Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալինՅունիբանկը զգուշացնում է զեղծարարության մասին
Գագիկ Ծառուկյանի այսօրվա բաց դատին ընդառաջ պաստառներ են ամրացվել (լուսանկարներ)
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարճատև այցով Հայաստան կժամանի ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին. ԲաղայիԱյսօր ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է. ԱՆ Գագիկ Ծառուկյանին ոստիկանության մեքենայով բերեցին դատարան Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»
Մամուլ

Դատավոր Մնացական Մարտիրոսյանի տխուր անցյալն ու դժգույն ներկան. «Հրապարակ» 

 «Հրապարակ» թերթը գրում է․

«Դատավոր Մնացական Մարտիրոսյանն ապրիլի 1-ին 2 ամսով կալանք սահմանեց Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով կիրակի օրը ձերբակալված 18-ամյա Դավիթ Մինասյանի նկատմամբ։ Ոմանք հույս էին փայփայում, որ դատավորը չի գնա այդ քայլին, որովհետեւ իրականում ո՛չ հարված է եղել, ո՛չ տուժող կա գործում, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանի մազն է ծռվել: Իսկ եթե նա վիրավորվել է իր նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքից, ապա վիրավորանքն ապաքրեականացված է` նա կարող է քաղհայց ներկայացնել դատարան: Մանավանդ՝ մեղադրանքը բացարձակապես հորինված է` եկեղեցում հնարավոր չէ քաղաքական գործունեությամբ զբաղվել, այն էլ՝ պատարագի ժամանակ, եւ «պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու» մասին չի կարող խոսք անգամ գնալ: Քրօրենսգրքի այդ հոդվածի իմաստն իրավապահները կա՛մ չեն հասկացել, կա՛մ Փաշինյանից իջեցված ուղիղ հրահանգը կատարել են առանց մտածելու: Եվ եթե մարդը նախընտրական քարոզչություն է իրականացնում ու գնում է հանրության մեջ, ապա պետք է պատրաստ լինի, որ իրեն կարող են նաեւ վիրավորել, թքել իր վրա, անգամ փորձ անել խփելու, եւ դա չի կարող նրա «օրինական ծառայողական գործունեությանը միջամտություն» դիտվել: Բայց եթե քննիչները ենթարկվում են վարչապետին հլու-հնազանդ ծառայող մարդկանց, ենթադրվում է, որ դատարանն այդպիսին չպետք է լինի, եւ Մնացական Մարտիրոսյանը պետք է մերժեր կալանավորման միջնորդությունը։ Սակայն, դատելով դատավոր Մնացի կենսագրությունից, սխալվում էին նման ենթադրություններ անողները: 

2018-ից առաջ նախկին իշխանություններին հիմնավորապես ծառայած դատավոր Մնացական Մարտիրոսյանն իշխանափոխությունից հետո էլ շարունակեց պաշտոնավարել։ Թվում էր` հենց Նիկոլ Փաշինյանը նրան պետք է հեռացնի, որովհետեւ ժամանակին իր գործն է քննել, բայց նա արագ հասկացավ, որ Մնացին պետք չէ հեռացնել, այլ պետք է «օգտագործել»: Ավելին` 2023թ․ նա նույնիսկ ստանձնեց Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի պաշտոնը։

Իսկ 2001թ. Մնացական Մարտիրոսյանը քննել է Ռոբերտ Քոչարյանի թիկնապահ Աղամալ Հարությունյանի՝ Կուկուի գործը, երբ վերջինս մեղադրվում էր Պողոս Պողոսյանին ծեծելով սպանելու մեջ: Աղամալ Հարությունյանը դատապարտվեց պայմանական ազատազրկման։ Այս քրեական գործը վերաբացվել է 2018-ից հետո՝ նոր ի հայտ եկած հանգամանքների հիման վրա։ 2006-ին Մնացական Մարտիրոսյանն է եղել Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի գործով դատավորը. ազատամարտիկները մեղադրվում էին իշխանափոխության կոչերի համար, Մարտիրոսյանը նրանց դատապարտեց ազատազրկման։

Մնացական Մարտիրոսյանը եղել է մարտի 1-ի իրադարձություններից հետո հայտնի «Յոթի գործով» դատավորը, որով մեղադրանքներ էին առաջադրվել Ալեքսանդր Արզումանյանին, Հակոբ Հակոբյանին, Գրիգոր Ոսկերչյանին, Սուրեն Սիրունյանին, Շանթ Հարությունյանին, Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին։ Տարիներ անց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բեկանեց այս գործը՝ արձանագրելով, որ խախտվել են ընդդիմադիրների հիմնարար իրավունքները: Մնացական Մարտիրոսյանն է Նիկոլ Փաշինյանին 2010 թվականին 7 տարվա ազատազրկման դատապարտել։ Այս գործով դատավճիռը եւս ՄԻԵԴ-ը տարիներ անց բեկանեց, եւ դրա հիման վրա վճռաբեկ դատարանն արդարացրեց Փաշինյանին, բայց նույնիսկ դա չստիպեց, որ Մնացին պատժեն` ՄԻԵԴ վճռի հիմքով, ինչպես արեցին Սուրեն Անտոնյանի դեպքում:

Իսկ 2018-ից հետո Մնացական Մարտիրոսյանը սկսեց հենց Նիկոլ Փաշինյանի կամքը կատարել: Նա էր քննում գեներալ Մանվել Գրիգորյանի «տուշոնկաների» գործը եւ գեներալին այնքան պահեց կալանքի տակ, որ բանը դատավճիռ արձակելուն չհասավ. Մանվել Գրիգորյանը դատաքննության փուլում մահացավ: Նոյեմբերի 5-ի գործով Ցեղակրոն կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի եւ մյուսների գործով դատավորը նույնպես եղել է Մնացական Մարտիրոսյանը։ 2022-ին նա էր քննում այն անհեթեթ մեղադրանքը, որի արդյունքում կալանավորվել էր պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը եւ հենց Մնացի ներկայությամբ էլ դատարանում մահացավ։ Նրան մեղադրում էին Շիրակի եւ Արարատի մարզերի բնակիչների հասցեին հնչեցրած ինչ-որ արտահայտությունների համար, որոնցով ազգամիջյան թշնամանք է հրահրել։ 2022-ի հուլիսի 15-ին դատարանը պետք է քններ նրա կալանքի փոփոխման հարցը, նա շուրջ երկու ամիս կալանավորված էր։ Հենց նիստի ընթացքում Արմեն Գրիգորյանն ուշագնաց եղավ, եւ տեղ հասած շտապօգնության բրիգադն արձանագրեց Գրիգորյանի մահը։

Մնացական Մարտիրոսյանը նաեւ սիրում է մարդկանց կալանավորել` նա նախաքննական մարմնի միջնորդությունները ամենից շատ բավարարած դատավորներից է: Նրա որոշմամբ կալանավորվել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը, անորակ զենքի մատակարարման գործով անցնող Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն, Աղվան Հովսեփյանը: Ի դեպ, Գագիկ Ծառուկյանին այդ գործով վերջերս դատարանն արդարացրեց»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում