Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալինՅունիբանկը զգուշացնում է զեղծարարության մասին
Գագիկ Ծառուկյանի այսօրվա բաց դատին ընդառաջ պաստառներ են ամրացվել (լուսանկարներ)
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարճատև այցով Հայաստան կժամանի ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին. ԲաղայիԱյսօր ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է. ԱՆ Գագիկ Ծառուկյանին ոստիկանության մեքենայով բերեցին դատարան Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»
Մամուլ

«Աննայի ձեռքը համբուրեցի, ասացի` կարո՞ղ է ամուսինդ ինձ կալանավորի»․ Լևոն Թոքմաջյան․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

Փաշինյանի նախկին կինը` «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թոփալաքյանի ուղեկցությամբ, նախօրեին հյուրընկալվել էր ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանին՝ նրա արվեստանոցում, որտեղ բնորդուհու դեր էր կատարել․ Թոքմաջյանը նրան նկարել էր։ Նշել էին, որ այցը տեղի է ունեցել վարպետի հրավերով՝ «Կրթվելը նորաձեւ է» շարժման շրջանակում: Երեկվանից համացանցը քննարկում է Հակոբյանի դիմանկարը, որը դուր չի եկել հանրությանը: Մարդիկ ծաղրում են, գրում, որ դիմանկարը ոչ մի նմանություն չունի Աննա Հակոբյանի հետ եւ այլն: «Հրապարակը» զրուցել է Լեւոն Թոքմաջյանի հետ, որը մինչ այս հայտնի էր որպես քանդակագործ, իսկ այժմ նաեւ, փաստորեն` նկարիչ: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Պարույր Սեւակի արձանը, որի հեղինակը Թոքմաջյանն է, մեծ քննադատությունների ու դժգոհությունների առիթ դարձավ, բանը հասավ նրան, որ այն հեռացվեց Զանգակատուն գյուղի դպրոցի բակից:


- Պարոն Թոքմաջյան, էլի քննադատության կիզակետում եք հայտնվել, այս անգամ` Աննա Հակոբյանի դիմանկարի համար…. բավականին գեղեցիկ նկար է, ես այն հավանել եմ, բայց հասարակությունը չի հավանել:

- Ասեմ, որ քանդակի տանջանքը շատ է, բոլորը, չգիտես խի, քանդակ են ուզում, բայց նկարն ավելի հեշտ է, մի հատ թղթի վրա նկարում` տալիս եմ:

- Ինչպե՞ս որոշեցիք նկարել Աննա Հակոբյանին: Ինչպե՞ս նա արժանացավ Ձեր բնորդուհին լինելու պատվին:

- Ես բոլորին ասում եմ` ձեռք քաշեք լուսանկարչությունից, անցեք իրականին` քանդակ կամ նկարչություն: Ես ունեմ իմ տիպաժները, իմ ձեռագիրը: Ես օգտագործում եմ տեխնիկա…. Մի խոսքով, ես Սեւակի արձանի վրա հիմա էլ ահագին աշխատել եմ, մտել եմ վզի տակով, բան…. Եթե ուզում են Սեւակին ռեալ տեսնել, 1000 դրամով նրա նկարները վաճառում են, թող գնան, առնեն: Ես նման Սեւակ չեմ ընդունում:

- Վերադառնանք Աննա Հակոբյան բնորդուհուն` ինչպե՞ս ընտրեցիք:

- Ես իրեն նախապես նկարել էի, նկարել էի նախապես տպավորությամբ, ինձ մոտ կիսատ էր Աննան, երբ նա եկավ ու նստեց իմ առաջ, նկարը լրիվ ուրիշ կերպ ստացվեց, սակայն նա շատ հավանեց, ասեց` նկարում լրիվ ես եմ:

- Մարդիկ գրում են, որ նկարը նման չէ Աննա Հակոբյանին, որ վատ եք նկարել:

- Դե հիմա տեսեք` նմանությունը նայած թե ոնց եք նայում երեւույթին, ոնց եք հիշում, ես Աննային նկարել եմ այնպես, ինչպես ես եմ տեսնում: Եթե Մոդիլիանիի նկարները նայեք, ապա դրանք, ոչ` նման չեն բնորդներին, նա պարտադիր աչքերին կապույտ տոն էր տալիս, նա այդպես էր տեսնում դիմացինին: Արվեստագետը միայն կարող է ասել՝ ով ում է նման:

- Նկարի համար տիկին Աննան վճարե՞լ է Ձեզ:

- Ոչ, ես նվեր եմ արել` նվիրատվություն:

- Եթե, օրինակ, Բելլա Քոչարյանը ցանկանա, կնկարե՞ք նրան:

- Ո՞ւմ, Քոչարյանի կնկա՞ն: Չէ, թեպետ ես եղել եմ իր մոտ, իր օգնականին էլ` Վիկային ճանաչում եմ, մի քանի կիսատ գործ արել եմ նրա հետ, բայց՝ չէ, ես պետք է իմաստ տեսնեմ իմ կատարած աշխատանքի մեջ: Ես ուզում եմ իմաստ տեսնել իմ արած գործերի մեջ: Աննան իմ թշնամին չէ, նա ուղղակի գեղեցիկ կին է, գեղեցիկ ժպիտ ունի:

- Իսկ տիկին Բելլան Ձեր թշնամի՞ն է, ինչո՞ւ չեք նկարի նրան:

- Նա չուզեց, ես նրա ճեպանկարն արել էի, ինքը չուզեց: Ես Բելլային նկարելու մեջ իմաստ չեմ տեսնում:

- Ինչպե՞ս է ստացվում, որ մի տեղ տեսնում եք իմաստ, մի ուրիշ տեղ` ոչ:

- Աննայի մեջ ծիծաղ եմ տեսնում, ուրախություն, թախիծ: Ես նրա ձեռքը համբուրեցի, ասացի` կարո՞ղ է ամուսինդ ինձ կալանավորի, այ մարդ, ասեց` չէ, ի՞նչ ես խոսում….

- Բայց նրանք ամուսնալուծվել են, էլ ի՞նչ ամուսին:

- Այ մարդ, ես ի՞նչ գիտեմ, է՜: Ասեցի` կարո՞ղ է խանդի ամուսինդ, ասաց` ոչ մի դեպքում: