Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալինՅունիբանկը զգուշացնում է զեղծարարության մասին
Գագիկ Ծառուկյանի այսօրվա բաց դատին ընդառաջ պաստառներ են ամրացվել (լուսանկարներ)
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարճատև այցով Հայաստան կժամանի ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին. ԲաղայիԱյսօր ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է. ԱՆ Գագիկ Ծառուկյանին ոստիկանության մեքենայով բերեցին դատարան Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»
Մամուլ

Գեղարքունիքն իշխանական է, քանի որ էս 4-5 տարում ստեղ ոչ մի ընդդիմադիր չի եկել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

««Մեր գլխին տեղ ունես», «Ոտքդ պաքեմ», «Առանց քեզ մենք ոչ մի բան ենք»․ իրենց մարզ այցի գնացած Նիկոլ Փաշինյանին այս եւ այլ ինքնաստորացուցիչ արտահայտություններով էին դիմում Գեղարքունիքի՝ Գավառի, Մարտունու բնակիչները, ծափ էին տալիս, շողոքորթում, համբուրում ձեռքը, փաթաթվում: Նրանք մոռացել են 2023 թվականի Սոթքի, Նորաբակի կրակոցները, Սեւանի ու Արեւմտյան Ադրբեջանի վերաբերյալ Ալիեւի ռազմատենչ հայտարարությունները նրանց չեն հետաքրքրում: Գավառում մի կին նույնիսկ ողջունեց դելիմիտացիայի գործընթացը․ «Վերջապես պետական սահման ունենք, գծի, վարչապետ ջան, ոնց գծես, տենց էլ կլինի»: Ի՞նչ Արցախ, ի՞նչ Արարատ, ի՞նչ Եկեղեցի, ի՞նչ ցեղասպանության ժխտում: Անգամ սոցիալական պահանջներ քչերը դրեցին: Մի տարեց տղամարդ Գավառում միայն շշպռեց Փաշինյանին, թե 20 տարի է` իրեն չեն բուժել, դեռ առողջապահության նախարար Թորոսյանին է նամակ գրել, պատասխան չի ստացել, իսկ իր քաղցկեղը խորացել է ու վտագավոր` 4-րդ աստիճանի է հասել: Փաշինյանը դժգոհ քաղաքացիների չի սիրում եւ տարեցին արագ «գլխից ռադ արեց»` գցելով Անահիտ Ավանեսյանի վրա, ապա վերջինս չքվեց Նիկոլի կամերայի տեսադաշտից: Բայց ծերունու ձայնը մնաց կադրում։ «Եթե սենց գնաց, չես նստելու»,- Փաշինյանին զգուշացնում էր տարեց մարդը:

«Հանդիպումներից ստացած ամենացավալի տպավորությունն այն է, որ ոչ մեկին չէին բերել։ Նիկոլի հետ հանդիպողների մեծամասնությունն ինքնակամ էր եկել, ու բոլորն անձնական հարցեր էին տալիս»,- ասում է զրուցակիցս։ Ինչո՞ւ՝ հարցնում եմ նրան, որը նախկինում ընդդիմություն էր, հետո մի շրջան պետական աշխատող դարձավ, բայց չհամակերպվեց ՔՊ-ականների հետ ու ազատվեց աշխատանքից: «Գեղարքունիքում Փաշինյանը լավ ձայն ա տանելու` մի 52 տոկոս։ Պատճառը, իմ կարծիքով, ընդդիմության թերությունն է: Ընդդիմադիրներին խլացնում են տեղական մակարդակում: Այսինքն, եթե ընդդիմադիր չի գալիս, մնում է միակ հույսը իշխանությունը: Նա էլ, ի դեմս մարզպետի, ինչ-որ օգնություններ, կրած վնասի փոխհատուցումներ է տալիս: Իրենք հասկանում են, որ վաղը հայրենիք չեն ունենալու, որ սրանք հայրենիքը ծախում են, բայց երբ ասում ես մարդկանց էդքանը, հիշացնում են՝ անցյալ ընտրությանը ձայն տվեցինք, ի՞նչ եղավ: Եվ իրոք՝ էս 4-5 տարում ստեղ ոչ մի ընդդիմադիր չի եկել»,- ասում է նախկին պաշտոնյան, որի անունն իր խնդրանքով չենք հրապարակում: Նա իր համերկրացիների նիկոլապաշտության սեփական բացատրությունն ունի` հիմնական պատճառը Հ1-ն է, «Լրաբերը», ինչպես մինչ օրս վարդենիսցիներն անվանում են Հանրայինի լուրերը:

