Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալինՅունիբանկը զգուշացնում է զեղծարարության մասին
Գագիկ Ծառուկյանի այսօրվա բաց դատին ընդառաջ պաստառներ են ամրացվել (լուսանկարներ)
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարճատև այցով Հայաստան կժամանի ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին. ԲաղայիԱյսօր ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է. ԱՆ Գագիկ Ծառուկյանին ոստիկանության մեքենայով բերեցին դատարան Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»
Մամուլ

Փաշինյանի ինքնիշխանության «խորհրդանիշը» մերժում են անգամ ՔՊ-ականները. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ Ազգային ժողովի նիստը, որի ժամանակ պատգամավորներ-կառավարություն հարցուպատասխանն էր ընթանում, տեռորիստական խմբակի հավաք էր հիշեցնում։ Քանի որ ընդդիմությունը բոյկոտել էր հարցուպատասխանը, դա իշխող խմբակին եւ նրա ղեկավարին ամբողջովին սանձարձակ էր դարձրել։ Նրանք նախապես գրված հարցերով, պայմանավորված հարցուպատասխաններով, պասերով օրենսդիր մարմնի ամբիոնն օգտագործեցին՝ հերթական անգամ փորձելով շանտաժ անել սեփական ժողովրդին։ Հատկապես կրկնելով «եթե մեզ չընտրեք, պատերազմ կլինի» հիմար, մտացածին եւ ստոր թեզը։

ՔՊ-ական ուսապարկերը, իրար հերթ չտալով, պատերազմի խորհրդանիշ ազգակործան պատուհասին մղում էին, որ նա տարբեր վերսիաներով հնչեցնի նույն միտքը։ Հավանաբար, մոնիտորինգ են արել եւ համոզվել, որ այդ թեզն ազդում է ՀՀ ընտրողի գիտակցության վրա, եւ որոշել են այս հոգեբանական տեռորը շարունակել մինչեւ ընտրությունների օրը։ Նույն հարցը՝ տարբեր ձեւակերպումներով, տալիս էին, իրենց անհավասարակշիռ առաջնորդն էլ տեղ-տեղ ափերից դուրս էր գալիս, գոռգոռում, արցախցիներին կրկին փախածներ ու դավաճաններ անվանում՝ ցույց տալով, որ ինքն արդեն իսկ պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին եւ պատրաստ է ոչնչացնել բոլոր նրանց, ովքեր իրեն չեն վերարտադրի այդ պաշտոնում։

Նիկոլ Փաշինյանը կրկին պնդեց, որ ընտրություններում իր հիմնական մրցակիցները հանդես են գալիս խաղաղությունը վերաբանակցելու դիրքերից, ինչը նշանակում է բացել պատերազմի դուռը: «Այս ընտրությանը ժողովուրդը պետք է ասի՝ ղարաբաղյան շարժումը շարունակվո՞ւմ է, թե՞ չի շարունակվում»,- ինքն իր ձեւակերպումից շատ գոհ՝ նշում էր Փաշինյանը եւ ասում, որ հունիսի 7-ին հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի՝ շարունակե՞լ ղարաբաղյան շարժումը, թե՞ ոչ: «Այսօր «Քաղաքացիական պայմանագիրը» միակ քաղաքական ուժն է, որ հստակ ասում է՝ «որոշել ենք, որ ղարաբաղյան շարժումը չենք շարունակում»: Մյուս բոլոր ուժերն ասում են, որ իրենք շարունակելու են ղարաբաղյան շարժումը, եւ ժողովուրդը դա պետք է որոշի: Եթե որոշում է, որ ղարաբաղյան շարժումը շարունակվում է, դա նշանակում է պատերազմ, որովհետեւ ղարաբաղյան շարժումը պատերազմ է: Եթե որոշում է, որ խաղաղություն է, ուրեմն ղարաբաղյան շարժումը չենք շարունակում՝ շատ պարզ ընտրություն է»,- հայտնագործություն արածի նման ասում էր նա։

«Կոնկրետ՝ Քոչարյան-Կարապետյան-Ծառուկյան ուժերը. մեկն ասում է՝ վերաբանակցենք, մեկն ասում է՝ ուժով պարտադրենք։ Ընդհանուր տրամաբանությունը դա է։ Իրենք չեն համարում, որ այն խաղաղությունը, որ կա, պետք է խնամել, տեր կանգնել: Իրենք ասում են, որ այդ խաղաղությունը պետք է վերաբանակցենք, դա բացում է էսկալացիայի ճանապարհը»,- չէր հանգստանում Արցախը հանձնած «գերագույն հրամանատարը»։ Ոչ միայն ղարաբաղյան շարժումը շարունակելը, այլեւ Հայաստանի մայր օրենքի՝ Սահմանադրության նախաբանում ամրագրված Անկախության հռչակագիրը, ըստ Փաշինյանի, կոնֆլիկտ է հրահրում, քանի որ Անկախության հռչակագրում հիշատակվում է Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին: Բաքուն սա որակում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ, ուստի այն պետք է հեռացվի մայր օրենքից՝ ասում էր արցախատյացը։

Մեկ այլ ուսապարկ ՝ Ջուլիետա Ազարյանն էլ շեֆին հնարավորություն տվեց էմոցիաները պարպել եւ դասեր տալ այն քաղաքացիներին, ովքեր մերժում են քարոզարշավի ժամանակ Փաշինյանի բաժանած կրծքանշանները՝ Հայաստանի պլաստիկե քարտեզը՝ առանց Արցախի։ Փաշինյանը նախ ստեց, թե 4-5 դեպք է հիշում, երբ մարդիկ հրաժարվել են վերցնել ՀՀ դրոշով կրծքանշանը, ապա շարունակեց․ «Սա Հայաստանի ինքնիշխանության խորհրդանիշն է։ Սա ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքն է: Երբ ժխտել ենք դա, մենք անուղղակի ասել ենք, որ Հայաստանը միջազգայնորեն ճանաչված տարածք չունի»։

Սակայն հարց տվողը, որ շատ անհանգիստ էր այդ կրծքանշանի ճակատագրով, ի տարբերություն Փաշինյանի եւ մի խումբ իշխանականների, իր կրծքին չէր կրում Հայաստանի ինքնիշխանության «խորհրդանիշը», այն դեպքում, երբ, մեր տեղեկություններով, մեկ կենտրոնից հրահանգ է իջեցվել, որ բոլորն այսուհետ կրեն պլաստիկե կրծքանշանը։ Մենք ստույգ տեղեկություն ունենք, որ Փաշինյանի կերտած ինքնիշխանության կեղծ խորհրդանիշն ընդունելի չէ ՔՊ ֆրակցիայի մեծամասնության կողմից, եւ հատուկենտ ՔՊ-ականներ են այն կրում, այդ թվում ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որն Աղդամը ժամանակին համարում էր իր հայրենիքը․ հավանաբար, նրա եւ իշխանատենչ այլ ՔՊ-ականների հայրենիքը խիստ փոփոխական է ու շարժական»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում