Գիտեք` մենք գոհ ենք, դարձել ենք խաղալիք՝ ժպտա, պարի, ինչ ասի պետքա գլուխներս կախ լսեն. Փաշինյանի փողոցային քարոզարշավներն սկսել են հունից հանել ՔՊ-ականներին. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Փաշինյանի փողոցային քարոզարշավներն արդեն սկսել են հունից հանել ՔՊ-ականներին. «Գիտեք մենք գոհ ենք, դարձել ենք խաղալիք՝ ժպտա, ասա, խոսա, պարի, ինչ ասի պետքա գլուխներս կախ լսենք։
Ինքն էլ ա մեղք, էլ չգիտի ոնց պահի իշխանությունը, բայց իրա կողքն էլ չենք կարա չլինենք, որովհետև իրա գնալուց հետո մեզ հում-հում կուտի ժողովուրդը»,- մտերիմ շրջապատում այսպես են անկեղծանում ՔՊ-ական քարոզիչները։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում