Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահԹրամփը մեղադրել է Զելենսկուն պատերազմն ավարտելու ցանկություն չունենալու մեջ Խուդաթյանը ՏԿԵ ոլորտի աշխատակիցներին է հանձնել նախագահի հրամանագրերով շնորհված մեդալները Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 39 միլիոն դրամ. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել է
Բաքվում գերության մեջ հայտնված հայերը խոշտանգումների և դաժան վերաբերմունքի են արժանանում․ Աբրահամյան
Գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններինԱդրբեջանն այս տարի Հայաստան է արտահանել 23,45 միլիոն դոլարի ապրանքԱդրբեջանից եկած սպառնալիքներին հնարավոր է դիմադրել, դրանք չեզոքացնել և հաղթանակ գրանցել․ դա չեն գիտակցում Հայաստանում, այդ թվում՝ որոշ ազգային ուժեր․ ԳեղամյանԱզատազրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր. ԹադևոսյանՇուրջ 70 կգ թմրամիջnցների մաքսանենգnւթյանն օժանդակած անձինք կալանավորվել ենՓաշինյանն Անահիտ Ավանեսյանին 4 օրով գործուղում է Կորեա
Ծեծկռտուք՝ Երևանում․ «Կոբա» ռեստորանում ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության․ կա 2 վիրավոր
Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում
Մի վայրկյան պատկերացրեք, թե ընդհանրապես ի´նչ պայմաններում են ընթանում Բաքվի դատավարությունները, որոնց ընթացքում մեր հայրենակիցները կարողանում են արժանապատվորեն պաշտպանել թե´ իրենց, թե´ Հայաստանը․ Ծառուկյան
Մենք փաստացի սառը քաղաքացիական պատերազմի մեջ ենք. ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է պետական արարողակարգի ծառայության պետինՈչի´նչ և ոչ ոք չի կարող արդարացնել Արցախի հանձնումը. Մետաքսե ՀակոբյանՖրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հրաժարական է ներկայացրել. Մակրոնը չի ընդունել այնՀավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈւշագրավ էին հատկապես միանշանակ օրինակելի և հարգանքի արժանի իրանական պետական համակարգի՝ տարբեր սցենարների պարագայում գործելու մասին Արաղչիի բացահայտումները. իրանագետԱյսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտների

Եթե Հայաստանի դե-ֆակտո ղեկավարությունը ունենար ռազմավարական մտածողություն 2020 թ. պшտերազմի ժամանակ, բոլորովին այլ ելք կլիներ Արցախի ու ողջ Հայաստանի համար․ Վարուժան Գեղամյան

Հայաստանի համար ինչ իմաստ ունի հետևել Իրանում ընթացող պատերազմին, եթե դրանից հետևություններ չեն արվելու։ Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Իսկ իրանական դեպքերից խիստ օգտակար դասեր քաղել հնարավոր է, եթե իրադարձություններին հետևենք ոչ թե որպես պարզ մի լրահոսի, այլ ուշադրություն դարձնենք տեղի ունեցողի ռազմավարական ընթացքին։ Այդ տեսանկյունից այս պահին արդեն իսկ հստակ նշմարելի են առնվազն երեք եզրակացություններ, որոնք խիստ ակտուալ են մեզ համար՝ նաև հենց հիմա մեզանում ծավալվող պարտության քարոզի համատեքստում։

1-ին դաս․ Պատերազմում ոչ ամեն ինչ է որոշվում նյութական առավելությամբ։ ԱՄՆ և Իսրայելը բացահայտ կերպով ու բազմապատիկ անգամներ գերազանցում են Իրանին իրենց ռազմատեխնիկական հնարավորություններով, ինչը ապահովում է վերջիններիս մարտավարական հաջողությունները։ Սակայն մարտավարական հաջողությունները անպայմանորեն չեն ենթադրում ռազմավարական հաղթանակ։ Ամերիկա-իսրայելական ռազմական օպերացիան, որն, ամենայն հավանականությամբ, նախատեսված էր ավարտել մի քանի օրում (ռուսական СВО-ի առաջին տարբերակի նմանությամբ), տևում է ավելի քան երեք շաբաթ՝ առանց հստակ հաղթական ավարտի ռազմավարության։ Իրանական գրագետ դիմադրությունը (տե՛ս հաջորդ կետը), ինչպես նաև պատերազմի ելքին ուղղված ռազմավարական մոտեցումը թույլ են տալիս Թեհրանին կոմպենսացնել ռազմատեխնիկական անհավասարակշռությունը և, չնայած կրած բազմաթիվ կորուստներին, ոչ միայն շարունակել դիմադրությունը, այլև աստիճանաբար թելադրել իրեն պարտադրված պատերազմի նոր ընթացքը։

2-րդ դաս․ Իրանական դիմադրության հիմքում ընկած է ռազմավարական հստակ մի մոտեցում, որը էականորեն չի փոխվել՝ չնայած ռազմաքաղաքական էլիտայի վերջին շաբաթների բազմաթիվ կորուստներին։ Այդ դիմադրությունը հիմնված է, ի թիվս այլ բաների, ասիմետրիկ (ոչ համաչափ) օպերացիոն հայեցակարգի վրա, որը ենթադրում է թշնամուն հասցնել առավելագույն վնաս՝ հստակ թիրախավորմամբ և օգտագործելով ունեցած ռեսուրսները։ Դրա վառ օրինակը կարելի է տեսնել այս օրերին Հորմուզի նեղուցում։ Աշխարհի հզորագույն նավատորմը ունեցող ԱՄՆ-ին ու իր դաշնակիցներին մեծագույն ռազմավարական վնաս են հասցնում իրանական էժան անօդաչուները, արագաշարժ մոտորանավակները, ծովային ռումբերն ու կարճ հեռավորության հրթիռները, որոնք Հորմուզի նեղուցում թելադրում են խաղի նոր կանոնները։ Դա բավական է, որպեսզի համաշխարհային տնտեսությունը խաթարվի, իսկ Իրանը ստանա բանակցային հզորագույն գործիք, որը հանգեցրել է նույնիսկ հենց իրանական նավթի վրայից ԱՄՆ պատժամիջոցների մասնակի հանման։ Ոչ համաչափ հայեցակարգն ունի նաև այլ դրսևորումներ (օր.՝ հարվածել ԱՄՆ դաշնակիցներին՝ արդյունավետ կերպով մեծացնելով հակամարտության ծավալները և, այդպիսով, պատերազմը շարունակելու գինը)։ Այլ բառերով՝ Իրանը չի խաղում իրեն պարտադրված խաղը (որում կպարտվեր), այլ աստիճանաբար իր սեփական խաղն է պարտադրում ուրիշներին։ Իսկ այս նոր խաղի հիմքում ընկած է մի բացարձակ առավելություն, որը հաճախ անտեսվում է շատերի կողմից։ Անտեսվում է, բայց ոչ Իրանում, որը երրորդ դասն է։

3-րդ դաս․ Երբ 19-րդ դարի սկզբին Նապոլեոնը փորձում էր արագ կերպով գրավել Ռուսաստանը, նա հաշվի էր առել շատ բան, բացի մեկից՝ եղանակային պայմանները։ Նապոլեոնի ու այլ արևմտյան բանակների՝ ռուսական հողում պարտվելուց հետո հաճախ են ասում «Գեներալ ցրտի» (Генерал Мороз) մասին (նկատի ունենալով ռուսական աշխարհի խիստ ցրտաշունչ ձմեռն ու դրանցում կռվելու անհնարինությունը), որը որպես մի անտեսանելի ուժ օգնում էր ռուսական կողմին հաղթելու։ Եթե այս գեղարվեստական անալոգիան կիրառենք Իրանի համար, ապա կարող ենք ասել, որ Իրանն ունի իր անուսադիր գեներալը. դա «Գեներալ աշխարհագրությունն է»։ Իրանական ռազմավարությունը հիմնված է այդ պետության աշխարհագրության լիարժեք գիտակցման ու դրա խելամիտ օգտագործման վրա։ Պատկերավոր ասած Հորմուզի նեղուցը և արաբական երկրները Իրանի բակում են, ուստի դրանց վրա ճնշում կարելի է բանեցնել՝ նույնիսկ ունենալով «պարսատիկ» (ռագատկա)՝ նվազագույն գործիքներ (զենքեր) սեփական զինանոցում։ Իրանական ռազմավարության հիմքում հենց այս հաշվարկն է. եթե նույնիսկ Իրանի հեռահար բոլոր հրթիռները վերանան, միևնույն է, միշտ կարելի է գտնել մի փոքր նավակ, որը Հորմուզի նեղուցում կստեղծի համաշխարհային մակարդակի խնդիրներ՝ ստիպելով բոլորին հաշվի առնել իրանական գործոնը։ 

Վերոնշյալը մեզ համար ամեն օր գրվող «բաց դասագրքի» առաջին էջերից է։ Էլի ուսանելի բաներ կան, սակայն մինչև դրանց անցնելը մի պահ մտածե՛ք, թե ինչ կլիներ, եթե Հայաստանի դե-ֆակտո ղեկավարությունը ունենար ռազմավարական մտածողություն 2020 թ. պատերազմի ժամանակ։ Կարծում եմ, կռահում եք, որ բոլորովին այլ ելք կլիներ Արցախի ու ողջ Հայաստանի համար։ Այս դասերը կիրառելի են նաև հիմա և հաստատ ավելի լավն են, քան մեզ փայլուն թիթեղներով հրամցվող շարունակական կապիտուլիացիան»։