«Հ1-ն իրենց նորությունների հիմնական աղբյուրն է: Բայց պետք է հասկանալ, որ խոսքը տարեց բնակչության մասին է: Հիմա Գեղարքունիքի բնակչության մեծ մասը տեղափոխվել է, այստեղ հիմնականում տարեցներն են մնացել, գյուղերը մնացել են ծերերի վրա: Իրենց անասունը նայեցին, մտան տները, Հ1-ը միացրեցին, նստեցին: Իսկ ջահելությունը Նիկոլին չի ընդունում, բայց ջահելությունը հիմնականում գյուղերում չէ: Ամեն 10 ջահելից 1-ն է Նիկոլին ընդունում: «Լայվերում», եթե նկատում եք, հիմա միայն տարիքովներն են»:
Ոմանք հեռանում են ՔՊ-ից, ոմանք էլ, ինչպես Վարդենիս խոշորացված համայնքի քաղաքապետ Ահարոն Խաչատրյանը, մտնում են ՔՊ: Նա ՔՊ անդամ է դարձել մոտ երկու շաբաթ առաջ:

Հիշեցնենք, որ Վարդենիսում նա համայնքապետ ընտրվեց 2021 թվականի դեկտեմբերին` որպես ընդդիմադիր: «Ահարոն Խաչատրյան» դաշինքը, որը 10 ձայն էր ստացել, միավորվեց քոչարյանական «Միասնական Վարդենիս» դաշինքի հետ, եւ 1 մանդատի առավելությամբ համայնքապետ ունեցան: Ահարոն Խաչատրյանին հեշտ չէր կառավարել քաղաքը: Անգամ բանալիներն էին նրանից գողացել, ու երդմնակալությունը բակում կատարեց: Ընդդիմադիր լինելով, նա հայտարարում էր, որ պետք է լեզու գտնի իշխանության հետ` հանուն համայնքի զարգացման, ասում էր. «Ինչի՞ համար պիտի դառնամ ՔՊ-ի կամակատար։ Ես քաղաքականության մեջ ընդհանրապես չկամ»: Ու մեկ էլ հանկարծ մտավ ՔՊ: Ինչո՞ւ: Արդյո՞ք կոտրվեց այն բանից հետո, երբ քրեական գործ հարուցեցին իր դեմ: Ասում են՝ մոտ շրջապատում Ահարոն Խաչատրյանը հայտարարել է՝ 60 տարեկան մարդ եմ, գնայի նստեի՞, կա՛մ պետք է հրաժարական տայի, կա՛մ պետք է նստեի: Ուզում էինք նրան մի քանի հարց տալ, բայց Վարդենիսի համայնքապետն արդեն 2-3 ամիս է՝ չի պատասխանում լրագրողների զանգերին: Երեւի չգիտի ինչ պատասխանի, մամուլի քարտուղար էլ չունի: Նրա փոխարեն քաղաքապետի բջջայինին պատասխանում է օգնականը:

- Խնդրում եմ խոսափողը փոխանցել Ահարոն Խաչատրյանին, թե՞ նա սկզբունքորեն չի պատասխանում լրագրողներին:

- Համայնքի ղեկավարը զբաղված է, ոչ մեկից էլ կտրված չէ, ուղղակի զբաղված է, եթե ես կարող եմ պատասխանել` կպատասխանեմ:

- Ուզում էի իմանալ՝ ի՞նչ եղավ կոալիցիան: Նա քոչարյանականների հետ կոալիցիա կազմեց, դարձավ համայնքապետ, բայց հիմա ՔՊ-ական է, դա ո՞նց եղավ:

- Ես նման հարցերի իրավասու չեմ պատասխանել:

- Ինչպե՞ս եղավ, որ Գեղարքունիքում, որտեղ բախումներ, լարվածություն է եղել ադրբեջանցիների հետ, մարդիկ ոչ մի անվտանգային հարց չտվեցին Փաշինյանին, Դուք` որպես մարզի բնակիչ ու քաղաքապետի օգնական, դա ինչպե՞ս եք բացատրում:

- Ես իրավասու չեմ անվտանգային եւ քաղաքական հարցերի պատասխանելու: Ոռոգման ջուր, խմելու ջուր, ասֆալտ` եթե հարցեր կան, տվեք, խնդիր չկա:

Մեր տեղեկություններով, երեկ «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» դաշինքը լուծարելու որոշում է ընդունվել, քանի որ աբսուրդ է, որ Ահարոն Խաչատրյանը ՔՊ-ական է, բայց ընդդիմադիր կոալիցիայի անդամ:  

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում