Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալինՅունիբանկը զգուշացնում է զեղծարարության մասին
Գագիկ Ծառուկյանի այսօրվա բաց դատին ընդառաջ պաստառներ են ամրացվել (լուսանկարներ)
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարճատև այցով Հայաստան կժամանի ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին. ԲաղայիԱյսօր ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է. ԱՆ Գագիկ Ծառուկյանին ոստիկանության մեքենայով բերեցին դատարան Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»
Մամուլ

«Հրապարակ». Արցախցիներին ՀՀ քաղաքացիություն չտալու պատճառները

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից վերջին ամիսներին հաճախ ահազանգեր ենք ստանում՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացում իրենց համար ստեղծված խոչընդոտների, մասնավորապես բյուրոկրատական քաշքշուկի հետ կապված։ 2026 թվականի մարտի պաշտոնական տվյալներով, 22 հազար չափահաս արցախցի է ՀՀ քաղաքացիություն ստացել։ Զուգահեռ՝ հարյուր-հազարավոր դեպքերի մասին են բարձրաձայնում, որ ամիսներ առաջ դիմել են քաղաքացիություն ստանալու համար, բայց դեռ չեն ստացել, եւ սայլը տեղից չի շարժվում։ Պաշտոնական վիճակագրությամբ, այժմ ավելի քան 10 հազար դիմում ընթացքի մեջ է` անհայտ ճակատագրով: Իսկ ոչ պաշտոնական տեղեկություններով, կրկնակի-եռակի շատ են դիմողներն ու խոչընդոտների հանդիպածները։ Արցախցիների շրջանում կա համոզմունք, որ դժվար էլ մոտ ապագայում իրենց քաղաքացիություն տրամադրելու գործընթացում առաջընթաց նկատվի, քանի որ արցախցիներին ՀՀ քաղաքացիություն չտրամադրելու պատճառները մի քանիսն են։

Նախ՝ իշխանության բոլոր հարցումները ցույց են տալիս, որ իրենց պատճառով տնից-տեղից, հայրենիքից զրկված արցախցիները, հատուկենտ բացառությամբ, դեմ են իշխանական ուժին եւ ընտրություններին ընդդիմադիր ուժերին են ձայն տալու, ուստի ամեն ինչ անում են, որ քաղաքականապես ակտիվ մոտ 100 հազար արցախցի չմասնակցի ընտրություններին եւ չընտրի ընդդիմադիր ուժերին։ Ամենավերին ատյանից հրահանգ կա՝ սառեցնել քաղաքացիության տրամադրումը։ Բայց սա միայն պատճառներից մեկն է։ Մեր աղբյուրներն առավել քան վստահ են, որ իշխանությունները գործընթացը ձգձգում են նաեւ այն պատճառով, որ ֆինանսական բեռ չավելացնեն պետական բյուջեի համար։

Բանն այն է, որ եթե Արցախի բնակիչները պաշտոնապես ճանաչվեն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, կառավարությունը պարտավոր կլինի պաշտպանել նրանց իրավունքները, այդ թվում՝ սեփականության, գույքային իրավունքը, հոգալ նրանց բնակարանային խնդիրները, իսկ վերջերս ընդունված որոշմամբ` Երեւանից դուրս տուն եւ բնակարան ձեռք բերելու համար արցախցի ընտանիքների յուրաքանչյուր անդամին 3 միլիոնի փոխարեն 4 միլիոն են հատկացնում։ Հիմա իշխանությունները մանեւրի դաշտ ունեն, կարող են ասել՝ Արցախի բնակիչները քաղաքացիություն չունեին, այդ պատճառով էլ զրկված են բնակարանից ու պետբյուջեից հատկացումներից։

Հիշեցնենք, որ Արցախից բռնի տեղահանվածներն ունեն նույն կապույտ անձնագրերը, ինչ ՀՀ քաղաքացիները, մի տարբերությամբ, որ նրանց անձնագրերում 070 կոդն է նշված, եւ այս անհեթեթ ու արհեստական պատճառաբանությամբ, ՀՀ իշխանությունը որոշեց, որ նրանք ՀՀ քաղաքացիներ չեն, պետք է դիմեն քաղաքացիություն եւ նոր կոդով անձնագիր ստանալու համար, որ նաեւ կարողանան օգտվել բնակապահովման եւ այլ ծրագրերից։ Կան նաեւ տեղեկություններ, որ իշխանությունները, այդուհանդերձ, իրենց աջակից արցախցիներին քաղաքացիություն ստանալու հարցում զարտուղի ճանապարհներով ընդառաջում են` պրոիշխանական տրամադրված արցախցիներին հավաքագրում են, չկողմնորոշվածներին՝ նյութապես շահագրգռում։ Մենք ավելի վաղ գրել էինք, որ այդպիսի հրահանգ է իջել բոլոր մարզպետներին, իսկ բուն արցախցիների հետ ակտիվորեն աշխատում են Անվտանգության խորհրդի արցախցի քարտուղար Արմեն Գրիգորյանի հորեղբորորդին՝ նախկին ԱԱԾ-ական Անդրանիկ Գրիգորյանը, եւ արցախցի հասարակական գործիչ Լիանա Պետրոսյանը»: 

 Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում