Ադրբեջանն այս տարի Հայաստան է արտահանել 23,45 միլիոն դոլարի ապրանքԱդրբեջանից եկած սպառնալիքներին հնարավոր է դիմադրել, դրանք չեզոքացնել և հաղթանակ գրանցել․ դա չեն գիտակցում Հայաստանում, այդ թվում՝ որոշ ազգային ուժեր․ ԳեղամյանԱզատազրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր. ԹադևոսյանՇուրջ 70 կգ թմրամիջnցների մաքսանենգnւթյանն օժանդակած անձինք կալանավորվել ենՓաշինյանն Անահիտ Ավանեսյանին 4 օրով գործուղում է Կորեա
Ծեծկռտուք՝ Երևանում․ «Կոբա» ռեստորանում ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության․ կա 2 վիրավոր
Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում
Մի վայրկյան պատկերացրեք, թե ընդհանրապես ի´նչ պայմաններում են ընթանում Բաքվի դատավարությունները, որոնց ընթացքում մեր հայրենակիցները կարողանում են արժանապատվորեն պաշտպանել թե´ իրենց, թե´ Հայաստանը․ Ծառուկյան
Մենք փաստացի սառը քաղաքացիական պատերազմի մեջ ենք. ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է պետական արարողակարգի ծառայության պետինՈչի´նչ և ոչ ոք չի կարող արդարացնել Արցախի հանձնումը. Մետաքսե ՀակոբյանՖրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հրաժարական է ներկայացրել. Մակրոնը չի ընդունել այնՀավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈւշագրավ էին հատկապես միանշանակ օրինակելի և հարգանքի արժանի իրանական պետական համակարգի՝ տարբեր սցենարների պարագայում գործելու մասին Արաղչիի բացահայտումները. իրանագետԱյսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյության

«Մուկը» մտել է մկան ծակն ու փորձում է պաշտպանել իր թալանը

Իր խնամու գլխին «բամփող», ժամանակին «գոտիները պինդ կապելու» հրահանգ տվող ու «ստվերի դեմ պայքարող»` ՀՀ նախկին վարչապետ ու ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը «կրավորական» դիրք է ընդունել՝ ո՛չ նախկին է, ո՛չ ներկա։ Նա իր մականունին հատուկ գործելաոճով «մկան ծակն է մտել» ու ո՛չ գվվում է, ո՛չ բվվում։ Դե երևի՝ շառից փորձանքից հեռու...

Այսօր Հովիկ Աբրահամյանի անվան հետ կապված մի քանի քրեական գործեր են քննվում։  Նրա նկատմամբ հարուցված գործերը հիմնականում վերաբերում են․

  • Ապօրինի հարստացմանը
  • Պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը
  • Անշարժ գույքի հետ կապված կասկածելի գործարքներին (օրինակ՝ պետական կամ համայնքային հողերի փոխանցում)
  • Որոշ դեպքերում նաև կաշառքի կամ ազդեցության չարաշահման կասկածներ

Այս գործերից ամենահայտնիներից մեկը կապված էր նրա կողմից ապօրինի ձեռք բերված գույքի և բիզնեսների հետ, որոնք, ըստ քննության, չեն համապատասխանել հայտարարագրված եկամուտներին։

Քննչական մարմինների վարկածով՝ Աբրահամյանը և նրա հետ կապ ունեցող անձինք ձեռք են բերել մեծածավալ գույք և բիզնեսներ, որոնք չեն համապատասխանել նրա պաշտոնական հայտարարագրված եկամուտներին։

Խոսքը վերաբերում է հողատարածքների և անշարժ գույքի ձեռքբերմանը, բիզնես ակտիվների վերահսկմանը (հաճախ միջնորդ անձանց միջոցով) և դրանց հնարավոր օրինականացման սխեմաներին, որպեսզի թաքցվի իրական ծագումը։

Այս գործն առանձնանում է, որովհետև այն վերաբերում է ոչ միայն կոնկրետ դրվագի, այլև երկար տարիների ընթացքում կուտակված կարողությանը, և նախկին բարձրաստիճան պաշտոնյայի կողմից համակարգային չարաշահումների հնարավորությանը։

Ամենաշատ քննարկված դրվագները Հովիկ Աբրահամյանի գործով կապված էին կոնկրետ հողատարածքների, առանձնատների և բիզնեսների հետ, որոնք, ըստ քննության, գույքը փաստացի պատկանել է Աբրահամյանին, բայց ձևակերպված է եղել այլ անձանց անունով՝ իրական սեփականատիրոջը թաքցնելու համար։

Քննչական մարմինների վարկածով, Աբրահամյանի  իրական ունեցվածքը շատ ավելի մեծ է եղել, քան հայտարարագրված եկամուտները թույլ կտային։

Նման կոռուպցիոն սխեմաների ժամանակ հիմնականում պաշտոնյաներն իրենց ունեցվածքը գրում են զավակների, կնոջ, հարազատների ու անգամ խնամիների վրա։ Տեղեկություններ կան, որ Հովիկ Աբրահամյանի դեպքում այդ ցուցակն ընդլայնել է իր աշխարհագրական դիրքն ու ընդգրկել նաև շարքային գյուղացիների՝ Աշոտին, Հակոբին, Կարենին, վարորդ Գրիգորին, Գագիկին, Ամբիկին, Արթուրին, Գայանեին, Սուսաննային ․․․  մի խոսքով՝ բոլոր անշառ ծանոթ ու անծանոթներին, ովքեր ակամայից շառի մեջ են ընկել՝ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ հարուցված գործերի մեջ ներքաշվելով։

Ակնհայտ է, որ եթե իսկապես այն ամեն ինչը վերագրվում է Աբրահամյանին, իսկապես նրա սեփականությունն է, ապա այդ ամենը նա կուտակել է պետության թալանի միջոցով։ Բայց դատարանում Աբրահամյանը համառորեն հերքում է, թե՝ ի՞նչ թալան, ի՞նչ բան, ես այդ ամենի հետ կապ չունեմ․

«Ես փող չեմ լվացել, պետք ա թալանած լինեմ, որ վերադարձնեմ․ չեն կարող ապացուցել»,- ասում է նա։

Այստեղ են ասել՝ բա Մոնումենտի պալատդ ու մյուս առանձնատներդ, կամ հողատարածքներդ ու ՍՊԸ-ներդ հորդ փողերո՞վ էիր գնել․․․

Ինչևէ, այսօր Աբրահամյանը զգույշ է, շատ զգույշ։ Այնքան զգույշ, որ չի միանում իր նախկին կուսակից ընկերներին ու չի պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, դավաճանի, կապիտուլյանտի ու հողատուի պիտակներ չի փորձում կպցնել նրան։ Թեև հոխորտում է, թե վախեր չունի, բայց անգամ իր ընտանիքի քավոր Սամվել Կարապետյանի թիմի կողքով չի անցնում՝ «мало ли чего?»։ Մեկ էլ տեսար՝ Փաշինյանը բռնեց-կատաղեց ու վերջանականապես ապացուցեց, որ բոլոր վերոհիշյալ անունների հետևում թաքնված է մի անուն և դա Հովիկ Աբրահամյանն է։

Ու որպեսզի Նազարը չկատաղի՝ «Մուկը» մտել է մկան ծակն ու փորձում է պաշտպանել իր թալանը։

Արմինե Մկրտումյան