Լիբանանում տեղի ունեցողը խորը մտահոգության առարկա է ԵՄ-ի համար. Ֆոն դեր ԼեյենՍտամբուլի մետրոյում գնացք է դուրս եկել ռելսերից․ ուղևորներին տարհանել են թունելով«Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն ՄելիքյանՍուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվենԿարծում եմ` շուտով կկարողանամ ողջունել Ձեզ Բրատիսլավայում փոխադարձ պաշտոնական այցի ժամանակ. Ֆիցոն շնորհավորել է ՓաշինյանինՓամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքներըՈղբերգական ավտովթարից մահացած զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը կոտրել ենԿոշտան չի կարող ներկայացնել ԵՄ երկրներն անվտանգության երաշխիքների հարցերում. ՄակրոնԴևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիրՌուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողությունԿասեմը հայտարարել է, որ «Հըզբոլլահը» հավատարիմ է մնում «դիմադրության» և բռնազվթումից հրաժարվելու կուրսիԱՄՆ-ը պատասխանատվություն է կրում բոլոր ճակատներում պատերազմի դադարեցման համար. ԱրաղչիՄիշել Մըրին այցելել է Արամ Ա կաթողիկոսին. հայ համայնքի հարցերն են քննարկվելՄեզ համար կենսական նշանակություն ունի «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը. Բագրատ ՍրբազանՎարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանությանՌուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդըՀայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվելԵրևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-նՀենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցելՓաշինյանը կարևորել է Հայաստանում կառուցվող «ԱԲ գործարանի» ռազմավարական նշանակությունըՀայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանինԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիներըԻսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջՇախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում ենԲարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ ԱնդրեասյանՓաշինյանը նոր նշանակում է արելԵրևանի քաղաքապետարանը սեփական քմահաճույքով որոշել է միակողմանի լուծել պայմանագիրը. ՏոնոյանՀունիսի 7-ի ընտրությունների արդյունքները պետք է չեղարկվեն. ՍԴ-ից պահանջում է «Հայաստան» դաշինքըԾովագյուղի նախկին ղեկավարի կողմից 6 հողամաս օտարելու հետևանքով համայնքին պատճառվել է 38 մլնի վնասԹուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում
ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան
«700 հազարով կովը պտի կակ մինիմում անգլերենով խոսա». բացահայտվել են բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը (տեսանյութ)ԴՕԿ-ը դիմել է ՍԴ. Այսուհետ խոսելու են ոչ թե քաղաքական հայտարարությունները, այլ՝ ապացույցներըՀանրային հեռուստաընկերությունը հայտարարում է մրցույթ «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համարԱմառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համարՀայ տնտեսվարողների վերակողմնորոշումն այլ շուկաներ՝ կպահանջի տարիներ և զգալի ներդրումներ. ինչ հետևանքներ կունենան ՌԴ սահմանափակումներըԶենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
Պրովոկատորնե՛ր, հանգիստ թողեք ինձ, ես ուզում եմ մանդատ վերցնել ու Նիկոլի անձնական օգտագործման գործիք դառնալ. սա է գործարար Կարապետյանի ասելիքը
Ռուսաստանը կշարունակի հարվածներ հասցնել Ուկրաինայի քաղաքներին․ ՊեսկովԽոստացած 50 միլիոն եվրոյից ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն անհետաձգելի աջակցությունՈւկրաինան շարունակում է անօդաչուներով հարվածել Մոսկվային «Եթե կա հաջողության հասնելու թեկուզ փոքր շանս, 100 տոկոսով այդ շանսը օգտագործելու ենք». «Միասնության թևերը» չի կիսում տեսակետը, թե ՍԴ դիմելը անիմաստ էրԸնդդիմությունը պահանջում է ՍԴ-ից կամ նշանակել ընտրությունների 2-րդ փուլ կամ արդյունքները անվավեր ճանաչել այս ընտրությունըՀունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլըԻրանը պատրաստ է նոր ռազմական գործողությունների. ԻՀՊԿՌուբեն Հակոբյանը կատարել է ատելnւթյուն, խտրականnւթյուն, անհանդուրժողականություն, թշնшմանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ. ՔԿ Ադրբեջանն անտունների է ուղարկել բնակվելու օկուպացված ՍտեփանակերտումԻսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին. զոհերի թիվն աճում էՔաղաքացու լռության պատճառով անգամ կատարյալ Սահմանադրությունը դառնում է դատարկ թուղթ. Իսահակ ՍրբազանԿապահովենք Կիևյան կամուրջի երկարաժամկետ շահագործման հուսալիություն. քաղաքապետարան
Հասարակություն

Հանրային հեռուստաընկերությունը մեղադրվում է իշխող կուսակցությանը ծառայելու և եկեղեցու դեմ քարոզչության մեջ. դիմում դատախազին

«Նժար» սահմանադրական շարժումն այսօր՝ ապրիլի 3-ին, հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի եւ Հանրային հեռարձակողի խորհրդի։ Ստորեւ՝ դատախազություն ներկայացված բողոքի տեքստը։

Հարգելի՛ տիկին Վարդապետյան,

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ («Առաջին ալիք», «Առաջին լրատվական ալիք», «Առաջին միջազգային ալիք», «Առաջին ալիք Ամերիկա») հեռարձակվում են մի շարք հասարակական-քաղաքական հաղորդումներ, որոնցից են՝

«Հարցազրույց Աննա Դանիելյանի հետ», հեռարձակվում է ժամը 13։20-ին։
«Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ», հեռարձակվում է ժամը 22։10-ին, երեկոյան «Լուրերի» թողարկումից հետո։
«Մեծ բանավեճ», հեռարձակվում է կիրակի երեկոյան ժամը 21։50-ին, երեկոյան «Լուրերի» թողարկումից հետո։
«Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ», հեռարձակվում է ժամը 19։40-ին։
Որպես կանոն այս հաղորդումները ունեն մեծ (հանրային) լսարան. նախ հեռարձակվում են «Առաջին ալիք»-ով, իսկ հետագայում կրկնվում են նույն ալիքով կամ «Առաջին լրատվական ալիք»-ով, «Առաջին միջազգային ալիք»-ով և «Առաջին ալիք Ամերիկա»-ով։ Այս հաղորդումների մեծ լսարան ունենալը պայմանավորված է նաև դրանց հեռարձակման ժամերով. դրանք հեռարձակվում են եթերային լավագույն ժամերին, ինչ էլ ավելի է նպաստում դրանց լայն սփռմանն ու ազդեցության մեծացմանը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հանրային հեռուստաընկերությունն ունի առավել մեծ սփռում ու մատչելիություն սպառողների համար, ինչպես նաև գործում է սպառողի վճարած հարկերի հաշվին, ապա օրենքի ուժով պետք է և պարտավոր է գործել ի շահ հանրության (բոլոր սպառողների)։

Իրականում, ինչպես ցույց են տալիս դիտարկումները, հատկապես վերոնշյալ հաղորդումները հեռարձակվում են առավելապես մեկ մարդու՝ ՀՀ վարչապետի կամ մեկ կուսակցության՝ Քաղաքացիական պայմանագրի շահերի ներկայացման նպատակով։ Ավելին՝ նշյալ հաղորդումների ժամանակ, որպես կանոն արժեզրկվում և պիտակավորվում են այլ, ոչ իշխանական շարժումներն ու գաղափարները։

Փաստացի հարկատուների հաշվին գործող Հանրային հեռուստաընկերությունը ծառայում է հարկատուների մի մասին միայն և ուղղակիորեն խմբակային շահերից ելնելով ստորադասում է հանրության մի զգալի հատվածի շահերը։

Զորօրինակ՝ 2025 թվականի ընթացքում վստահորդիս կողմից իրականացված դիտարկման արդյունքում պարզվել է, որ «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդումը հեռարձակվել է 217 անգամ, որից 136-ին մասնակցելու հրավիրվել են ՔՊ կուսակցությունից (ԱԺ խմբակցությունից) կամ կառավարման գործադիր մարմնի ներկայացուցիչներ, կարգալույծ եղած 5 նախկին հոգևորական, 0 հոգևորական Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց, 31 ընդդիմադիր գործիչ, արտախորհրդարանական ուժերի 10 ներկայացուցիչ, որոնցից՝ 2 անձ հրավիրվել են 10 անգամ (6 անգամ Արման Բաբաջանյանը և 4 անգամ Արամ Սարգսյանը (երկուսն էլ իշխանության քարոզիչներ են))։

Նույն պատկերն է նաև մյուս հաղորդումների դեպքում։

Ներկայացվածը վկայումն է այն փաստի, որ Հանրային հեռուստաընկերությունը չի ծառայում հանրությանը, իսկ եթե նկատի ունենանք, որ առաջիկայում նախատեսված են խորհրդարանական ընտրություններ, ապա հասկանալի է դառնում թե՝ ինչ բնույթի ու ծավալի իշխանահաճո քարոզչություն ու ոչ իշխանական ուժերի կամ շարժումների վարկաբեկում է սպասվում։

Այս պնդումը հաստատվում է նրանով, որ շուրջ 3 շաբաթ է ՀՀ վարչապետն ու նրա կուսակիցները, պատգամավորները, նախարարներն ու մարզպետները շրջագայում են ՀՀ մարզերով, համայնքներով, ըստ էության սկսել են քարոզարշավը, որը լուսաբանում է Հանրային հեռուստաընկերությունը, և միևնույն ժամանակ չի լուսաբանում ընդդիմադիր որևէ կուսակցության կամ շարժման նշանակալի միջոցառումները (համագումարներ, ժողովներ, այլ)։

Եթե վերոգրյալին հավելենք նաև այն հանգամանքը, որ Հանրային հեռուստաընկերությունը հատկապես վերջին ամիսների ընթացքում բացահայտ կամայական է լուսաբանել նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն վերաբերող լուրերն ու իրադարձությունները, ապա կարող ենք նկատել, որ Հանրային հեռուստաընկերությունը իրեն թույլ է տալիս նաև վարել հանցավոր՝ հակահոգևոր և հակակրոնական քաղաքականություն, որն օգտագործում է վարչապետի անձի շահերի սպասարկման նպատակով։ Գործը հասել է նրան, որ «Առաջին ալիք»-ը ապահովում է վարչապետի մասնակցությամբ մատուցվող պատարագը այն դեպքում, երբ նույն պահին Մայր Աթոռում մատուցվող Ճրագալույցի Սուրբ Պատարագը չի հեռարձակվում։ Ի վերջո պատարագի շահառուն հարկատու հավատացյալն է, ով պետք է հոգևոր սնունդ ստանա, ինչը վարչապետին ցուցադրելով/դիտելով հնարավոր չէ ապահովել։

Հատկանշականն այն է, որ Հանրային-ը այս վարքագծով ուղղակիորեն նսեմացնում է հավատացյալների արժանապատվությունն ու զգացմունքները, խտրական գործունեությամբ ստորդասում է Առաքելական եկեղեցու բազմահազար հավատավորների հոգևոր զգացմունքները։ Այս ամենը բացահայտ հակասահմանադրական և հանցավոր գործունեություն է, որին առ այսօր իրավապահները զարմանալիորեն քրեաիրավական գնահատական չեն տվել։

Համաձայն «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի

1-ին հոդվածի՝

«1. Սույն օրենքի նպատակն է՝

1) ապահովել հավաստի տեղեկատվություն ստանալու յուրաքանչյուրի իրավունքը.

2) երաշխավորել կարծիքների արտահայտման իրավունքը.

3) երաշխավորել տեսալսողական մեդիածառայություններ մատուցողների խմբագրական անկախությունը.

4) երաշխավորել կարգավորող պետական մարմնի անկախությունը.

(…)։

Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում՝
1) տեսալսողական մեդիածառայություն մատուցողների վրա.

2) օպերատորների վրա.

3) տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների վրա.

4) կարգավորող պետական մարմնի վրա.

5) հանրային տեսալսողական մեդիածառայություն մատուցողի գործունեության կառավարումն ապահովող և հսկողություն իրականացնող մարմնի վրա.

6) Տեսալսողական մեդիայի ինդուստրիալ կոմիտեի վրա։

(…)։»։

7-րդ հոդվածի 1-ին մասի՝

«Հեռարձակողները պետք է ապահովեն՝

1) որևէ անձի անվանական ուղղված խոսքի պատասխանի իրավունքը.

2) ներկայացված տեղեկություններում սխալների առկայության դեպքում՝ սեղմ ժամկետում միևնույն հաղորդման, իսկ հնարավորության բացակայության դեպքում՝ այլ հաղորդման ժամանակ այդ մասին իրազեկումը.

3) իրազեկումը՝ ներկայացված փաստերի անանուն կամ հավաստիությունը բավականաչափ չստուգված աղբյուրների վերաբերյալ։»։

8-րդ հոդվածի՝

«1. Յուրաքանչյուր ոք ունի Հեռարձակողների միջոցով կարևոր իրադարձությունների մասին տեղեկություն ստանալու իրավունք՝ առանց նախապես անհատական թույլտվության։

Հեռարձակողները, որոնց ծրագրերում առկա են լրատվական բնույթի տեսալսողական հաղորդումներ, պարտավոր են լուսաբանել կարևոր իրադարձությունները։
Կարևոր իրադարձությունների շրջանակը հաստատում է կարգավորող պետական մարմինը։
Եթե կարևոր իրադարձությունը տևում է մի քանի օր, ապա ստեղծվում է առնվազն մեկ տեսանյութ իրադարձության ամեն օրվա մասին։
Մեկ տեսանյութի տևողությունը չի կարող 60 վայրկյանից կարճ լինել։
(...)։»։

22-րդ հոդվածի՝

«1. Հանրային հեռարձակողները հիմնադրվում են Կառավարության կողմից փակ բաժնետիրական ընկերությունների ձևով։

(…)

Հանրային հեռարձակողները ղեկավարվում են օբյեկտիվության, ժողովրդավարության, անկողմնակալության, բազմազանության, բազմակարծության սկզբունքներով և ապահովում են կարծիքն արտահայտելու իրավունքի, խղճի, մտքի և դավանանքի, ինչպես նաև ստեղծագործական ազատությունը։
Հանրային հեռարձակողները պարտավոր են՝
1) ապահովել հեռարձակվող տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանությունը.

2) օրվա եթերաժամը հատկացնել հայերեն տեսալսողական հաղորդումներին, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի.

3) մշակել և իրականացնել ծրագրային քաղաքականություն՝

ա. հասարակական առավել հնչեղություն ունեցող տեղեկատվության հեռարձակման համար օգտագործել ամենադիտելի եթերային ժամանակը՝ ներկայացնելով խնդրի կամ հարցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը (տեղեկատվությունը), կարծիքների բազմազանությունը,

բ. սպառողներին մատուցել հաղորդումներ, որոնցում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության տարբեր տարածաշրջանների, ազգային փոքրամասնությունների, հասարակության տարբեր շերտերի ու սոցիալական խմբերի շահերը,

գ. սպառողներին մատուցել հաղորդումներ, որոնք ուղղված են ազգային, ռասայական, կրոնական, սեռային, տարիքային, հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն պարունակող կարծրատիպերի հաղթահարմանը.

դ. սպառողներին մատուցել հաղորդումներ, որոնք ուղղված են բնակչության իրավագիտակցության, սոցիալական պատասխանատվության և մեդիագրագիտության բարձրացմանը, հասարակական-քաղաքական, միջազգային իրադարձությունների մասին բնակչությանը համալիր տեղեկատվության տրամադրմանը, Հայաստանի Հանրապետությունում աղետների կառավարմանը և նվազեցմանը,

(...)։»։

23-րդ հոդվածի՝

«1. Հանրային հեռարձակողի կառավարումն ապահովող և հսկողություն իրականացնող մարմինը Խորհուրդն է։

(…)։

Խորհրդի անդամներին մրցութային կարգով նշանակում է վարչապետը՝ վեց տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող անընդմեջ երկու անգամից ավել ընդգրկվել Խորհրդի կազմում։
(…)։»։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2025 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 131-Ն «Կարևոր իրադարձությունների շրջանակը հաստատելու մասին» որոշման Հավելված N 1-ով սահմանվել է.

«1. Սույն որոշմամբ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) սահմանում է հանրության համար մեծ հետաքրքրություն ներկայացնող կարևոր իրադարձությունների շրջանակը՝ նպատակ ունենալով կանոնակարգել տեսալսողական մեդիածառայություն մատուցողների՝ այդ իրադարձություններն ամբողջությամբ կամ մասնակի, ուղիղ եթերում կամ վերահաղորդմամբ հեռարձակելու իրավունքը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։

(…)

Հանրության համար մեծ հետաքրքրություն ներկայացնող միջոցառումները, սույն որոշման նպատակներից ելնելով, պետք է համապատասխանեն հետևյալ չափորոշիչներին՝
ա) հանդիսանան այնպիսի նշանակալի միջոցառումներ, որոնք հետաքրքրություն են առաջացնում հասարակության լայն շրջանակներում, ներառյալ այն անձանց համար, որոնք սովորաբար չեն դիտում կամ չեն մասնակցում նմանատիպ միջոցառումներին.

բ) ունենան նախապես սահմանված կազմակերպման ժամկետներ և իրականացվեն միջոցառման կազմակերպողի նախաձեռնությամբ.

գ) միջոցառմանը վերաբերող տեսալսողական ծրագրերի կամ հաղորդումների գույքային իրավունքները պետք է հասանելի լինեն տեսալսողական մեդիածառայություն մատուցողներին, որոնց սփռման տարածքն է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։

«Կարևոր իրադարձություն» է համարվում պետական կամ համազգային նշանակության քաղաքական, մշակութային, կրոնական, մարզական կամ դրանց իրենց նշանակությամբ համարժեք իրադարձություն, այդ թվում՝
1) Իրադարձությունն առաջացնում է համընդհանուր հետաքրքրություն տարբեր սոցիալական խմբերի շրջաններում.

2) Իրադարձությունն ունի բարձր դիտելիություն կամ դրա նկատմամբ առկա է հանրային հասարակական հետաքրքրություն.

3) Իրադարձությունն ունի նշանակություն հասարակության արժեքներին, մշակութային ժառանգության պահպանմանը, պատմական զարգացման կամ ժողովրդավարության ամրապնդման համար.

4) Իրադարձությունն առանձնանում է հատուկ մշակութային նշանակությամբ և նպաստում է ազգային մշակութային ինքնության պահպանմանն ու ամրապնդմանը։»։

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասի՝

«1. Իրավաբանական անձը ենթակա է քրեական պատասխանատվության, եթե՝

1) հանցանքը կատարվել է իրավաբանական անձի գործունեության կամ դրա կողմից կայացվող որոշումների վրա ազդելու իրավասություն ունեցող անձի կամ այդպիսի անձի թողտվությամբ կամ դրդմամբ իրավաբանական անձին ներկայացնող անձի կողմից՝ իրավաբանական անձի անունից հանդես գալով և ի շահ իրավաբանական անձի գործելով,

2) իրավաբանական անձի կողմից չի ապահովվել դրա գործունեությունը կարգավորող օրենքով կամ այլ իրավական ակտով նախատեսված պարտականությունների կատարումը, որը հանգեցրել է իրավաբանական անձի գործունեության կամ դրա կողմից կայացվող որոշումների վրա ազդելու իրավասություն ունեցող անձի, իրավաբանական անձին ներկայացնող անձի կամ իրավաբանական անձի աշխատողի կողմից հանցանքի կատարմանը,

3) հանցանքը կատարվել է իրավաբանական անձի գործունեության կամ դրա կողմից կայացվող որոշումների վրա ազդելու իրավասություն ունեցող անձի կամ իրավաբանական անձին ներկայացնող անձի կողմից՝ իրավաբանական անձի անունից հանդես գալով կամ իրավաբանական անձի միջոցով (այն օգտագործելով)։»։

Վերոգրյալ փաստական տվյալների ու իրավանորմերի լույսի ներքո գտնում ենք, որ առկա են ակնհայտ հանցավոր գործողություններ, որոնք կատարվում են իրավաբանական անձինք՝ Հանրային հեռարձակողի կառավարումն ապահովող և հսկողություն իրականացնող Խորհրդի (այսուհետ նաև՝ Խորհուրդ) և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) կողմից։

Սույն հաղորդմամբ պահանջում ենք՝ հանձնարարեք նախաձեռնեն քրեական վարույթ և քրեական պատասխանատվության ենթարկեն Խորհրդին և Հանձնաժողովին։