադրական արհամարհանք ու արգահատանք է Սեպտեմբեր 27-ը կարևորող հարյուր հազարավոր մարդկանց, սգավորների հանդեպ․ Վարուժան Գեղամյան
Այսօր տիրող քրեա֊քաղաքական սպառնալիքների ներքո մարդիկ վախենում են նույնիսկ ավագանու անդամ դառնալու հայտ ներկայացնել. Ասլանյան
Երևան-Մեղրի ավտոճանապարհին 30-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել թփերի մեջ․ կան վիրավnրներՄի շարք համայնքներում ՏԻՄ ընտրության օրը ՆԳՆ-ն հանցագործությունների վերաբերյալ որևէ ահազանգ չի ստացել. ՆԳՆՌուսական բանակը hրթիռակnծում է Կիևը և Խարկովը. կան մեծ թվով վիրավnրներԱյսօր Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի ՄԻՊ-ն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցը (տեսանյութ)Դավիթ Դվնեցու և սուրբ վկաներ Ղամբեոսի և Ղամբեուհու հիշատակության օրն է այսօր
Դալմա գարդեն մոլը հրդեհի պատճառով այսօր փակ է
Իրանը hարվածներ է hասցրել Իրաքում և Հորմուզի նեղուցում. վիրավnրվել են ամերիկացի զինծառայողներՈրպես գնդերեց՝ զինվորներիս հետ գնացի պատերազմ. ես կորցրեցի իմ լավագույն եղբայրներին. Տեր Մանուկ«Թատերական Լոռի» 32-րդ փառատոնի վարագույրը բացվեց (լուսանկարներ)Դուք գիտե՞ք` ով է Մխիթար ՄարտիրոսյանըՈւկրաինան անօդաչուներով հարձակվել է Ռուսաստանի ուղղությամբ. Կրասնոդարում այրվում է նավթաբազաՄի ողջ հասարակություն խոսում է ռազմաքաղաքական իշխանության՝ պատերազմի զոհերի հիշատակը մոռացության տալու մասին, իրենք դրան պատասխանում են համերգներովՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականինՍուրեն Թումանյանը վերընտրվում է Թումանյան համայնքի ղեկավարի պաշտոնում. Խուդաթյան Ինդոնեզիայում մարդատար նավ է խորտակվել. կա 66 զոհ և 69 անհետ կորածՍուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում հետևել է առավոտյան մարմնամարզությանը (տեսանյութ)Սեպտեմբերի 27-ին իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
Պատերազմի լուրը քառակի անգամ ծանր էր ինձ համար. ուշքս ու միտքս Արցախում էր. Գագիկ Ծառուկյանի գրառումը«Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը». հերոս Մխիթար Գալեյանի մոր գրառումըՀայ զինվորը չի՛ պարտվել, հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել ենՄակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունից
Հասարակություն

Իրանի հետ սահմանին սովորականից շատ տարբերվող մեծ շարժի տենդենց չի նկատվել. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բացման խոսքով է հանդես եկել արաբական երկրներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքին:

«Հարգելի՛ գործընկերներ,

Ակնհայտորեն մենք արդեն հնարավորություն ունեցանք քննարկել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, որոշակի՝ հնարավորության սահմաններում վերլուծություն անել, անդրադառնալ նաև ձեր դեսպանընկալ պետություններում ստեղծված իրավիճակին, հնարավոր քաղաքական զարգացումներին: Բայց նաև ակնհայտորեն մեր աշխատանքի մի շատ հիմնական մաս այս օրերին կենտրոնացած է չվերթերի չեղարկման հետևանքով, ինչպես նաև ուղղակի անվտանգային իրավիճակի փոփոխության հետևանքով ձեր և մեր մյուս գործընկերների դեսպանընկալ պետություններում, վերաբերելի երկրներում մնացած ՀՀ քաղաքացիներին, ովքեր տեղափոխության խնդիր ունեին, և հիմա փորձենք անդրադառնալ նրանց տեղափոխության հետ կապված հնարավոր հարցերին, կատարված աշխատանքին։

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ, նաև մեր մյուս գործընկերներին, ովքեր այստեղ ներկա չեն, ձեր ղեկավարած դեսպանությունների, գլխավոր հյուպատոսությունների, դիվանագետների և ընդհանրապես աշխատակիցների կողմից կատարած աշխատանքի համար։ Դա շատ նկատելի էր։

Փորձենք ընդհանուր հասկանալ իրավիճակը և հետո նաև առանձին-առանձին երկրներով, տվյալներով անցնել։ Պետք է ասել և առիթ ունեցել ենք արդեն ասելու, որ առաջին իսկ օրվանից՝ փետրվարի 28-ից, մեր դեսպանությունները, դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկներն աշխատել են արտակարգ ռեժիմով։ Ըստ էության, չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ հաճախ, շատ դեպքերում այդ աշխատանքը եղել է շուրջօրյա, ընդ որում՝ այս ռեժիմով աշխատել են ինչպես այն երկրները, որոնք որ ունեցել են ՀՀ քաղաքացիներ, ովքեր որ ստիպված եղել են մնալ կամ բարդությունների մեջ են հայտնվել չվերթների հետաձգման կամ չեղարկման հետևանքով, այնպես էլ եղել են քաղաքացիներ, որոնք զբոսաշրջային, մշտական աշխատանքի կամ այլ բերումով բնակվել են այդ երկրներում և արդեն անվտանգային իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված բնականորեն և հասկանալիորեն դուրս գալու խնդիր են ունեցել։ Սրանք վերաբերում են ինչպես Մերձավոր Արևելքի երկրներում մեր ներկայացուցչություններին, այնպես էլ, օրինակ, Հեռավոր Արևելքի, օրինակ՝ Ճապոնիա, Չինաստան, Հնդկաստան, Թաիլանդ և այլն, որտեղ զբոսաշրջիկները, օրինակ՝ Հայաստանի քաղաքացիներն ունեցել էին Մերձավոր Արևելքի օդանավակայաններով տարանցիկ տոմսեր, և բնականաբար, իրենք էլ արդեն հայտնվել են բարդ իրավիճակում։

Առաջին իսկ պահից գործարկվել են թեժ գծեր և՛ ԱԳՆ կենտրոնական ապարատում և՛ դեսպանություններում, և բոլոր այդ թեժ գծերը շատ պատրաստակամորեն, անընդհատ աջակցել են զանգահարողներին։ Օրինակ` Երևանում՝ ԱԳՆ-ում, փետրվարի 28-ից սկսած առաջին 10 օրն օրական մինչև 100 զանգ ենք ստացել, հետո արդեն այս թիվը նվազել է, դարձել է օրական 30-40, իսկ, երբ արդեն փոխհատուցումների մասին հայտարարվեց, այդ հայտարարությանը հաջորդող զանգերը հիմնականում փոխհատուցումների ստացման կարգին էին վերաբերում, որը կրկին շատ հասկանալի է: Եվ առաջ անցնելով՝ ասեմ՝ կարգը դեռևս մշակման փուլում է, հարցը քննարկվում է Կառավարությունում, ԱԳՆ-ի կողմից ներկայացվել է աջակցության առաջարկը, կա ըմբռնում, և հիմա մեխանիզմի հստակեցման աշխատանքներ են տարվում, և ժամկետայնության հարց այստեղ չկա, այդ փոխհատուցման կարգը կորոշվի և կտրամադրվի քաղաքացիներին։

Դեսպանություններում նույնպես  հարյուրավոր զանգեր և հարցադրումներ են ստացվել։ Ես տեղյակ եմ, որ և՛ դեսպանության աշխատակիցները, և՛ դեսպաններն անձամբ այս քաղաքացիների հետ ակտիվ կապի մեջ են եղել անկախ ժամից, իրավիճակից, օրվանից, առանձին դեպքերում մեր դեսպանները, օրինակ՝ Կատարում մեր դեսպանը նաև դեսպանությունում է քննարկումների հրավիրել այդտեղ գտնվող մեր քաղաքացիներին։ Սա ևս շատ գնահատելի է։

Ընդհանուր առմամբ, մեր տվյալներով` դեսպանությունների հետ կապ են հաստատել 1080 քաղաքացիներ։ Իհարկե, այս կապը նվազագույնն է, որը որ մենք արել ենք, և կապից բխող այլ գործողություններ։ Ի վերջո, վերջնական նպատակը նրանց տեղափոխության հարցում օգնությունն էր թռիչքների ճանապարհով, և դեսպանությունները ջանքեր են գործադրել թռիչքների թույլտվության ստացման ուղղությամբ՝ Լիբանանից, Օմանից, նաև Հնդկաստանից:

Առանձին դեպքերում այդ թռիչքները հնարավոր չեն եղել, օրինակ՝ Քուվեյթից, Կատարից, Արաբական Միացյալ Էմիրություններից օրեր կային, որ թռիչքներ տեղի չեն ունեցել, հետո արդեն վերականգնվեցին։ Ըստ այդմ, այսպիսի երկրներից մենք օգնել ենք քաղաքացիներին ցամաքային ճանապարհով տեղափոխվել այնտեղ, որտեղից հնարավոր է արդեն թռիչք իրականացնել։ Օրինակ՝ Արաբական Միացյալ Էմիրություններից ավտոբուսներով ուղևորափոխադրումներ ենք կազմակերպել, ընդ որում՝ ոչ միայն կազմակերպել ենք, մենք դա նաև անվճար ենք արել, այսինքն` մեր ծախսերով հոգացել ենք այդ տեղափոխությունը, քաղաքացիներին հասցրել ենք մինչև ավտոբուս, սահմանահատման պրոցեսում դիվանագետները և դեսպաններն անձամբ օգնել են, սահմանի մյուս կողմում դիմավորում և ուղեկցում մինչև օդանավակայան, մինչև թռիչք։

Քուվեյթի, Իրաքի, Կատարի դեպքում սահմանները պատկերացնելիս, ակնհայտ է, որ միանգամից Օման հնարավոր չէր հասնել և եղել է տեղափոխություն Սաուդյան Արաբիա, այստեղ էլ իր առանձնահատկությունը և սպեցիֆիկան կար. վիզաների ստացման հարցում բավականին գործ են արել մեր դեսպանները և դիվանագետները, այնուհետև նաև բուն ուղեկցումը։ Առանձին դեպքերում այդ տեղափոխությունը կրկին անվճար է եղել, իսկ Սաուդյան Արաբիայից արդեն այդ նշածս երկրներում գտնվող քաղաքացիների մի մասը Ռիադից են թռիչքով վերադարձել, մի մասը` այլ օդանավակայաններից, մի մասն էլ նորից անցել է Օման և Օմանից է հետագայում վերադարձել։

Մի քանի թիվ ուզում եմ հնչեցնել: Էմիրություններից` Աբու Դաբիում մեր դեսպանության և Դուբայում գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվել է 5 անվճար տեղափոխում Օման՝ 5 անվճար ավտոբուս, նկատի ունեմ՝ անվճար քաղաքացիների համար: Այդ տեղափոխումից մարտի 4-ից 10-ն օգտվել է 253 քաղաքացի: Մասկատ-Երևան չվերթով մարտի 2-ից 12-ը Հայաստանի Հանրապետություն է վերադարձել 550 քաղաքացի: Դուբայ-Երևան չվերթով՝ 3-ից 16-ը, երբ արդեն առանձին չվերթներ եղել են՝ շուրջ 1030 քաղաքացի:

Իհարկե, պետք է նկատել, որ մեր օգնությունը չի սահմանափակվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներով։ Օրինակ` նույն այս՝ Մասկատ-Երևան չվերթներով, բացի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից տեղափոխվել են, այսինքն` հնարավորությունից օգտվել են նաև այլ երկրների քաղաքացիներ` Ռուսաստանի Դաշնություն, Իրան, Ֆրանսիա, Սլովակիա, Կուբա, Հնդկաստան և շատ տարբեր երկրներ։

Առանձին դեպքերում մենք նաև, երբ որ եղել են քաղաքացիների կողմից, օրինակ, առողջական խնդիրներ և շտապ տեղափոխության անհրաժեշտություն է եղել, մենք տեղափոխությունն ամբողջական անվճար ենք իրականացրել: Նկատի ունեմ, նաև այդ օդանավի տոմսերն ենք ինքներս ձեռք բերել՝ որևէ հապաղում թույլ չտալու, որ քաղաքացիներին այդ առողջական հարցերը լուծեն: Առանձին դեպքերում գիտենք, որ չվերթներ ու ավիաընկերություններ կան, որոնք չեղարկման կամ հետաձգման պատճառով իրանց վրա են վերցրել քաղաքացիների կեցության ծախսերը, բայց հարակից խնդիրներ են առաջանում, որոնց հարցում ավիաընկերությունները վստահ չեմ, թե պարտավորություններ ունեն։ Օրինակ, առողջական խնդիրների կամ դեղորայքի դեպքում մեր դեսպանություններում հոգացել են դեղորայքի տրամադրումն այդ քաղաքացիներին: Էլ չեմ ասում, որ թռիչքների վերաբերյալ խորհրդատվությունը, օրինակ` Արևելքի երկրները նշեցինք` Չինաստան, Թաիլանդ և այլն, զուտ քաղաքացին կարող է հետաքրքրվել` «իսկ ի՞նչ տարբերակով ես կարող եմ գնալ», և բնականաբար, մեր դեսպանություններն այդ խորհրդատվությունն են իրականացրել՝ նշել են կոնկրետ ուղղություններ։ Այսինքն, տեխնիկական մանրուքներ կան, որոնք կարող են առաջին հայացքից նկատելի չլինել և նույնիսկ շատ կարևորություն չունենան էլ։ Բայց օրինակ, Բանգկոկից Չինաստանով Երևան թռիչքի պարագայում, գուցե նույնիսկ համակարգը թույլ չի տալիս միանգամից այդ տոմսն ամրագրել կամ գնել, և մեր դեսպանությունն աշխատանք է տարել այն ուղղությամբ, որ տեխնիկապես քաղաքացիներին ուղղակի հեշտ լինի մի քայլով, մի եղանակով այդ հարցը լուծել:

Երկրից երկիր սպեցիֆիկաներ կան, օրինակ՝ Իրանի պարագայում, երբ կապի՝ հեռախոսային, ինտերնետային, խնդիր կար, դեսպանությունները և ԱԳՆ-ը Երևանում, փորձել են օժանդակել նաև հարազատների մասին զուտ տեղեկատվության ստացմամբ, որովհետև մտահոգություններ կային առողջական վիճակի կամ անվտանգության մասին: Վիզաների ժամկետի լրանալու պարագայում՝ աջակցություն երկարացման համար:

Իրանի դեպքում, քանի որ Հայաստանի Հանրապետության հետ սահման կա, ուզում եմ նշել, որ արտասովոր՝ նախապատերազմական իրավիճակից, սովորականից շատ տարբերվող մեծ շարժի, մեր քաղաքացիների վերադարձի կամ ելքի ու մուտքի տենդենց չի նկատվել, հետաքրքրաբար:

Իրանում, օրինակ, մեր դեսպանության հետ կապ են հաստատել, շատ զարմանալի է կարծում եմ, բայց ընդամենը Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացի և նրանց վերադարձի հարցում դեսպանությունը ցուցաբերել է անհրաժեշտ օգնությունը։

Հայաստան-Իրան սահմանն օգտագործել են նաև շատ այլ երկրների դիվանագետներ, այդ հաստատությունների աշխատակիցներ և նաև ուղղակի քաղաքացիներ։ Հետաքրքիր թիվ, ուղղակի նաև ի գիտություն՝ 52 երկրի քաղաքացիներ օգտվել են Հայաստանի Հանրապետության տարածքից, ուղղակի այդ իրավիճակից դուրս գալու համար, որը կարծում եմ շատ շոշափելի թիվ է: Կրկին, մի դեպքում վիզաներ կան՝ պահանջվում են, մի դեպքում՝ ոչ, և այդ պրոցեսը դյուրացնելու անհրաժեշտություն կա։

Շատ հետաքրքիր երևույթ քաղաքացիների շրջանում՝ այդ թվում այն երկրներում, որտեղ, օրինակ, ավիահարվածներ են հասցվում կամ ռմբակոծություններ կան: Ունենք քաղաքացիներ, ովքեր ուղղակի ցանկություն չեն հայտնում դուրս գալու, նրանց թվում են ուսանողներ, ովքեր ուզում են ուսումը շարունակել, չնայած մենք բազմաթիվ ուսանողների, հիմա կրկին հստակ կարող ենք անդրադառնալ, օգնել ենք դուրս գալ, բայց կան ուսանողներ, որոնք ուզում են մնալ շարունակել իրենց ուսումը։ Կան այդ երկրներում աշխատող ՀՀ քաղաքացիներ, ովքեր պայմանագրային պարտավորություններ ունեն և չեն ուզում առայժմ դուրս գալ։

Իհարկե, շատ մանրամասներ ես հիմա բաց թողեցի և երկիր-երկիր կքննարկենք»,- նշել է ԱԳ նախարարը։