ՀՀ դեսպանը և Իրանի փոխնախագահը քննարկել են երկկողմ բեռնափոխադրման ներկա վիճակը, առկա խոչընդոտների կարգավորման ուղիներըՊարգևավճարներ՝ «յուրայիններին». կոռուպցիոն ռիսկեր և կամայականություն՝ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտումՊատմական հիշողությունը լռության մատնելով՝ պատասխանատվությունից չեն ազատվում․ Դավիթ Անանյան
Մենք չենք փորձելու տեղի ունեցածն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով. Հ1-ը ներողություն է խնդրում
Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է
Սա մոռացության մատնելու պարզ ակտ չէ, սա ցուցադրական արհամարհանք ու արգահատանք է Սեպտեմբեր 27-ը կարևորող հարյուր հազարավոր մարդկանց, սգավորների հանդեպ․ Վարուժան Գեղամյան
Այսօր տիրող քրեա֊քաղաքական սպառնալիքների ներքո մարդիկ վախենում են նույնիսկ ավագանու անդամ դառնալու հայտ ներկայացնել. Ասլանյան
Երևան-Մեղրի ավտոճանապարհին 30-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել թփերի մեջ․ կան վիրավnրներՄի շարք համայնքներում ՏԻՄ ընտրության օրը ՆԳՆ-ն հանցագործությունների վերաբերյալ որևէ ահազանգ չի ստացել. ՆԳՆՌուսական բանակը hրթիռակnծում է Կիևը և Խարկովը. կան մեծ թվով վիրավnրներԱյսօր Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի ՄԻՊ-ն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցը (տեսանյութ)Դավիթ Դվնեցու և սուրբ վկաներ Ղամբեոսի և Ղամբեուհու հիշատակության օրն է այսօր
Դալմա գարդեն մոլը հրդեհի պատճառով այսօր փակ է
Իրանը hարվածներ է hասցրել Իրաքում և Հորմուզի նեղուցում. վիրավnրվել են ամերիկացի զինծառայողներՈրպես գնդերեց՝ զինվորներիս հետ գնացի պատերազմ. ես կորցրեցի իմ լավագույն եղբայրներին. Տեր Մանուկ«Թատերական Լոռի» 32-րդ փառատոնի վարագույրը բացվեց (լուսանկարներ)Դուք գիտե՞ք` ով է Մխիթար ՄարտիրոսյանըՈւկրաինան անօդաչուներով հարձակվել է Ռուսաստանի ուղղությամբ. Կրասնոդարում այրվում է նավթաբազաՄի ողջ հասարակություն խոսում է ռազմաքաղաքական իշխանության՝ պատերազմի զոհերի հիշատակը մոռացության տալու մասին, իրենք դրան պատասխանում են համերգներովՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականինՍուրեն Թումանյանը վերընտրվում է Թումանյան համայնքի ղեկավարի պաշտոնում. Խուդաթյան Ինդոնեզիայում մարդատար նավ է խորտակվել. կա 66 զոհ և 69 անհետ կորածՍուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում հետևել է առավոտյան մարմնամարզությանը (տեսանյութ)Սեպտեմբերի 27-ին իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
Պատերազմի լուրը քառակի անգամ ծանր էր ինձ համար. ուշքս ու միտքս Արցախում էր. Գագիկ Ծառուկյանի գրառումը«Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը». հերոս Մխիթար Գալեյանի մոր գրառումըՀայ զինվորը չի՛ պարտվել, հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել ենՄակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է
Հասարակություն

Արդարացված Աշխեն Ալեքսանյանի վճիռը փոփոխվել է. ինչ է կատարվել

Աշխեն Ալեքսանյանի արարքին տրված իրավական գնահատականը փոփոխվել է և կայացվել է մեղադրական վերդիկտ․ այս մասին գրում է Բարձրագույն դատական խորհրդի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Ծովինար Խաչատրյանը։
 
«Հարգելի լրատվամիջոցներ և գործընկերներ.  ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Մամուլում և սոցցանցերում տարածված տեղեկատվությունը տարածվում է հատվածաբար, ուստի տեղեկատվության ամբողջականության համար հայտնում եմ, որ Աշխեն Ալեքսանյանի արարքին տրված իրավական գնահատականը փոփոխվել է և կայացվել է մեղադրական վերդիկտ։ Հիշեցնեմ, որ նիստը դռնփակ էր և Աշխեն Ալեքսանյանը գտնվում է կալանքի տակ։

 

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, 2026 թվականի մարտի 27-ին դռնփակ դատական նիստում քննելով քրեական գործն ըստ մեղադրանքի Աշխեն Մնացականի Ալեքսանյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն), կայացրել է մեղադրական վերդիկտ, որով գտել է, որ ապացուցված է մեղադրյալ Աշխեն Ալեքսանյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) նախատեսված արարքը կատարելու մեջ:

 

ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

 

«Պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին՝ պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:
 
Այսպիսով, Դատարանը գտել է, որ մեղադրյալ Աշխեն Մնացականի Ալեքսանյանին վերագրված և Դատարանի կողմից հաստատված արարքը համապատասխանում է ոչ թե պետական դավաճանության, այլ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հանցակազմին։
 
Մեղադրական վերդիկտ կայացվելու պայմաններում մեղադրյալ Աշխեն Մնացականի Ալեքսանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը, թողնվել է անփոփոխ»: