ՄԻՊ-ն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցը (տեսանյութ)Դավիթ Դվնեցու և սուրբ վկաներ Ղամբեոսի և Ղամբեուհու հիշատակության օրն է այսօր
Դալմա գարդեն մոլը հրդեհի պատճառով այսօր փակ է
Իրանը hարվածներ է hասցրել Իրաքում և Հորմուզի նեղուցում. վիրավnրվել են ամերիկացի զինծառայողներՈրպես գնդերեց՝ զինվորներիս հետ գնացի պատերազմ. ես կորցրեցի իմ լավագույն եղբայրներին. Տեր Մանուկ«Թատերական Լոռի» 32-րդ փառատոնի վարագույրը բացվեց (լուսանկարներ)Դուք գիտե՞ք` ով է Մխիթար ՄարտիրոսյանըՈւկրաինան անօդաչուներով հարձակվել է Ռուսաստանի ուղղությամբ. Կրասնոդարում այրվում է նավթաբազաՄի ողջ հասարակություն խոսում է ռազմաքաղաքական իշխանության՝ պատերազմի զոհերի հիշատակը մոռացության տալու մասին, իրենք դրան պատասխանում են համերգներովՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականինՍուրեն Թումանյանը վերընտրվում է Թումանյան համայնքի ղեկավարի պաշտոնում. Խուդաթյան Ինդոնեզիայում մարդատար նավ է խորտակվել. կա 66 զոհ և 69 անհետ կորածՍուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում հետևել է առավոտյան մարմնամարզությանը (տեսանյութ)Սեպտեմբերի 27-ին իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
Պատերազմի լուրը քառակի անգամ ծանր էր ինձ համար. ուշքս ու միտքս Արցախում էր. Գագիկ Ծառուկյանի գրառումը«Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը». հերոս Մխիթար Գալեյանի մոր գրառումըՀայ զինվորը չի՛ պարտվել, հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել ենՄակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Արմավիրի մարզում իրականացված ծրագրերին

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել իրականացված ծրագրերին:

Փաշինյանի առաջին կանգառը եղել է Վաղարշապատ համայնքի Էջմիածին բնակավայրի թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզում։ Սուբվենցիոն ծրագրի իրականացման արդյունքում հիմնանորոգվել է մանկապարտեզի շենքը, ինչպես նաև կատարվել են նոր եռահարկ մասնաշենքի կառուցման աշխատանքներ։ Շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 734 մլն դրամ, որից ավելի քան 513 մլն դրամը հատկացվել է Կառավարության կողմից: Մանկապարտեզ է հաճախում 294 սան։
Հաջորդիվ վարչապետը ծանոթացել է Արաքս համայնքի Մեծամոր բնակավայրի միջնակարգ դպրոցի վերանորոգման աշխատանքներին։ Ծրագրի իրականացման արդյունքում բնակավայրն ունի վերանորոգված դպրոց՝ նախատեսված 188 աշակերտի համար։ Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է ավելի քան 190 մլն դրամ։

Վաղարշապատ համայնքում Նիկոլ Փաշինյանին ներկայացրել են Լեռնամերձ բնակավայրում իրականացված գազիֆիկացման աշխատանքները։ Ծրագրի շրջանակում կառուցվել են 2927.7 գծմ և 3047.4 գծմ գազատարներ, որոնց համար գործադիրը հատկացրել է, համապատասխանաբար, 21 մլն 956 հազար դրամ և 45 մլն 960 հազար դրամ։
Երկրի ղեկավարի հաջորդ կանգառը եղել է Հայթաղ բնակավայրի մանկապարտեզում, որտեղ ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով իրականացված 540 քմ մակերեսով վերակառուցման և միահարկ կցակառույցի շինարարության աշխատանքներին։ Մանկապարտեզ է հաճախում 90 երեխա։ Ծրագրի արժեքը կազմում է 233 մլն դրամ, որի 70 %-ը՝ ավելի քան 163 մլն դրամը, հատկացվել է պետբյուջեից։

Մեծամոր համայնքում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է թիվ 3 մանկապարտեզի հիմնանորոգման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներին, որոնք իրականացվել են սուբվենցիոն ծրագրի շրջանակում։ Մանկապարտեզ է հաճախում 252 երեխա։ Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 514 մլն դրամ է, Կառավարության մասնաբաժինը կազմում է 360 մլն դրամ։

Վարչապետ Փաշինյանին ներկայացվել են Արմավիր համայնքի Տ-3-8 /Մ-5/ – Մայիսյան /Տ-3-47/ մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհի 0,8 կմ հատվածի միջին նորոգման աշխատանքները։ Կառավարությունը ծրագրի իրականացման համար հատկացրել է 85 մլն դրամ։

Վարչապետն Ալաշկերտում ծանոթացել է Հ. Քոչարի անվան միջնակարգ դպրոցում իրականացված վերանորոգման աշխատանքներին։ Դպրոցը վերանորոգվել է «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակում, որի համար Կառավարությունը հատկացրել է 396 մլն 390 հազար դրամ։ Ալաշկերտի վերանորոգված դպրոցը նախատեսված է 263 աշակերտի համար։

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը եղել է Արմավիր քաղաքի թիվ 2 մանկապարտեզում։ Սուբվենցիոն ծրագրով վերակառուցվել է մանկապարտեզի շենքը։ Նախակրթարանն ունի 65 սան։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 281 մլն դրամ, որից 70%-ը՝ 197 մլն դրամը, հատկացրել է Կառավարությունը։

Երկրի ղեկավարին ներկայացվել են Արմավիրի Վ. Բախշյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի վերանորոգման աշխատանքները։ Դպրոցն ընդգրկվել է Կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի ցանկում։ Կառավարությունը ծրագրի իրականացման համար հատկացրել է 272 մլն 270 հազար դրամ։ Արմավիր բնակավայրի վերանորոգված դպրոցը նախատեսված է 607 աշակերտի համար։

Բաղրամյան համայնքում վարչապետը ծանոթացել է ընկույզի 311 հա այգու հիմնման ներդրումային ծրագրին։ Նշվել է, որ մինչ այժմ տնկվել է 45.000 տնկի, դրանց թիվը նախատեսվում է հասցնել 90 հազարի։ Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 5 մլրդ դրամ է։ Կառավարության կողմից ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2023-2025 թթ. ծրագրի շրջանակում ընկերությանը փոխհատուցվել է ավելի քան 76 մլն դրամ՝ ջրավազանի կառուցման համար։ Ընկերության բաժնեմասերի հիմնական սեփականատերը հանդիսանում է «Գրին ինվեսթ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդը, որի հիմնական ներդրողներից է «Քեփիթալգեյթ ֆանդ լիմիթեդ» միջազգային ներդրումային ընկերությունը:

Նիկոլ Փաշինյանը Բաղրամյանում ծանոթացել է նաև 182,74 հա դեղձի և նեկտարինի ինտենսիվ այգու հիմնման ներդրումային ծրագրին։ Դրա շրջանակում տնկվել է 344.520 տնկի։ Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 7 մլրդմ է։ Ներդրումային ծրագիրն իրականացնող «Ֆեմիլի գարդեն» ՍՊԸ-ն ՀՀ Կառավարության «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» ծրագրի շրջանակում ստացել է ավելի քան 187 մլն դրամ փոխհատուցում։ ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի շրջանակում իրականացվում է վարկի ամբողջական տոկոսի սուբսիդավորում՝ 14%։

Վերոնշյալ ընկերությունների ղեկավարները շնորհակալություն են հայտնել ՀՀ Կառավարության բիզնեսի խթանման և նոր ներդրումային ծրագրերի իրականացման գործում ցուցաբերվող աջակցության և ինտենսիվ այգեգործությունը խթանող անհրաժեշտ գործիքակազմեր ներդնելու համար։