Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալինՅունիբանկը զգուշացնում է զեղծարարության մասին
Գագիկ Ծառուկյանի այսօրվա բաց դատին ընդառաջ պաստառներ են ամրացվել (լուսանկարներ)
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարճատև այցով Հայաստան կժամանի ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին. ԲաղայիԱյսօր ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է. ԱՆ Գագիկ Ծառուկյանին ոստիկանության մեքենայով բերեցին դատարան Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»
Մամուլ

Դատը տևել է 13 տարի, հաղթանակի մասին զեկուցում է Աննա Վարդապետյանը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վերջերս դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակներում ներկայացված հայցերով կայացված վճիռներով, կնքված հաշտության համաձայնություններով եւ դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում, 2025 թվականին պետության (համայնքի) սեփականության իրավունքն է վերականգնվել, եւ պետության (համայնքի) փաստացի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 66 միլիարդ 934 միլիոն դրամի կադաստրային արժեքով գույք, այդ թվում՝ մանկապարտեզներ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, պուրակներ, հողատարածքներ եւ դրամական միջոցներ: Նաեւ ըստ համայնքների ներկայացրել էր այն հողամասերը, որոնց նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքը վերականգնվել է:

Որպեսզի հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը` գոնե մեկ մարզի օրինակով, գրավոր հարցում էինք ուղարկել Գավառի համայնքապետարան՝ խնդրելով ներկայացնել, թե ինչպես է ՀՀ սեփականության իրավունքը վերականգնվել Գավառ համայնքի Ծովազարդ գյուղում գտնվող 1.5 հա մակերեսով հողամասի նկատմամբ (շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 13 միլիոն 404 հազար դրամ), Գավառ համայնքում գտնվող՝ 0.2967 հա մակերեսով, 1.303 հա մակերեսով, 3.2104 հա մակերեսով, 0.8041 հա մակերեսով հողամասերի նկատմամբ (69 միլիոն 727 հազար դրամ), Գավառ համայնքի 40.6 հա մակերեսով հողամասի նկատմամբ (434 միլիոն 700 հազար դրամ) եւ 5.6 հա մակերեսով հողամասի նկատմամբ՝ 69 միլիոն 727 հազար դրամ արժողությամբ:

Հարցրել էինք, թե տվյալ հողամասերն ում են պատկանել, աճուրդո՞վ են գնվել, ինչքա՞ն գումարով, ո՞ր թվականին: Համայնքին վերադարձնելուց հետո, տվյալ հողամասը կրկին աճուրդո՞վ է վաճառվելու, թե՞ ուղղակի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել, իսկ հողամասի սեփականատերերը շարունակելու են տնօրինել հողամասերը:

Ի պատասխան, համայնքապետարանից գրել են. «Հայտնում ենք, որ Ձեր կողմից ներկայացված դիմումում նշել եք միայն հողամասերի մակերեսներ, որոնք բավարար չեն հստակ նույնականացնելու՝ որ հողամասերի մասին է պահանջվող տեղեկատվությունը: Հողամասերը նույնականացնելու համար, խնդրում եմ տրամադրել կադաստրային ծածկագիր, առկայության դեպքում` հասցեներ կամ սեփականության իրավունքի վկայականների համարներ»:
Այսինքն ստացվում է, որ Գավառի համայնքապետարանում չգիտեն, թե դատախազությունն իրականում որ հողամասերն է հետ բերել, չգիտեն` ինչի մասին է խոսքը: Մենք ինքնուրույնաբար պարզեցինք, թե ում է պատկանել Գավառ համայնքի Ծովազարդ գյուղում գտնվող՝ 1.5 հա մակերեսով հողամասը: Տեղեկացանք, որ հողամասը «Սեւան» ազգային պարկը 2009 թվականին` կառուցապատման հիմունքով, 25 տարի ժամկետով վարձակալության է տվել «Կարեն» արտադրական կոոպերատիվին` վառելիքի լիցքավորման կայանի, առեւտրի եւ հանգստի գոտի կազմակերպելու նպատակով (այդ թվում` 1,2 հա՝ հանգստի գոտու եւ 0,2 հա՝ առեւտուր կազմակերպելու համար): 3 տարի անց՝ 2012-ին, ՀՀ դատախազությունը հայց է ներկայացրել ընդդեմ «Կարեն» արտադրական կոոպերատիվի՝ գործարքը եւ դրանից ծագող իրավունքների պետական գրանցումն անվավեր ճանաչելու եւ հողամասը վերադարձնելու պահանջով: Այսինքն, դա դեռ նախկիններն են փորձել հետ բերել: 13 տարի տեւած դատավարության արդյունքում՝ 2025-ին դատարանը հայցը բավարարել է․ «Անվավեր է ճանաչել Հայաստանի Հանրապետության` ի դեմս «Սեւան ազգային պարկ» ՊՈԱ կազմակերպության տնօրեն Գագիկ Մարտիրոսյանի եւ «Կարեն» արտադրական կոոպերատիվի նախագահ Ռուբեն Ղարիբյանի միջեւ 2008 թ. դեկտեմբերի 30-ին կնքված եւ 2009 թ. մարտի 11-ին Սեւան նոտարական տարածքի նոտարի կողմից վավերացված «Պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին» թիվ 1356/05 պայմանագիրը»: Անվավեր է ճանաչել նաեւ Կադաստրի կոմիտեի գրանցումը, պարտավորեցրել է «Կարեն» արտադրական կոոպերատիվին՝ «իր ապօրինի տիրապետման տակ գտնվող… հողամասը հանձնել «Սեւան» ազգային պարկին»: Ծովազարդ գյուղում գտնվող՝ 1.5 հա մակերեսով հողամասը հետ է վերադարձվել Հայաստանի Հանրապետությանը եւ անհատույց իրավունքով տրամադրվել է «Սեւան» ազգային պարկին՝ կառավարման նպատակով: Չի բացառվում, որ առաջիկայում այս տարածքը «Սեւան» ազգային պարկը կրկին վարձակալությամբ տրամադրի մեկ այլ անձի: Ահա՝ այսպիսի «հերոսական» գործ է կատարել դատախազությունը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում