Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալինՅունիբանկը զգուշացնում է զեղծարարության մասին
Գագիկ Ծառուկյանի այսօրվա բաց դատին ընդառաջ պաստառներ են ամրացվել (լուսանկարներ)
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարճատև այցով Հայաստան կժամանի ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին. ԲաղայիԱյսօր ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է. ԱՆ Գագիկ Ծառուկյանին ոստիկանության մեքենայով բերեցին դատարան Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»
Մամուլ

Կիրանցից 2 տղամարդ հողերը հանձնելու դարդից մահացել են. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

Մարտի 26-ին, կառավարության նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով Կիրանցի հայտնի պատին, հայտարարեց․ «Տավուշում պարիսպը գնացել, ճիշտ տեղում կանգնել է, մենք այդ պաշտպանական պարսպի տեղն այլեւս ճիշտ ունենք, ու մեր ներսի անվտանգային եւ իրար հետ հարաբերվելու ներքին փոքր պարիսպիկների կարիքը վերանում է»։


Իրականում, այնտեղ ոչ թե պարիսպ է, այլ՝ պատ, եւ Նիկոլ Փաշինյանը հավելեց. «Բայց ինչ հետաքրքիր բառ ասեցիք, այսքան որ գնացել, եկել եմ, կարող է ես չեմ նկատել, որ Կիրանցի այդ նոր կառուցվող տների շուրջ ինչ-որ պարիսպ չեմ հիշում, առնվազն բարձր պարիսպ»։ Երբ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ասաց՝ փողը չի հերիքել, դա առաջացրեց Փաշինյանի անզուսպ ծիծաղը. «Պարոն Խաչատրյանն ասում է՝ փողը չի հերիքում պարսպի համար, բայց դա նորմալ է, ռացիոնալ է, համենայնդեպս, եթե առաջնահերթությունը պարիսպը լիներ, առաջինը պարիսպը կսարքեին: Իմաստ չունի այնտեղ պարիսպ սարքել, որովհետեւ ճիշտ ասաց տիկին Ավանեսյանը՝ պետությունը պարիսպ դրել է արդեն»։

Կիրանցում կառուցված՝ նորահայտ սահման հռչակված պատը եւ դրա շարունակություն հանդիսացող, շերտավարագույրի նմանվող թիթեղյա ցանկապատը պարիսպ անվանելը, մեղմ ասած, մեծ սխալմունք է։ Այդ պատը ոչ միայն Կիրանցի բնակիչներին, այլեւ միջպետական ճանապարհի Կիրանց գյուղի հատվածով պատի կողքով երթեւեկողներին անվտանգության, պաշտպանվածության զգացողություն չի տալիս։

Սահմանազատման անվան տակ Կիրանցի մոտ 15 հեկտար հողերը, միջպետական ավտոճանապարհի մի հատվածը, Կիրանցի կամուրջն ապօրինաբար` միակողմանի կերպով Ադրբեջանին հանձնելով, Կիրանց գյուղի «թեւերը խուզել են»։ Այդ «սահմանազատումից» հետո Կիրանցի արտավայրերը նվազել են, ինչն էլ պատճառ դարձավ, որ Կիրանցի բնակիչները մոտ 40 տոկոսով կրճատեն իրենց խոշոր եղջերավոր անասունների քանակը:

Բացի այդ` սահմանազատումն արվել է այնպես, որ Կիրանցից տասնյակ հեկտարներով հողեր հայտնվել են ադրբեջանական դիրքերի մոտ, դրանց արանքում, այդ պատճառով դժվարամատչելի են դարձել բնակիչների կողմից մշակվելու համար։ Դա է պատճառը, որ նախկինում Կիրանցի բնակիչները 38 հեկտար աշնանացան էին անում, իսկ անցած աշնանը, երբ գործում էր աշնանացան ցորենի սուբսիդավորման պետական ծրագիրը, հազիվ 10 հեկտար աշնանացան է ցանվել։ Հանձնված տների, հողերի, այլ գույքի` ընդհանուր քանակով 58 անշարժ գույքի դիմաց գույքատերերին պետական բյուջեից դրամական փոխհատուցում է կատարվել` կառավարության գաղտնի որոշմամբ։

Հայտնի չէ, թե ինչ սկզբունքով են որոշվել սեփականության իրավունքով, կադաստրից տրված վկայականներով հողերի, գույքի համար փոխհատուցման գումարների չափերը։ Կիրանցի մի բնակիչ մեզ ասաց, որ իր հողատարածքի համար սկզբում մոտ 2 միլիոն դրամ են առաջարկել, ինքը հրաժարվել է։ Հետո Տավուշի մարզպետ, Նիկոլ Փաշինյանի դասընկեր Հայկ Ղալումյանն իրեն Տավուշի մարզպետարան է կանչել։ Վերջինս պատմեց․ «Մարզպետը կանչել ա, գին ա հարցրել, ես ասել եմ, որ վաճառքի տնամերձ հողամաս չունեմ, իսկ եթե պարտադրված պետք է ծախեմ, ապա՝ 20 միլիոն դրամ։ Մարզպետն ասել ա՝ 5 միլիոն, չեմ համաձայնել, ասել ա՝ 10, ես չեմ համաձայնել, ասել ա՝ 16, ասել եմ՝ չէ։ Մի քանի օրից կանչել ա, ասել՝ ես կապ չունեմ, վարչապետը որոշել ա՝ 10, ես էլ չեմ վերցրել։ Դիմել եմ վարչապետին, պատասխանել են, որ իրենք կապ չունեն` «ձեր մարզպետարանի իրավասության սահմաններում է տվյալ գործընթացը»»: Եվ բնակիչն այդպես էլ փոխհատուցում չի ստացել իր հողի համար։ Սկզբունքորեն փոխհատուցում ստանալուց հրաժարվել է Կիրանցի 6 բնակիչ, որոնց հարազատները զոհվել են ազատամարտում, Կիրանցի պաշտպանության ժամանակ։ Հողերի հանձնումը վատ է ազդել գյուղացիների առողջության, ինքնազգացողության վրա։ Կիրանցից 2 բնակիչ մահացել է հողերն Ադրբեջանին հանձնելու դարդից։ Նրանցից մեկը տարիներ շարունակ Կիրանցի գյուղապետարանում հաշվապահ աշխատած, այլ աշխատանքներ կատարած Գարուշ Ղազարյանն էր, որն ուղղակի տառապում էր սահմանազատման անվան տակ հողերի հանձնումից։ Նա թեեւ տարեց էր, սակայն անբուժելի հիվանդություն չուներ, հարազատների խոսքերով՝ նրա առողջությունը քայքայեց արյունով պաշտպանված հողերն Ադրբեջանին հանձնելը։

Կիրանցի մեկ այլ բնակիչ, որը տարիքով մեծ չէր, Կիրանցի կամրջի մոտ պտղատու այգի էր հիմնել, որը սահմանազատումով հանձնվել է Ադրբեջանին, ինչն էլ համագյուղացիները հետագայում նրա մահվան պատճառն են համարում։ Կիրանցի հողերի հանձնումը պառակտել է մարդկանց, թշնամություն գցել գյուղի բնակիչների միջեւ։ Կիրանցից մեզ պատմեցին, որ 2024-ին Կիրանցի հարեւան Աճարկուտ գյուղի «Սերգեւըլկուտ» տարածքում Կիրանցի բնակիչների մի քեֆի ժամանակ գյուղացիներից մեկը, որի եղբայրը զոհվել է 1990-ականներին, բաժակ բարձրացնելով՝ շատ թունդ հայհոյել է նրանց, ովքեր հերոսների արյունով հեղված Կիրանցի հողերն Ադրբեջանին հանձնելու ժամանակ գրավոր հրաժարվել են սեփականության իրավունքով իրենց պատկանող հողերից եւ դրա դիմաց դրամական փոխհատուցում ստացել։ Քեֆի սեղանի շուրջ եղել են նաեւ փոխհատուցում ստացած Կիրանցի բնակիչներ, սակայն ոչ ոք չի հակադարձել կենաց ասողին։ Բոլորը ներքուստ համաձայն են, որ անթույլատրելի բան է տեղի ունեցել։