Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալինՅունիբանկը զգուշացնում է զեղծարարության մասին
Գագիկ Ծառուկյանի այսօրվա բաց դատին ընդառաջ պաստառներ են ամրացվել (լուսանկարներ)
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարճատև այցով Հայաստան կժամանի ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին. ԲաղայիԱյսօր ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է. ԱՆ Գագիկ Ծառուկյանին ոստիկանության մեքենայով բերեցին դատարան Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»
Մամուլ

Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ....

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շատերին, այդ թվում՝ լրագրողներին հաճախ են հարցնում ՝ բա վերջն ի՞նչ է լինելու։ Հավատացեք՝ մենք չունենք այդ հարցի պատասխանը։ Կարող ենք ընդամենը վտանգների մասին խոսել, վերլուծել՝ հիմնվելով փորձագետների հետ զրույցների վրա, բայց որևէ մեկս չենք կարող ասել, թե վերջն ինչ է լինելու։ Երբ այս հարցին պատասխանել չես կարողանում, մարդիկ այս շրջանում հարցնում են՝ լավ, բա ո՞ւմ ընտրենք։ Պատասխանատվություն է ինչ-որ մեկին ասել, թե նա ում ընտրի։ Ես, օրինակ՝ ունեմ «ում չընտրել» հարցի պատասխանը։

Ուզում եմ ամեն առավոտ արթնանալ ոչ թե տագնապի զգացումով, ինչպես դա լինում է վերջին տարիներին, այլ հանգիստ մտքով ու հոգով։ Ոչ թե առաջին գործողությունս լինի ստուգել լրահոսը՝ պարզելու՝ սահմանները խաղաղ են, թե ոչ, այլ զբաղվել առօրյա գործերով։ Ուզում եմ Հայաստանում իշխանության լինի քաղաքական ուժ կամ գործիչ, որն իրական, արժանապատիվ, հողեղեն, այլ ոչ թե թղթի վրա գրված ու հեղհեղուկ խաղաղություն կբերի մեր հայրենիքին։ Չեմ ուզում, որ օրերից մի օր իմ երկրի ղեկավարը՝ իր չընտրվելու վախից, սպառնա սեփական ժողովրդին հնարավոր պատերազմով։ Հակառակը՝ կայուն հոգեվիճակով այնպիսի ղեկավար լինի, որը կհեռանա այն պահին, երբ կհասկանա՝ այլևս չի կարողանում գլուխ հանել այն շիլաշփոթից, որն, ի դեպ, ինքն է եփել։ Ուզում եմ կայուն և ամուր տնտեսություն, որ էկոնոմիկայի նախարարը հպարտությամբ խոսի ստեղծված աշխատատեղերի, ոչ թե գառնուկներ ծնած ոչխարների մասին։

Ուզում եմ իշխանություն, որը կկարողանա ամուր, առանց սեթևեթանքների հարաբերություններ ունենալ հարևանների և աշխարհի տարբեր երկրների հետ, հարաբերություններ, որոնք հիմնված կլինեն փոխադարձ հարգանքի ու շահավետ համագործակցության վրա, որտեղ գերակա կլինի իմ հայրենիքի շահը, իսկ զիջումները չեն լինի պարտադրված, վախի ազդեցության ներքո, այլ փոխադարձ պայմանավորվածությամբ՝ եթե ես զիջում եմ մի հարցում, դու էլ նույնը պետք է անես։ Իշխանություն, որն անտարբեր չի լինի հարևան երկրում բռնկված պատերազմի հանդեպ։ Իրանում պատերազմ է, իսկ մեր «ուրախ ավտոբուսը» չի դադարեցնում իր ընթացքը։ Գոնե պատերազմի առաջին օրերին մեր երկրի իշխանություններն իրենց վարքագծով պետք է ցույց տային զուտ մարդկային աջակցություն հարևան երկրին։ Չէ որ տարիներ առաջ, երբ շենքում մարդ էր մահանում, մեր ծնողները հրահանգում էին՝ հեռուստացույցի ձայնը ցածրացրեք, մի աղմկեք, ձեզ զուսպ պահեք, հարգեք ուրիշի վիշտը, որ վաղը նա էլ ձերը հարգի։ Իսկ վաղը մեր հարևան Իրանը կհարգի՞ մեր վիշտը, կաջակցի՞ մեզ։ Դժվարանում եմ ասել։
Չեմ ցանկանում, որ զոհված զինծառայողի մասին «Փաստի» պատրաստած նյութն ընթերցելուց հետո նրա մայրիկն ինձ գրի՝ կարծես գնացել եմ Արցախ, երեխուս շիրիմը տեսել։ Ներսումդ գոհունակություն ես ունենում, որ կարողացել ես մոր ապրումները փոխանցել թղթին, բայց չես ուզում, որ այլևս լինեն մայրեր ու հայրեր, որոնք հնարավորություն չեն ունենալու իրենց զավակներին այցելելու, որովհետև կա մեկը, որն ասում է՝ Արցախը Ադրբեջան է և վերջ։
Մեզ հաճախ են հարցնում՝ ինչո՞ւ եք միայն քննադատում, լավ բան չեն արե՞լ այս իշխանությունները։ Լավ բա՞ն։ Պատերազմներում անմահացած հարյուրավոր տղաներ չունեն մահվան օր։ Որպես մահվան օր են նշում վերջին հեռախոսազրույցի օրը։ Հարյուրավորները չունեն շիրիմներ, մինչ օրս համարվում են անհետ կորած, ընդ որում՝ շատերի դեպքում տարբեր պատմություններ հուշում են, որ նրանք զոհվել են։ Հարյուրավոր տղաներին մայրերը չեն կարող անգամ ծաղիկ տանել, նրանք մնացել են Արցախում։ Ամենասարսափելին՝ շատերի մայրերը տեսել են կադրերը, թե ինչպես է թշնամին իրենց որդիների գերեզմանները քանդում։ Հարյուրավոր ծնողներ ստիպված են եղել վերահուղարկավորել իրենց որդիների մասունքները, մի դեպքում՝ շփոթմունք է եղել, և նրանց այլ զինծառայողի մասունքներ են փոխանցել, մյուս դեպքում՝ ԴՆԹ հետազոտությունների արդյունքում ի հայտ են եկել արդեն հուղարկավորված տղաների մասունքներ։ Հարյուրավոր ընտանիքներ չեն կարողացել մի վերջին անգամ համբուրել իրենց որդիներին ու ամուսիններին, եղբայրներին ու հայրերին։ Կարոտ են մնացել անգամ դրան։

Մենք կարող էինք խոսել դիվանագիտության, տնտեսության, գյուղատնտեսության, կրթության և մյուս ոլորտներում այս իշխանությունների գրանցած անհաջողությունների, ձախողումների մասին։ Բայց դուք դրանց մասին առանց մեզ էլ գիտեք։ Չէ, լավ չենք ապրում վերջին տարիներին, շարունակվող գնաճը և միայն թղթի վրա առկա տնտեսական աճը՝ վկա։ Մարդիկ կորցնում են իրենց այգիները մշակելու հնարավորությունը կա՛մ վարելահողերի՝ թշնամու վերահսկողության տակ անցած լինելու, կա՛մ օր օրի թանկացող պարարտանյութերի, գյուղատնտեսական տեխնիկայի և այլնի պատճառով։ Դպրոցներ են փակվում սահմանամերձ համայնքներում։ 229 դպրոց։ Դա ուղիղ հարված է բոլոր այն՝ հիմնականում գյուղական համայնքներին, որտեղ դրանք փակվում են։ Հերթական դատարկված գյուղերն ենք ունենալու։ Մի իրականության մեջ ենք ապրում, երբ երկրի ղեկավարն ու այլ պաշտոնյաներ թիրախավորում են Եկեղեցին, ազգային արժեքները, ծաղրում են հայրենասիրությունը, փոխում են Սահմանադրությունը, ուրանում են Ցեղասպանության զոհերին։ Սա լավ ապրել չէ, սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում