ԱՄՆ զինված ուժերը կարող են վերսկսել հարվածները Իրանի ուղղությամբ. Դոնալդ ԹրամփԾիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnրՔիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ՝ իրեն գցեց․ Սոֆյա ՀովսեփյանՀՀ դեսպանը և Իրանի փոխնախագահը քննարկել են երկկողմ բեռնափոխադրման ներկա վիճակը, առկա խոչընդոտների կարգավորման ուղիներըՊարգևավճարներ՝ «յուրայիններին». կոռուպցիոն ռիսկեր և կամայականություն՝ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտումՊատմական հիշողությունը լռության մատնելով՝ պատասխանատվությունից չեն ազատվում․ Դավիթ Անանյան
Մենք չենք փորձելու տեղի ունեցածն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով. Հ1-ը ներողություն է խնդրում
Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է
Սա մոռացության մատնելու պարզ ակտ չէ, սա ցուցադրական արհամարհանք ու արգահատանք է Սեպտեմբեր 27-ը կարևորող հարյուր հազարավոր մարդկանց, սգավորների հանդեպ․ Վարուժան Գեղամյան
Այսօր տիրող քրեա֊քաղաքական սպառնալիքների ներքո մարդիկ վախենում են նույնիսկ ավագանու անդամ դառնալու հայտ ներկայացնել. Ասլանյան
Երևան-Մեղրի ավտոճանապարհին 30-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել թփերի մեջ․ կան վիրավnրներՄի շարք համայնքներում ՏԻՄ ընտրության օրը ՆԳՆ-ն հանցագործությունների վերաբերյալ որևէ ահազանգ չի ստացել. ՆԳՆՌուսական բանակը hրթիռակnծում է Կիևը և Խարկովը. կան մեծ թվով վիրավnրներԱյսօր Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի ՄԻՊ-ն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցը (տեսանյութ)Դավիթ Դվնեցու և սուրբ վկաներ Ղամբեոսի և Ղամբեուհու հիշատակության օրն է այսօր
Դալմա գարդեն մոլը հրդեհի պատճառով այսօր փակ է
Իրանը hարվածներ է hասցրել Իրաքում և Հորմուզի նեղուցում. վիրավnրվել են ամերիկացի զինծառայողներՈրպես գնդերեց՝ զինվորներիս հետ գնացի պատերազմ. ես կորցրեցի իմ լավագույն եղբայրներին. Տեր Մանուկ«Թատերական Լոռի» 32-րդ փառատոնի վարագույրը բացվեց (լուսանկարներ)Դուք գիտե՞ք` ով է Մխիթար ՄարտիրոսյանըՈւկրաինան անօդաչուներով հարձակվել է Ռուսաստանի ուղղությամբ. Կրասնոդարում այրվում է նավթաբազաՄի ողջ հասարակություն խոսում է ռազմաքաղաքական իշխանության՝ պատերազմի զոհերի հիշատակը մոռացության տալու մասին, իրենք դրան պատասխանում են համերգներովՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականինՍուրեն Թումանյանը վերընտրվում է Թումանյան համայնքի ղեկավարի պաշտոնում. Խուդաթյան Ինդոնեզիայում մարդատար նավ է խորտակվել. կա 66 զոհ և 69 անհետ կորածՍուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում հետևել է առավոտյան մարմնամարզությանը (տեսանյութ)Սեպտեմբերի 27-ին իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
Պատերազմի լուրը քառակի անգամ ծանր էր ինձ համար. ուշքս ու միտքս Արցախում էր. Գագիկ Ծառուկյանի գրառումը«Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը». հերոս Մխիթար Գալեյանի մոր գրառումըՀայ զինվորը չի՛ պարտվել, հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել ենՄակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստը
Հասարակություն

Ալիևի «սերբական արշավանքը». ինչի՞ մասին էր փետրվարյան հանդիպումը

«Գեղարդ» վերլուծականը հոդված է հրապարակել․

Եվրոպական միությունը (ԵՄ) 2026 թվականի հունվարի 26-ին որոշում է ընդունել մինչև 2027 թվականը ռուսական գազից լիովին հրաժարվելու մտադրության, իսկ մինչև 2026 թվականի մարտի 1-ը՝ գազամատակարարման դիվերսիֆիկացման ազգային ծրագրեր մշակելու և ռուսական գազի փոխարինման հետ կապված հնարավոր խնդիրները բացահայտելու անհրաժեշտության մասին: Միևնույն ժամանակ աճել է Թուրքիայի և եվրոպական մի շարք երկրների հետաքրքրությունը լիբիական գազի նկատմամբ: Այս համատեքստում՝ ուշագրավ է Ադրբեջանի և Սերբիայի նախագահների փետրվարյան հանդիպումը: «Համագործակցության նոր հնարավորությունների մասին» Ալիևի հայտարարությունները վկայում են Բաքվի անհանգստության և Բելգրադի միջոցով Եվրոպայի համար «հուսալի մատակարարի»՝ իր երբեմնի նշանակությունը չկորցնելու հնարամտության գործադրման մասին։

Այն պարագայում, երբ ԵՄ երկրները որոշել են բացառել ռուսական ծագմամբ գազի ներմուծումը, որպես աշխարհամասի գազի պահանջարկի բավարարման այլընտրանքային տարբերակներ սկսել են դիտարկվել ադրբեջանականը, հյուսիսաֆրիկյանը, միջինասիականը և մերձավորարևելյանը: Մինչդեռ, ըստ փորձագետների, Ադրբեջանը չի կարողանա պատշաճ կերպով կատարել իր պարտավորությունները և էականորեն ընդլայնել մատակարարվող գազի ծավալները։

2026 թվականի փետրվարի 15-ին Սերբիայի մայրաքաղաքում կայացել է Իլհամ Ալիևի և Ալեքսանդր Վուչիչի հանդիպումը։ Վերջինը, ինչպես հաստատել է Ադրբեջանի նախագահը, Սերբիա-Ադրբեջան գործընկերության խորացման հարցում առանցքային նշանակություն ունեցող գործիչ է։ Զբաղեցնելով Սերբիայի պաշտպանության նախարարի, վարչապետի, այժմ էլ նախագահի պաշտոնները՝ Վուչիչը մեծ կարևորություն է հաղորդել Բաքվի հետ ռազմավարական գործընկերության հաստատմանն ու խորացմանը՝ այն դիտարկելով որպես Սերբիայի էներգետիկ անվտանգության և տնտեսական զարգացման կարևոր աղբյուր։

Այս երկու երկրներին «միավորող» թեման, սկսած 2008 թվականից, համարվել է խախտված «տարածքային ամբողջականությունը». Սերբիայի դեպքում` Կոսովոն, Ադրբեջանի դեպքում` Արցախը: Ադրբեջանը, փաստորեն, հակադրվել է «եղբայրական» Թուրքիային և մինչ օրս չի ճանաչել Կոսովոյի անկախությունը, իսկ Սերբիան Ադրբեջանին շնորհավորել է Արցախի դեմ պատերազմում հաղթելու կապակցությամբ։

Կարելի է ասել, որ Բելգրադի ու Բաքվի «մտերմությունը» սկիզբ է առել տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության հարցերում «բախտակիցների» որոնմամբ։ Այս հողի վրա, միջազգային հարթակներում փոխադարձ աջակցության շնորհիվ, նրանց համագործակցությունը ներառել է նաև մշակութային ու հումանիտար շփումները, ապա աստիճանաբար վերաճել անվտանգային (ռազմատեխնիկական) ու տնտեսական փոխշահավետ ու ընդլայնվող համագործակցության: Արցախի նկատմամբ լիարժեք վերահսկողություն հաստատելուց հետո Ադրբեջանը Սերբիայի համար սկսել է դիտարկվել որպես օրինակելի, որը «վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը»: Փետրվարյան հանդիպման ընթացքում Վուչիչը նույնիսկ նշել է, թե «Սերբիան շատ բան ունի նրանից սովորելու»՝ Ալիևին որակելով որպես «ամենաճանաչված մարդը Եվրոպայում»:

Արտաքին ներդրումների կարիք ունեցող Սերբիային Ադրբեջանի ֆինանսական «օգնությունները» կարևոր են։ 2011 թվականին Բաքուն 2 մլն եվրո է հատկացրել Բելգրադի կենտրոնական Թաշմայդան զբոսայգու վերակառուցման համար։ Արդյունքում՝ նույն այգում վեր է խոյացել Սերբիայի «նոր հերոսի»՝ Հեյդար Ալիևի երեքմետրանոց արձանը՝ ստորադասելով սերբ հերոսների հուշարձանները։ Այն նաև կարևոր արարողակարգային վայր է դարձել պաշտոնական այցերի համար: Ադրբեջանական միջոցներով են վերակառուցվել նաև Բելգրադի մզկիթը, Նովի Պազար քաղաքի մշակութային կենտրոնը։ Նովի Սադ քաղաքում նորոգվել է եկեղեցի և տեղադրվել ադրբեջանցի կոմպոզիտոր Ուզեիր Հաջիբեկովի հուշարձանը։

2012 թվականին Ադրբեջանը 300 մլն եվրո է հատկացրել Սերբիայի զարգացմանը։ Ադրբեջանական ընկերությունների և հատկապես Ալիևների ընտանիքին պատկանող AzVirt շինարարական կազմակերպության մասնակցությամբ և Սերբիայի կառավարության համաֆինանսավորմամբ կառուցվել են ճանապարհներ, կամուրջներ, իրականացվել են հաղորդակցության և ենթակառուցվածքային ծրագրեր։ Սերբիայի ամենակարևոր ենթակառուցվածքային նախագծերից մեկը՝ մայրուղու կառուցումը, նույնպես ադրբեջանական ընկերությունն է իրականացրել։ Սերբիան նաև մեծ եկամուտներ է ստացել Ադրբեջանին ռազմական տեխնիկայի մեծածավալ վաճառքի դիմաց։

Փետրվարյան հանդիպման արդյունքները 

Ադրբեջանա-սերբական Ռազմավարական գործընկերության խորհրդի ստեղծման մասին հուշագիրը ստորագրվել է Բելգրադում՝ 2022 թվականի նոյեմբերի 23-ին։ Հենց այս խորհրդի անդրանիկ նիստին մասնակցելու նպատակով էլ Ադրբեջանի նախագահը 2026 թվականի փետրվարի 15-ին՝ Սերբիայի Պետականության օրը, մեկնել է Բելգրադ։ Սերբիայի նախագահի հետ հանդիպմանը հաջորդել են ընդլայնված կազմով բանակցությունները։ Դրանց արդյունքներով ստորագրվել են երկկողմ մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ սննդամթերքի անվտանգության ոլորտում համագործակցության, Սերբիայում գազատուրբինային էլեկտրակայանի նախագծման, կառուցման և կառավարման, լրատվամիջոցների և հաղորդակցության, մշակույթի, սպորտի և առողջապահության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրեր, ինչպես նաև՝ երկու երկրների էկոնոմիկայի նախարարությունների միջև փոխըմբռնման հուշագիր։ Քննարկումների առանցքում եղել են Էներգետիկ ենթակառուցվածքներն ու պաշտպանական համագործակցությունը, գազի հարցը։ Հիմնականում ռուսական գազ ներկրող, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմիացած և էներգետիկ համակարգում ռուսական ընկերություններին մենաշնորհային դիրքեր տրամադրած Սերբիան, ԵՄ որոշման բերումով, հարկադրված է փնտրել այլընտրանք` ի դեմս ադրբեջանականի: Դեպի ԵՄ անդամության ձգտող այս երկիրը նաև ակնկալում է ֆինանսական աջակցություն՝ երկրում էներգետիկ նոր ենթակառուցվածքների ստեղծման հարցում:

Իր հերթին Բաքուն շահագրգռված է պահպանել «Եվրոպայի էներգետիկ անվտանգության երաշխավորի» բարձրագոչ համբավը: Սակայն, հայտնի է, որ չնայած մատակարարվող գազի ծավալները որոշակի մեծացնելու որոշմանը, Ադրբեջանն առկա պաշարներով ու ենթակառուցվածքներով չի կարողանա էապես լրացնել եվրոպական պահանջարկը: Փոխարենն Ադրբեջանը սեփական միջոցներով ու պետական SOCAR ընկերության անմիջական ներգրավվածությամբ նախանշել է այլընտրանքային մի շարք ծրագրերի մասին, որոնք էլ պետք է քողարկեն գազի պակասուրդը։

Փետրվարի 15-ին՝ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո, Սերբիայի նախագահը հայտարարել է, որ Կրուշևաց քաղաքի մոտակայքում «SOCAR»-ը 500 մեգավատ դրվածքային հզորությամբ բնական գազի էլեկտրակայան (GTPP) է կառուցելու։ Նրա խոսքով՝ այն կարող է շահագործման հանձնվել մինչև 2029 թվականը։ Ալեքսանդր Վուչիչը նշել է, որ Իլհամ Ալիևն անձամբ է վերահսկելու նախագծի ընթացքը։ Ադրբեջանական կողմը հաստատել է, որ Սերբիայի ներդրումային միջավայրը գրավիչ է Ադրբեջանի համար և հայտնել է այդ երկրում մեծաքանակ ներդրում կատարելու պատրաստակամության մասին: Ալիևն ընդգծել է, որ Սերբիայում նախատեսված բնական գազի էլեկտրակայանը լինելու է Ադրբեջանի ամենամեծ ներդրումներից մեկը Եվրոպայում։

Ադրբեջանական կողմի գնահատմամբ՝ մինչև 2032 թվականն Ադրբեջանի էներգետիկ ոլորտը կստանա լրացուցիչ ութ գիգավատ հզորություն, որի մեծ մասը Սև ծովի էլեկտրահաղորդման մալուխի միջոցով կարտահանվի դեպի Արևելյան Եվրոպա։ Այս նպատակով 2030-ականների սկզբին շահագործման կհանձնվի Կասպից ծովի էլեկտրահաղորդման մալուխը։

«SOCAR»-ը կարծես ստանձնել է նաև Սերբիան տվյալների մշակման և արհեստական բանականության ոլորտում առաջատար բալկանյան երկիր դարձնելու հանձնառությունը։ Ընկերությունը մտադրվել է նույն Կրուշևացում գտնվող տվյալների կենտրոնը հզորացնել՝ դարձնելով Եվրոպայում խոշորագույնը։ Սերբիան և Ադրբեջանը նաև պայմանավորվել են 2026 թվականի մայիսից գործարկել Բաքվի և Բելգրադի միջև ուղիղ չվերթները՝ խթանելու զբոսաշրջության ոլորտը։

Փետրվարյան հանդիպման արդյունքներով Ադրբեջանի և Սերբիայի նախագահներն ակնարկել են նաև այլ ոլորտներում համագործակցության ու ծրագրերի իրականացման մտադրության մասին: Ադրբեջանական կողմը Սերբիային խոստացել է ներգրավել նաև տարածաշրջանային տնտեսական նախաձեռնություններում (TRIPP):

Այն պարագայում, երբ Բաքուն Բելգրադին դիտարկում է որպես Եվրոպայում երկարաժամկետ կարևոր գործընկեր, Բելգրադը փորձում է Բաքվի միջոցով պահպանել ու ընդլայնել իր քաղաքական կշիռը։ Կարևոր է նշել, որ Սերբիայի հարաբերությունները, Կոսովոյի խնդրով պայմանավորված, այնքան էլ դյուրին չեն, ինչը բազմիցս արտահայտվել է սերբական իշխանությունների խոսույթում Եվրոպական Միության հասցեին հնչող մեղադրանքների տեսքով:

Բաքուն, ի տարբերություն Բրյուսելի, Բելգրադին մշտապես աջակցել է տարածքային ամբողջականության հարցում: Սերբական կողմը, շնորհակալություն հայտնելով դրա համար, Ադրբեջանին, փաստորեն, իր տարածքն է տրամադրել՝ որպես հարթակ բալկանյան տարածաշրջանում ներդրումային ծրագրերով ծավալվելու։ Փոխարենը Սերբիան ակնկալում է Բաքվի օգնությամբ կյանքի կոչել իր ռազմավարական նպատակը՝ արդիականացնել ենթակառուցվածքները և դառնալ էներգետիկ հանգույց Կենտրոնական Եվրոպայի համար։

Ակնհայտորեն` Ադրբեջանը կարողացել է իր ֆինանսական և էներգետիկ պաշարների միջոցով հաստատվել Սերբիայում և «փափուկ ուժի» տարբեր դրսևորումների կիրառմամբ այդ երկրի հետ հարաբերությունները վերածել շահավետ լծակի։ Համաձայն իրեն բնորոշ վարքագծի` Բաքուն Սերբիայում նոր ներդրումների ու ենթակառուցվածքային նախաձեռնությունների կամ դրանց վերաբերյալ խոստմամբ կշարունակի «հաճոյանալ» սերբական իշխանություններին ու հանրությանը: Այդպիսով՝ Ադրբեջանը կկարողանա պահպանել իր նշանակությունը եվրոպական տարածաշրջանում և արդյունավետ ելակետային պայմաններով մրցակցել այլընտրանքային էներգակիրների հետ կապված հարցերում` դրանցից բխող ռազմաքաղաքական ակնկալիքներով: