Ադրբեջանն այս տարի Հայաստան է արտահանել 23,45 միլիոն դոլարի ապրանքԱդրբեջանից եկած սպառնալիքներին հնարավոր է դիմադրել, դրանք չեզոքացնել և հաղթանակ գրանցել․ դա չեն գիտակցում Հայաստանում, այդ թվում՝ որոշ ազգային ուժեր․ ԳեղամյանԱզատազրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր. ԹադևոսյանՇուրջ 70 կգ թմրամիջnցների մաքսանենգnւթյանն օժանդակած անձինք կալանավորվել ենՓաշինյանն Անահիտ Ավանեսյանին 4 օրով գործուղում է Կորեա
Ծեծկռտուք՝ Երևանում․ «Կոբա» ռեստորանում ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության․ կա 2 վիրավոր
Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում
Մի վայրկյան պատկերացրեք, թե ընդհանրապես ի´նչ պայմաններում են ընթանում Բաքվի դատավարությունները, որոնց ընթացքում մեր հայրենակիցները կարողանում են արժանապատվորեն պաշտպանել թե´ իրենց, թե´ Հայաստանը․ Ծառուկյան
Մենք փաստացի սառը քաղաքացիական պատերազմի մեջ ենք. ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է պետական արարողակարգի ծառայության պետինՈչի´նչ և ոչ ոք չի կարող արդարացնել Արցախի հանձնումը. Մետաքսե ՀակոբյանՖրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հրաժարական է ներկայացրել. Մակրոնը չի ընդունել այնՀավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈւշագրավ էին հատկապես միանշանակ օրինակելի և հարգանքի արժանի իրանական պետական համակարգի՝ տարբեր սցենարների պարագայում գործելու մասին Արաղչիի բացահայտումները. իրանագետԱյսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյության

ՀՅԴ թեկնածուներն ընտրվել են Լիբանանի Տնտեսական-ընկերային-կենսոլորտային խորհրդի անդամներ

ՀՅԴ թեկնածուներն ընտրվել են Լիբանանի Տնտեսական-ընկերային-կենսոլորտային խորհրդի անդամներ․

«Լիբանանի կառավարութիւնը 5 մարտ 2026-ին վարչապետարանին մէջ իր գումարած ժողովին նշանակեց Տնտեսական-ընկերային-կենսոլորտային խորհուրդի անդամները, որոնցմէ երկուքը` ՀՅԴ-ի թեկնածուներ Լուիզա Պապոյեան-Ազեզեան եւ դոկտ. Շաղիկ Գանտահարեան-Խիւտավերտեան:

Լուիզա Պապոյեան-Ազեզեան 1997-ին աւարտած է Սեն Ժոզեֆ համալսարանը` ճարտարագիտական հոգեբանութիւն-Մարդկային պաշարներու կառավարում մասնագիտութեամբ, մագիստրոսի աստիճանով: 2001-ին կը ստանայ IRCA Lead Auditor for ISO 9001 վկայականը QMI-SAI Canada Limited-էն: Ակադեմական իր փորձառութեան ծիրին մէջ, ան Սեն Ժոզեֆ եւ ԻՒԶԵՔ համալսարաններուն մէջ դասախօս է մարդկային պաշարներու եւ որակի կառավարման նիւթերով` մագիստրոսի ուսանողներուն: 2017-էն ի վեր Պալամանտ համալսարանի Քիմիական ճարտարագիտութեան բաժանմունքի խորհրդատու մարմինի անդամ է։ 2013-2017 ԼԻՊՆՈՐ-ի (Լիբանանեան չափանիշներու հիմնարկ) ISO 24000 Ընկերային կայունութեան կառավարման համակարգումի խորհրդական եղած է: Արհեստավարժ փորձառութեան ծիրին մէջ, 2004-էն սկսեալ իբրեւ որակի եւ մարդկային պաշարներու կառավարման տնօրէն կը պաշտօնավարէ: Խորհրդականի զանազան պարտականութիւններ ստանձնած է Լիբանանի, Հայաստանի, Ալճերիոյ, Քուէյթի եւ Յորդանանի այլազան հաստատութիւններու մէջ: Լիբանանի մարդկային պաշարներու ընկերակցութեան գործադիր կոմիտէի անդամ է 2012-էն սկսեալ: Եղած է ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի անդամ:

Դոկտ. Շաղիկ Գանտահարեան-Խիւտավերտեան իր դոկտորականը ստացած է Սեն Ժոզեֆ համալսարանէն՝ կրթութեան մարզին մէջ, մագիստրոսի վկայականը՝ Պէյրութի ամերիկեան համալսարանէն՝ կրթական հոգեբանութեան մարզին մէջ, իսկ պսակաւոր արուեստից վկայականը՝ Հայկազեան համալսարանէն՝ մանկավարժութեան մարզին մէջ: Ակադեմական ասպարէզի ծիրին մէջ, ան դասախօս է Հայկազեան համալսարանի մանկավարժութեան, հոգեբանութեան եւ ընկերային ծառայութեան մասնագիտութիւններու բաժանմունքներուն մէջ, ինչպէս նաեւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան դպրեվանքին եւ «Արամ Ա. Կաթողիկոս» հայագիտական կեդրոնին մէջ: Անոր մասնագիտական գործունէութիւնը կ’ընդգրկէ կրթական ոլորտին մէջ դասախօսութիւններ, վարժողական ծրագիրներ եւ խորհրդատուական աշխատանքներ, որոնց ընդմէջէն իր մասնակցութիւնը բերած է տարբեր երկիրներու մէջ կազմակերպուած ծրագիրներու, ինչպիսիք են Լիբանան, Հայաստան, Փորթուգալ, Եգիպտոս, Օման, Յորդանան, Սուրիա եւ Ֆրանսա:

Ուսուցիչներու վերապատրաստութեան աշխատանքները կ’ընդգրկեն Լիբանանի պետական եւ ոչ պետական կրթական կառոյցները: Ներդրում ունի համայնքային կեանքին մէջ, կրթական, միութենական եւ կազմակերպչական բնոյթի յանձնախումբերու եւ հանրային ելոյթներու ընդմէջէն: Անդամ է Լիբանանի հայոց թեմի Ազգային երեսփոխանական ժողովին եւ անոր դիւանին: Անդամ է Համազգայինի Մ. եւ Հ. Արսլանեան Ճեմարանի խնամակալ մարմինին: Ատենապետն է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան «Խաչեր Գալուստեան» մանկավարժական կեդրոնի խորհրդատու մարմինին: Անդամ է Լիբանանի առողջապահութեան նախարարութեան Մանուկներու քաղցկեղի ազգային յանձնաժողովին»։