805 անձի մերժել են ՀՀ քաղաքացիություն տրամադրել5 երկրներ առաջարկել են ժամանակավորապես սահմանափակել ԵՄ նոր անդամների որոշ լիազորություններՎարչապետի աշխատակազմի համար բյուջեով ծախսերը կազմել են 22.5 մլրդ դրամ. Արայիկ Հարությունյան4 տեղամասում ձայները սխալ է մուտք արվել. Հովակիմյան (տեսանյութ)Ի՞նչ է սպասվում Հայաստանին մինչև տարեվերջ. Նաիրի ՀոխիկյանԿասեցվել է «Վալերի Ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը (լուսանկարներ)Առաջիկայում սպասվում են խուզարկություններ, ձերբակալումներ. Նահապետյան (տեսանյութ)Կոտայքում 2 անչափահաս ընկերներ ծեծել են 14-ամյա տղային, վերջինն էլ սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է նրանցից մեկին․ կա վիրավորՈրոշել ենք չհրապարակել՝ չենք հրապարակել, կորոշենք հրապարակել՝ կհրապարակենք․ Գալյան Նախկին քպական Հովիկ Աղազարյանը զբաղված է, մեղմ ասած, անպարկեշտ բամբասանքով. ՏոնոյանԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է Իրանի դեմ հարվածների ավարտի մասին Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես ստում է. Լուսինե ԹովմասյանՍյունիքում 42-ամյա տղամարդը հայտնել է, որ հարևանը մահակով ծեծի է ենթարկել իրենՀՀ-ում ընտրություններն անցել են ընդդիմության ճնշմամբ և Արևմուտքի միջամտությամբ. ԶախարովաԻրանը անպատասխան չի թողնի ԱՄՆ-ի որևէ հարձակում կամ սպառնալիք. ԱրաղչիՀՀ–ն և Ադրբեջանը դեռ չեն ավարտել Ներքին Ոսկեպար գյուղի մոտ սահմանային ցանկապատի կառուցումը (լուսանկար)
Հետաքրքիր է՝ Արցախի ադրբեջանացման, իր շեֆի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու ժամանակ Ասրյանը հուզվե՞լ է, թե՞ համարել է, որ Հայաստանն ազատվել է «թոքից». Աբրահամյան
Արժույթի միջազգային հիմնադրամը ընտրություններից հետո հաստատեց Հայաստանին 25 միլիոն դոլար վարկի տրամադրումը
Երկիրը փրկելու խոստումով պատգամավորի թեկնածու դարձած ընդդիմադիրները՝ մանդատահաչ են տալիս. մանդատով, թե առանց դրա՝ ձեր տեղը ԱԺ-ում դատարկ է մնալու
Մոսկվայի մարզի Բալաշիխա քաղաքում մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է ՌԴ Պաշտպանության նախարարության վարչության պետըՔաղաքի տարեգրությունն ու պատմական փաստերը խաղալիք չեն. ի՞նչ պատմական հիմքերով նշվել Վանաձորի հենց 200-ամյակը, ո՞վ է պատասխանատվություն կրելու՝ ապատեղեկատվության համար. հարցեր՝ Վանաձորի համայնքապետարանին«Սրտիկն» իրենց ավտոմեքենային փակցնելու համար իջևանցի տաքսիստներին օրական 5 հազարական դրամ են տվելՉե՞ք կարծում, որ ՍԴ դիմելով լեգիտիմացնում եք ընտրությունների արդյունքները. ՀՀ պահեստազորի զինծառայողների հարցը՝ ընդդիմությանըԱռանց զինվորների ձայնի Սոթքում ՔՊ-ն պարտվել է. «Հրապարակ»Հունիսի 14-ի սպասումը․ ԲՀԿ-ի ճակատագիրը անորոշ է, «Հայաստան»-ը հակված է չվերցնել մանդատները, «Ուժեղ Հայաստանը» բաժանված է. «Ժողովուրդ»Ադրբեջանում անհանգիստ են․ «Հրապարակ»Հետապնդում՝ առանց իրավական ընթացակարգի՞. դատախազության հայտարարությունը հարցեր է առաջացնում. «Ժողովուրդ»Խախտումներն այնքան շատ են եղել, որ անգամ եվրադիտորդները չեն կարողացել աչք փակել. «Հրապարակ»Ընտրակաշառքի գործով նոր փուլ․ Ավանեսյանի գործը հասել է դատարան. «Ժողովուրդ»ՔՊ-ի ներսում սկսել են պաշտոնները բաժանել. «Հրապարակ»ԻՀՊԿ-ն հայտարարեց MQ-9 Reaper-ի ոչնչացման և տարածաշրջանում ԱՄՆ բազաների վրա հարվածների մասինՄիկա Բադալյանին կալանավորելու որոշում է կայացվել42-ամյա վարորդը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավորNASA-ն հայտնել է Artemis III առաքելության անձնակազմի անուններըԱրտաշատի ՋՕԸ գործադիր տնօրեն Կարեն Բենիամինյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնիցԱրարատի մարզում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄՄենք արդեն մշակել ենք Իրանին հասցվելիք «շատ ավելի զգալի և դաժան հարվածի» ծրագիրը. ՑԱԽԱԼ-ի Գլխավոր շտաբի պետԱվտովթար՝ Լոռու մարզում․ անչափահասը տեղափոխվել է հիվանդանոցՄԱԿ-ի գրասենյակի արձագանքը՝ կալանավորված, հացադուլավոր Արտուր Օսիպյանի գործինԱնազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար աղոթք կբարձրացվիՀրազդան գետը ափերից դուրս է եկել՝ ողողելով Ծաղկաձորի մի քանի փողոցներՀորմուզի նեղուցում միջադեպը կարող է նոր լարվածություն առաջացնել․ ՈսկանյանՊուտինի ձերբակալության օրդերի նախաձեռնող Քարիմ Խանը հեռացվել է պաշտոնից2-ամյա աղջնակին «թունավորում» ախտորոշմամբ հոսպիտալացրել ենԱՄՆ-ը չի կարող անպատասխան թողնել Apache-ի խոցումը. ԹրամփԱրցախի հարցը փակված չէ և չի կարող փակված համարվել. հայտարարությունԵՏՀ-ն և Մյանման պայմանավորվել են խորացնել տնտեսական համագործակցությունըՀայաստան – Մոլդովա ընկերական հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվովԻրանը դադարեցրել է Իսրայելին հարվածել ակտիվների ապասառեցումից հետո․ KANՉենք ճանաչում ընտրությունների արդյունքները. ԱԺԲ
Մամուլ

Սա կարող է լինել Պուտին-Փաշինյան վերջին հանդիպումը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախօրեին Մոսկվայում կայացած Պուտին-Փաշինյան հանդիպման շուրջ քննարկումները չեն դադարում, փորձագետներն ու վերլուծաբանները հանդիպումը գնահատում են աննախադեպ, անգամ՝ սենսացիոն, երբ դիվանագիտական ձեւակերպումները դրվեցին մի կողմ, եւ բաց տեքստով անցան փոխադարձ մեղադրանքների ու շանտաժի լեզվին։ Եթե Վլադիմիր Պուտինը 2021 թվականի ընտրություններից հինգ պակաս Փաշինյանի հետ հանդիպմանը փորձում էր «մաքրել» վերջինին դավաճանի պիտակից՝ թերեւս հույս ունենալով, որ Փաշինյանը վերարտադրությունից հետո կանխատեսելի գործընկեր կլինի իր համար Հարավային Կովկասում, ապա նախօրեի հանդիպումից պարզ դարձավ, որ Մոսկվան այլեւ չի վստահում Փաշինյանի «արցունքներին» եւ աշխարհաքաղաքական լարախաղացությանը՝ Հյուսիսի եւ Արեւմուտքի միջեւ, ու հստակ ընտրության առաջ է դնում ՀՀ ղեկավարին։

Փաշինյան-Պուտին հանդիպման բաց հատվածի առանցքային թեմաներից մեկը ԵԱՏՄ-ին ու ԵՄ-ին էր առնչվում: Մոսկվան ավելի վաղ հայտարարել էր, որ միաժամանակ եվրոպական եւ եվրասիական ինտեգրացիոն նախագծերին մասնակցությունն անհնարին է։ Երեկ Պուտինն արդեն ուղիղ տեքստով Փաշինյանին ասաց, որ պետք է ընտրել երկուսի միջեւ, հակառակ դեպքում տնտեսական բարդություններ են մեզ սպասվում։ «Մենք տեսնում ենք, որ Հայաստանում քննարկում է գնում Եվրամիության հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ: Մենք դրան շատ հանգիստ ենք վերաբերվում: Հասկանում ենք, որ ցանկացած երկիր մաքսիմում համագործակցություն է փնտրում երրորդ երկրների հետ: Բայց դա պետք է բացահայտ լինի եւ ազնիվ՝ հենց սկզբից: Եվրամիության հետ մաքսային միության մեջ լինելն ու ԵԱՏՄ-ն իրար հետ հնարավոր չեն: Պարզապես հնարավոր չէ»,- նախօրեին ասաց ՌԴ նախագահը, ապա ակնարկեց, որ կարող են Հայաստանի համար էլ գազի գինը բարձրացնել, ինչպես Եվրոպայի համար է․ «Ինչ վերաբերում է էներգակիրների գնին, գազը Եվրոպայում կտրուկ թանկացել է՝ 600 դոլար՝ հազար խորանարդի դիմաց, իսկ Ռուսաստանը Հայաստանին 177.5 դոլարով է վաճառում: Տարբերությունը հսկայական է, էական է: Մենք այստեղ ձեզ հետ հաճախ վիճում ենք, ես գիտեմ, որ դուք պնդում եք, որ էներգակիրների գները մի փոքր այլ կերպ որոշվեն, բայց տեսեք՝ 600 դոլար ու 177.5 դոլար»։

Փաշինյանն արձագանքեց, թե ինքը գիտի, որ երկու միություններին միաժամանակ անդամակցել հնարավոր չէ. «Երբ հնարավոր չլինի, ու պետք լինի որոշում կայացնել, ես վստահ եմ, որ Հայաստանի քաղաքացիները որոշում կընդունեն»: Ինչ վերաբերում է նոր ատոմակայանի կառուցմանը, Փաշինյանն ասաց, որ սա, բացի ռուսաստանցի գործընկերներից, այլ երկրների հետ էլ են քննարկում` «փնտրում ենք Հայաստանի Հանրապետության համար ամենաշահավետ առաջարկը»։

Հաջորդ հարցը, որը հայ-ռուսական հարաբերությունների լարվածության պատճառն էր դեռ 2022-ից, ՀԱՊԿ-ն է: Պուտինն ասաց՝ տեղյակ է, որ հայկական կողմը դժգոհություններ ունի ՀԱՊԿ-ի մասով: «Բայց ես կարծում եմ՝ ակնհայտ է, որ Պրահայում 2022 թվականին, երբ Դուք ճանաչեցիք Ղարաբաղն Ադրբեջանի մաս, արդեն ներադրբեջանական դարձած այս հարցին ՀԱՊԿ-ի միջամտությունը բոլորովին ճիշտ չէր լինի»: Փաշինյանը, իր սովորության համաձայն, մեղադրեց Ռուսաստանին, թե Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ինքը ճանաչել է «այն բանից հետո, երբ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունն այդ մասին հրապարակավ խոսեց»: Այսինքն, ՀԱՊԿ-ին անդամությունը սառեցնելու համարձակություն ունի, բայց Արցախի հարցում առաջնորդվել է Պուտինի եւ Ռուսաստանի խոսքով: Բայց առավել ուշագրավը զրույցի ներքաղաքական դրվագն էր․ ՌԴ ղեկավարը կշտամբեց Փաշինյանին, թե Հայաստանում ռուսական անձնագրով անձը քաղաքականությամբ զբաղվելու փորձի համար գտնվում է անազատության մեջ։ «Դա ձեր որոշումն է, մենք չենք խառնվում: Բայց կուզեինք, որ նրանք կարողանային մասնակցել այդ ներքաղաքական աշխատանքին»,- հավելելով, որ Մոսկվան մշտապես առաջնորդվելու է հայ ժողովրդի շահերով: «Ռուսաստանում շատ հայեր են ապրում: Մենք համարում ենք ավելի քան 2 միլիոն մարդ: Եվ Հայաստանում շատ քաղաքական ուժեր կան, որ ռուսամետ են: Մենք շատ կուզեինք, որ այդ բոլոր քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները ընտրությունների ընթացքում կարողանային մասնակցել ներքաղաքական աշխատանքին»։ Փաշինյանը երեկ արդեն ծիծաղ առաջացնող պատասխան տվեց, թե Հայաստանը դեմոկրատական երկիր է, ու ակնարկեց, որ մեզանում սոցցանցերից օգտվելն ազատ է` ոչ մի սահմանափակում չկա, եւ շատերը նույնիսկ կարծում են, թե դա չափից շատ է: Մարդն արդեն գերտերության հետ է ոտք գցում եւ ակնարկում, թե` ձեր համեմատ մենք շատ դեմոկրատական ենք:

«Եվ ընդհանուր համատեքստում, անկեղծ ասած, մեզ մոտ ազատազրկման վայրերում քաղաքական գործընթացների մասնակիցներ չկան»,- մոռանալով, որ իր գրառումների արդյունքում են կալանավորել Սամվել Կարապետյանին, սրբազաններին: Նաեւ շեշտեց, որ մեր օրենսդրությամբ ՀՀ ընտրություններին կարող են մասնակցել միայն այն մարդիկ, ովքեր բացառապես հայկական անձնագիր ունեն: Իսկ ռուսական անձնագիր ունեցողները չեն կարող ո՛չ պատգամավորի, ո՛չ էլ վարչապետի թեկնածու լինել:

Քաղաքագետ Գրիգոր Բալասանյանը Պուտին-Փաշինյան հանդիպման մի շարք մեսիջներ է նշում․ «Արձանագրում առաջին. Փաշինյանին ընտրության առջեւ են կանգնեցնում՝ կա՛մ ԵԱՏՄ, կա՛մ ԵՄ, եւ այդ ընտրությունը նաեւ էներգետիկ արժեք է ունենալու իր մեջ: Երկրորդ․ արձանագրվեց, որ Հայաստանում այսօր կան մարդիկ, որ քաղաքական հայացքների համար գտնվում են բանտում, եւ ռուսական անձնագրով քաղաքացիներ կան նաեւ, ինչպես նաեւ՝ Արցախի հարցով փաստացի նշվեց, որ այն Ռուսաստանի համար շարունակում է մնալ զգայուն հարց, այսինքն՝ Արցախի հարցը փակված չէ, եւ սեփական հայրենիքում ապրելու արցախահայերի իրավունքը Ռուսաստանը շարունակում է համարել զգայուն հարց։ Ավելացնենք նաեւ ատոմակայանի հարցը, ես չեմ բացառում, որ երեկ քննարկվել է երկաթուղու կոնցեսիայի հարցը, որը Ռուսաստանի համար եւս կարմիր գիծ է»։

Նկատեցինք, որ որոշ փորձագետներ հանդիպումից տպավորություն են ստացել, որ Պուտինը երաշխավորում է, որ եթե Փաշինյանը չընտրվի, էսկալացիա եւ պատերազմ չի լինի, ինչով տեւական ժամանակ իր ժողովրդին սպառնում է Նիկոլ Փաշինյանը, նա բաց տեքստով ասաց, որ կաշխատեն ցանկացած իշխանության հետ: «Ես հասկացա մի բան, որ Ռուսաստանի նախագահը հստակ հասկացրեց, որ առանց ՌԴ իմացության եւ համաձայնության, Հարավային Կովկասում Հայաստանն ու Ադրբեջանն ինքնուրույն հարցեր չեն կարող կարգավորել եւ դրսից էլ նոր՝ արտաքին քաղաքական հովանավորների հրավիրել, որոնք այստեղ կլինեն տերուտիրական»։

Քաղաքագետի խոսքով՝ ակնհայտ է, որ Մոսկվայում այլեւս չեն հավատում այն հավաստիացումներին, որ ինչ որ արվում է Հայաստանում, Ռուսաստանի դեմ չէ, եւ այս՝ բավականին բաց ու կոշտ խոսակցությունն էլ դրա մասին է վկայում․ «Ավելին, ինձ մոտ այն տպավորությունն է, որ սա կարող է լինել Պուտին-Փաշինյան վերջին հանդիպումը, որովհետեւ ով ինչ մտածում էր մեկմեկու մասին, ասաց, մի կողմ դրեցին դիվանագիտությունը եւ առանց քաշվելու, առանց դիվանագիտական խորամանկությունների՝ ասացին»։

Նշենք նաեւ, որ Փաշինյան-Պուտին հանդիպմանը միջադեպեր եւ բողոքի ակցիաներ են ուղեկցել, մասնավորապես Մոսկվայում Հայաստանի դեսպանության շենքի առջեւ բողոքի ակցիա է ընթացել` ի պաշտպանություն Եկեղեցու: Տելեգրամյան ալիքներում տարածված կադրերում նաեւ հոգեւորականներ կան, ակցիայի մասնակիցները պահանջում էին չմիջամտել Հայ առաքելական եկեղեցու ներքին գործերին:

Փաշինյանը Ռուսաստանի հոգեւոր թեմի առաջնորդին՝ Եզրաս արքեպիսկոպոսին, հիշեցնենք, մեղադրել էր սովետական КГБ-ի գործակալ լինելու մեջ: Մի միջադեպ էլ մոսկովյան հյուրանոցի միջանցքում է տեղի ունեցել․ մի խումբ հայ կանայք Փաշինյանին դավաճան են անվանել, իսկ մի տղամարդ էլ մոտեցել, խնդրել է՝ նկարվել երեխայի հետ, իսկ հետո բացատրել, որ դա անում է այն պատճառով, որ երեխան իմանա, թե ով է Ղարաբաղը հանձնել: Եվ այս ծանր այցի սթրեսն արտահայտվեց հաջորդ օրը, երբ Փաշինյանը կառավարության նիստից հետո իր նյարդայնությունը թափեց լրագրողների գլխին` խախտելով տարրական բարեկրթության կանոնները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում